Ֆրեդերիկ վան Էդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Ֆրեդերիկ վան Էդեն
Frederik van Eeden - writer, 1860 – 1932.jpg
Ծնվել է ապրիլի 3, 1860(1860-04-03)[1][2][3][4][5][6]
Հառլեմ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Մահացել է հունիսի 16, 1932(1932-06-16)[1][2][3][4][5][6] (72 տարեկանում)
Բուսում, Gooise Meren, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ[5][7]
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ[7]
Մասնագիտություն գրող, հոգեբույժ, բժիշկ, դրամատուրգ, հոգեբան և բանաստեղծ
Գործունեության ոլորտ Հիպնոս
Ալմա մատեր Ստրասբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներին հոլանդերեն[1]
Ամուսին(ներ) Martha van Vloten
Կայք archive.org/wayback/available?url=http://www.fionarempt.nl/[5]
Frederik van Eeden Վիքիպահեստում

Ֆրեդերիկ վան Էդեն (հոլ.՝ Frederik Willem van Eeden, ծնվել է 1860 թվականի ապրիլի 3-ին Հաարլեմում և մահացել 1932 թվականի հունիսի 16-ին Բուսումում), հոլանդացի արձակագիր և պոետ, ինչպես նաև բժիշկ-հոգեբույժ։ Հիմնականում հայտնի է իր գեղարվեստական ստեղծագործություններով, հատկապես «De Kleine Johannes» վեպով (Փոքրիկ Յոհանեսը), որը գրվել է 1884 թվականին և դարձրել իրեն հայտնի ողջ աշխարհում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին ստանում է բժշկի բարձրագույն կրթությունմ իսկ 1886-ին ստացավ դոկտորական աստիճան։ Հենց այդ ժամանակ այցելում է ազգությամբ ֆրանսիացի հայտնի հիպնոլոգ Ժան-Մարտեն Շարկոյի դասախոսությունները, ով հիմնադրել է Փարիզի հիպնոսի դպրոցը։ Դրանից հետո, 1887 թվականին Ամստերդամում բացել է հոգեբուժության համալսարանը, որն ընդհանուր առմամբ զբաղեցնում էր միայն մի քանի սենյակներ, որտեղ նա կատարում էր բուժումներ հիպնոսի միջոցով։

Ֆրեդերիկ Էդենը մեծ հետք է թողել երազատեսության ուսումնասիրությունների մոեջ։ Դեռ 1889 թվականից նա սկսել է գրի առնել իր երազներն օրագրում, սակայն միայն 1896 թվականին անցավ քնի սիստեմատիկ հետազոտություններինմ իսկ 1897 թվականին վերապրեց իր առաջին գիտակցված երազատեսությունը։ Դրանից հետո նա սկսեց աշխատել երազատեսության թեորեմի վրա, որն ավարտել այդպես էլ չհաջողվեց։ 1909 թվականին նա հրատարակեց իր հետազոտությունները երազների վերաբերյալ գեղարվեստական վեպը՝ «De Nachtbruid: De Gedenkschriftcn van Vico Muralto» (Գիշերվա հարսնացուն. Վիկո Մուրալտոյի հիշողությունները)մ որը շուտով թարգմանվեց անգլերեն և ստացավ «Հարսնացուն երազատեսություններից» անվանումը։

1913 թվականին հոգեբանական ամսագրում տեղ էր գտել «Երազատեսությունների հետազոտությունները» հոդվածը, որում հակիրճ ձևով Էդենը գրել էր երազատեսության իր թեորեմի սկիզբը, որտեղ կենտրոնական տեղ էր գրավում գիտակցված երազատեսությունը։ Այս թեմայով նա այլևս ոչինչ չլուսաբանեց, սակայն կատարեց գրառումներ իր օրագրում մինչև 1923 թվականը։ Կարճ ասած ոչ մի առաջընթաց չգրանցվեց իր հետազոտություններում։ Ահա, թե ինչ է նա գրել իր օրագրում 1918 թվականի հոկտեմբերի 21-ին. «Ես կորցրեցի իմ ամբողջ հույսն ու հավատը իմ գործում։ Դա ամենավատ բանն է։ Գիտակցված երազատեսություններ չկան արդեն մի քանի տարիներ։ Ինձ հետապնդում է հուսալքությունը, և ես զգում եմ, որ իմ ուժերը վերանում են»։

1922 թվականի փետրվարի 18-ին Սուրբ Պավելի աբբայությունում, նա ընդունեց կաթոլիկություն, որը ինչպես կարծում են, հոգեկան զարգացման հիասթափության պատճառով էր։[8] 1925 թվականին նրա մոտ նկատվում են հոգեկան հիվանդության առաջին նախանշանները։ ֆրեդերիկ վան Էդենը մահացել է 73 տարեկան հասակում՝ Բուսումում, Նիդերլանդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Frederik van Eeden
  3. 3,0 3,1 Frederik Willem van Eeden — 2009.
  4. 4,0 4,1 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://web.archive.org/web/20170324050449/http://jeugdliteratuur.org/auteurs/frederik-van-eeden
  6. 6,0 6,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 LIBRIS — 2012.
  8. Verschave, Paul (1924), «Un converti hollandais, le poète Frédéric Van Heeden», Le Correspondant (25 juillet), pp. 311-338.