Ֆրեդերիկ Հերցբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Հերցբերգ
անգլ.՝ Frederick Hertzberg
Ծնվել էապրիլի 18, 1923(1923-04-18)
Լինն, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 19, 2000(2000-01-19) (76 տարեկան)
Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան և Յուտայի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերՆյու Յորք քաղաքի քոլեջ և University of Pittsburgh Graduate School of Public Health?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]

Ֆրեդերիկ Իրվինգ Հերցբերգ (ապրիլի 18, 1923(1923-04-18), Լինն, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 19, 2000(2000-01-19), Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկյան հոգեբան, ով դարձել է ամենաազդեցիկ դեմքերից մեկը բիզնես մենեջմենթի բնագավառում[2][3]։ Նա հայտնի է «աշխատանքի հարստացման» գաղափարով և «մոտիվացիայի երկգործոն տեսությամբ»։ 1968 թվականին հրապարակված «Եվս մեկ անգամ, Ինչպե՞ս եք մոտիվացնում ձեր աշխատակիցներին» աշխատությունը վաճառվել է 1.2 միլիոն օրինակով և Հարվարդի բիզնես ամսագրի ամենակարդացված հոդվածներից մեկն է համարվում[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցբերգը ծնվել է 1923 թվականին Լինում, Մասաչուսեթս, լիտվացի ներգաղթյալների՝ Գերթրուդ և Լյուիս Հերցբերգների ընտանիքում։ 1939 թվականին ընդունվել է Նյու Յորք քաղաքի քոլեջ։ Սակայն ուսումը չի ավարտել բանակ գնալու պատճառով։ 1944 թվականին ամուսնացել է Շիրլի Բեդելի հետ։

Ամբողջովին ավարտել է ուսումը 1946 թվականին։ Հետո նա որոշել է տեղափոխվել Պիթսբուրգի համալսարան, որտեղ նա ստացել է գիտական աստիճան և հասարակական ճանաչում։ Նա նաև ստացել է դոկտորական աստիճան՝ էլեկտրաշոկով բուժման նվիրված թեմայի շնորհիվ։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցբերգն իր հետազոտական աշխատանքները սկսել է մի շարք հետազոտական կազմակերպություններից 1950–ականներին։ Նա աշխատել է Յուտայի համալսարանում, որտեղ չի դադարել աշխատել՝ մինչև թոշակի անցնելը։ Մինչև Յուտա նահանգ տեղափոխվելը՝ Հերցբերգը Case Western Reserve University–ում մենեջեմենթի դասախոս էր։

Իր ողջ կյանքի ընթացքում Հերցբերգը բազում կազմակերպություններում է աշխատել թե՛ ԱՄՆ–ում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Նա ունի որդի, ով ապրում է Նյու Յորքում[3]։

Երկգործոն տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցբերգը ներկայացրել է հիգիենիկ տեսությունը, որը հայտնի է նաև երկգործոն տեսություն անվամբ։ Այս տեսության համաձայն՝ մարդկանց վրա ազդում են երկու խումբ գործոններ։

Գաղափարն այն է, որ հիգիենիկ գործոնները չեն մոտիվացնում, սակայն երբ նրանք չկան, մոտիվացիան կարող է ավելի ցածր լինել։ Այս գործոնները կարող են ամեն տեսակի լինել՝ մաքուր զուգարաներից մինչև հարմարավետ աթոռներ, վարձատրության հիմնավոր մակարդակից մինչև աշխատանքային անվտանգություն։

Մոտիվացիոն գործոները պարտադիր չէ, որ մոտիվացիայի աստիճանը իջեցնեն, բայց կարող են հակառակը՝ բարձրացնել այն։ Այս գործոնները կարող են ներառել աշխատանքային ներուժը, ճանաչումը և նույնիսկ իրեն՝ աշխատանքին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Biography - Frederick I. Herzberg (1923-2000)». Western University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  3. 3,0 3,1 Feder, Barnaby J. (2000 թ․ փետրվարի 1). «F. I. Herzberg, 76, Professor And Management Consultant». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Herzberg, Frederick (September–October 1987). «One More Time: How Do You Motivate Employees?». Harvard Business Review. 65 (5): 109–120. OCLC 23349159. (note: the reference to sales numbers is in the abstract written by the editors.)
  5. Herzberg, Frederick; Mausner, Bernard; Snyderman, Barbara B. (1959). The Motivation to Work (2nd ed.). New York: John Wiley and Sons. ISBN 0-471-37389-3.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]