Ֆրեդերիկ Վիդալ
Ֆրեդերիկ Վիդալ | |
Կուսակցություն՝ | Renaissance |
---|---|
Կրթություն՝ | Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս (1993)[1] |
Գիտական աստիճան՝ | դոկտոր[1] (1993) |
Մասնագիտություն՝ | համալսարանի պրոֆեսոր, կենսաքիմիկոս, վիրուսաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 9, 1964[2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Մոնակո |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Պարգևներ | |
Ֆրեդերիկ Վիդալ (ֆր.՝ Frédérique Vidal, մայիսի 9, 1964[2], Մոնակո), ֆրանսիացի կենսաքիմիկոս, բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարության նախարար (2017 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Վիդալը Նիսի համալսարանում ստացել է կենսաքիմիայի մագիստրոսի աստիճան (1988) և կենսաբանության դոկտորի աստիճան (1993), ինչպես նաև Պաստերի ինստիտուտում ֆունդամենտալ վիրուսաբանության խորացված ուսուցման դիպլոմ (DEA)[4]։
1995 թվականին Նիսի համալսարանում սկսել է գիտական և դասախոսական գործունեությունը՝ որպես սեմինարների ղեկավար (maître de conférences)։ Եղել է կենսաբանության մագիստրատուրայի գծով փոխտնօրեն, 2004 թվականին ստացել է մասնագիտություն և մինչև 2008 թվականը ղեկավարել է կենսաբանության բաժինը, այնուհետև՝ բնագիտական ֆակուլտետը։ Զբաղվել է մոլեկուլային գենետիկայի ոլորտում հետազոտություններով։ 2012 թվականից ղեկավարել է համալսարանը[5]։
2006-2009 թվականներին մասնակցել է «TEMPUS» եվրոպական նախագծին, հետազոտությունների և բարձրագույն կրթության գնահատման գործակալության (AERES) փորձագետ է։ 2016 թվականի հունվարի 22-ին ստացել է Կապույտ ափի համալսարանի հետազոտությունների, ուսուցման և նորարարության (JEDI (Joint, Excellent & Dynamic Initiative)) ծրագրի գերազանցության նշան, իսկ 2016 թվականի հուլիսի 20-ին զբաղեցրել է ուսումնական գործընթացի գծով այդ համալսարանի փոխնախագահի պաշտոնը[6]։
Նիսի համալսարանի ղեկավարության ընթացքում Վիդալը 2011 թվականի մայիսի 31-ից իրեն դրսևորել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության շրջաբերականի հետևողական կողմնակից, որը հնարավորություն է տալիս Եվրոպական միության երկրների քաղաքացի չհամարվող օտարերկրյա ուսանողներին գտնվել Ֆրանսիայում մինչև ուսման ավարտը[7]։
2017 թվականի մայիսի 17-ին Վիդալը ստացել է բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարությունների նախարարի պաշտոնը Էդուար Ֆիլիպի կառավարությունում[8]։
2017 թվականի հունիսի 21-ին այդ պաշտոնը պահպանել է Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։
2020 թվականի հուլիսի 6-ին՝ Ֆիլիպի հրաժարականից հետո, ձևավորվել է Կաստեքսի կառավարությունը, որտեղ Վիդալը դարձյալ բարձրագույն կրթության նախարարի պաշտոն է ստացել[9]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի նախագահի 2013 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով Վիդալը պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետի աստիճանով[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.sudoc.fr/043860206
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2013. — Iss. 162. — P. 11751. — ISSN 0242-6773
- ↑ Sophie de Tarlé (2017 թ․ մայիսի 17). «Qui est Frédérique Vidal, la nouvelle ministre de l'Enseignement supérieur». Etudiant (ֆրանսերեն). Le Figaro.
- ↑ Camille Stromboni (2017 թ․ մայիսի 17). «Frédérique Vidal, une universitaire nommée ministre de l'enseignement supérieur» (ֆրանսերեն). Le Monde.
- ↑ «Frédérique Vidal». Sa bio (ֆրանսերեն). Voici. 2017-05.
- ↑ Béatrice Bouniol (2017 թ․ մայիսի 17). «Frédérique Vidal, ministre de l'enseignement supérieur, de la recherche et de l'innovation, 53 ans» (ֆրանսերեն). La Croix. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Décret du 12 juillet 2013 portant promotion et nomination» (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Biographie de Frédérique VIDAL» (ֆրանսերեն). L’Etudiant. 2017-05. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Վիդալ» հոդվածին։ |
|
- Մայիսի 9 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոնակո քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Կենսաքիմիկոսներ
- Կին ակադեմիկոսներ
- Ֆրանսիայի կին քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի համալսարանների շրջանավարտներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Ֆրանսիացի կենսաբաններ
- Ֆրանսիացի քիմիկոսներ