Ֆրեդերիկ Բեյլի Դենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Բեյլի Դենտ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր օգոստոսի 17, 1922(1922-08-17)[1]
Ծննդավայր Cape May, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 10, 2019(2019-12-10)[2] (97 տարեկան)
Վախճանի վայր Սպարտանբուրգ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Ֆրեդերիկ Բեյլի Դենտ (անգ. Frederick Baily Dent; օգոստոսի 17, 1922(1922-08-17)[1], Cape May, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - դեկտեմբերի 10, 2019(2019-12-10)[2], Սպարտանբուրգ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ առևտրի նախարար (1973-1975 թվականներին) և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ (1975-1977 թվականներին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 17-ին Էդիթ և Մագրուդեր Դենտի ընտանիքում։ Մանկությունն անցել է Գրինուիչում (Կոնեկտիկուտ)։ Դենտն ավարտել է Կոնկորդ քաղաքի (Նյու Հեմփշիր) Սուրբ Պողոսի դպրոցը[3], ապա Եյլի համալսարանը, որտեղ զբաղվել է ֆուտբոլով և հոկեյով։ Եյլի համալսարանում ուսանելու ընթացքում նախապատրաստում է անցել ռազմածովային նավատորմի պահեստազորի սպաների պատրաստման կորպուսում։ 1943 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։ 1943-1946 թվականներին նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Խաղաղօվկիանոսյան պատերազմի գործողությունների թատրոնում նա ծառայել է որպես կրտսեր լեյտենանտ USS PC 1547 և USS PCE (C) 873 նավերում։ 1944 թվականի մարտի 11-ին Դենտն ամուսնացավ Միլդրեդ Քերինգթոն Հարիսոնի հետ[4]։

1947 թվականից սկսել է աշխատել Հարավային Կարոլինա քաղաքում գտնվող Mayfair Mills տեքստիլ ընկերությունում, որը պատկանում էր նրա ընտանիքին։ 1958-1972 թվականներին և 1977-1988 թվականներին եղել է ընկերության նախագահ[5]։

1973 թվականի փետրվարի 2-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Ֆրեդերիկ Դենտին նշանակեց ԱՄՆ առևտրի նախարար։ 1975 թվականի մարտի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Ջերալդ Ֆորդը դենտին նշանակել Է ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ, որի պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1977 թվականի հունվարի 20-ը[4]։

Ֆրեդերիկ Դենտը մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 10-ին Սպարտանբերգ քաղաքի հիվանդանոցում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Frederick B. Dent
  3. «Frederick B. Dent (1974–1975) | Miller Center» (անգլերեն). millercenter.org. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 «Frederick B. Dent». www.nndb.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  5. 5,0 5,1 McFadden, Robert D. (2019 թ․ դեկտեմբերի 16). «Frederick B. Dent, 97, Commerce Secretary and Nixon Ally, Dies». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բեյլի Դենտ» հոդվածին։