Ֆրեդերիկ Մեյթլենդ
Ֆրեդերիկ Մեյթլենդ | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 28, 1850[1][2][3][…] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | դեկտեմբերի 19, 1906[1][2][3][…] (56 տարեկան) Գրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա բնական մահով |
| Գերեզման | English Cemetery of Las Palmas de Gran Canaria[4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | իրավունքի պատմաբան, պատմաբան, բարիսթեր և կենսագիր |
| Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
| Անդամակցություն | Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ և Իթըն քոլեջ |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][5] |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Florence Henrietta Darwin?[6][7] |
| Երեխա(ներ) | Ermengard Maitland?[6][7] և Fredegond Shove?[8][7] |
| Հայր | John Gorham Maitland?[6][7] |
| Մայր | Emma Daniell?[7] |
| Ստորագրություն | |
Ֆրեդերիկ Ուիլյամ Մեյթլենդ (Frederic William Maitland, մայիսի 28, 1850[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 19, 1906[1][2][3][…], Գրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), բրիտանացի իրավաբան, պատմաբան և ուսուցիչ, հաճախ դիտվում է որպես «ժամանակակից անգլիական իրավական պատմության հայրը»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Գորհեմ Մեյթլենդի (1818-1863) որդին է։ Սովորել է Իթընում և Թրինիթի քոլեջում (Քեմբրիջի համալսարան)։ 1872 թվականին արժանացել է Ուևելի միջազգային իրավունքի կրթաթոշակին։ 1876 թվականին նա ընդունվել է Լինքոլնս Ինն և դարձել բավականին հեղինակավոր փաստաբան և նոտար այսպես կոչված «արդարության իրավունքի» ոլորտում, բայց ի վերջո նվիրվել է համեմատական իրավագիտությանը և հատկապես անգլիական իրավունքի պատմությանը (ոչ առանց Պավել Վինոգրադովի հետ հանդիպման ազդեցության, Մեյթլենդի սեփական խոսքերով. «սահմանելով իր կյանքի մնացած մասը», երբ նա պարզել է, որ ռուս իրավագետ-պատմաբանն ավելի շատ գիտեր Անգլիայի իրավաբանական փաստաթղթերի մասին, քան ինքը)։ 1884 թվականին նա նշանակվել է Քեմբրիջի անգլիական իրավունքի ընթերցող, իսկ 1888 թվականին դարձել է անգլիական իրավունքի պրոֆեսոր։ Չնայած իր ընդհանուր վատ առողջական վիճակին՝ նրա մեծ գիտելիքները, միտքը և հետազոտությունները աստիճանաբար նրան դարձրել են հայտնի, հարգված պատմաբան և իրավաբան։
Ֆրեդերիկ Մեյթլենդը գրել է Մեծ Բրիտանիայի իրավունքի պատմության տասնյակ աշխատություններ, որոնցից մի քանիսն իրենցից ներկայացնում են նրա ուսանողների հավաքած դասախոսությունների կոնսպեկտները, որոնք հրատարակվել են արդեն նրա մահից հետո։ Մեյթլենդի աշխատանքները աչքի են ընկել նրբին և կենդանի գրելու ոճով, նրա պատմական մեթոդը տարբերվում էր պատմական աղբյուրների մանրակրկիտ և գրագետ օգտագործմամբ. նա սովորեցրել է իր ուսանողներին ուսումնասիրել պատմությունը ոչ թե ժամանակակից պայմանների և հարցումների տեսանկյունից, այլ միշտ փորձել վերանայել և հասկանալ անցյալ ժամանակի պայմաններում։
1906 թվականին մահացել է տուբերկուլոզից Գրան Կանարիայում։ Ամուսնացած էր Ֆլորենս Հենրիետա Ֆիշերի հետ։ Նա ունեցել է երկու դուստր՝ Էրմենգարդը և Ֆրեդեգոնդը (որը հետագայում դարձավ բանաստեղծուհի)։ Նրա մահից հետո նրա կինը ամուսնացել է Ֆրենսիս Դարվինի՝ Չարլզ Դարվինի որդու հետ։
Քեմբրիջի Դաունինգ քոլեջի համաշխարհային ճանաչում ունեցող Մեյթլենդի պատմական միությունը անվանվել է նրա պատվին։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի քան հարյուր խոշոր հետազոտությունների, հիմնարար աշխատությունների հեղինակ է[9]․
- «Անգլիական միջնադարյան իրավունքի պատմությունը մինչև 13-րդ դարի վերջ»,
- «Սարսափելի դատաստան և այն, ինչ դուրս է»,
- «Գյուղական համայնքն ու քաղաքը»,
- «Անգլիայի սահմանադրական պատմությունը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ CONOR.Sl
- 1 2 3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 3 4 5 Kindred Britain
- ↑ http://kindred.stanford.edu/#/kin/full/none/none/I7660//
- ↑ Формирование и развитие критического направления в английской историографии конца XIX-начала XX вв
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Մեյթլենդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 28 ծնունդներ
- 1850 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 1906 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի պատմաբաններ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Բրիտանացի պատմաբաններ
- Անգլիացի մանկավարժներ
- Տուբերկուլոզից մահացածներ