Ֆրեդերիկ Դևիս Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆրեդերիկ Դևիս Գրին, ամերիկացի միսիոներ։

Օսմանյան կայսրությունում հայ բնակչության 1884-1886 թվականների կոտորածների ժամանակ եղել է Արևմտյան Հայաստանում, և, որպես Հայ օգնության ազգային կոմիտեի (Նյու Յորք) քարտուղար, մեծ գործ կատարել տուժած հայերին օգնելու համար։ «Հայկական ճգնաժամը Թուրքիայում։ Ջարդ 1894» (1895 թ.), «Հայկական ջարդերը կամ Մուհամմեդի սուրը» (1896 թ.), «Թուրքի իշխանությունը և հայկական ճգնաժամը» (1897 թ.) գործերում լուսաբանել է հայ ժողովրդի պատմությունը, Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի վիճակը 1870-1890-ական թթ.. վերլուծել 1894-1896 թթ.-ի հայերի ջարդերի պատճառները, քննել հայկական հարցի վերաբերյալ եվրոպական տերությունների և ԱՄՆ-ի քաղաքականությունը, ամերիկյան միսիոներների գործունեությունը Արևմտյան Հայաստանում, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հասարակայնության դիրքորոշումը հայկական հարցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png