Ֆրեդերիկ Բաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Բաք
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1924(1924-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրՍաարբրյուքեն, Սաարլանդ[2]
Մահացել էդեկտեմբերի 24, 2013(2013-12-24)[1][4][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրՄոնրեալ
Քաղաքացիություն Կանադա և  Ֆրանսիա
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և նկարազարդող
ԱշխատավայրSociété Radio-Canada[2]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքfredericback.com
 Frédéric Back Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Բաք (ֆր.՝ Frédéric Back, ապրիլի 8, 1924(1924-04-08)[1][2][3][…], Սաարբրյուքեն, Սաարլանդ[2] - դեկտեմբերի 24, 2013(2013-12-24)[1][4][3][…], Մոնրեալ), կանադացի նկարիչ-մուլտիպլիկատոր, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Կանադայի շքանշանի սպա, Քվեբեկի ազգային շքանշանի ասպետ։

1952 թվականից աշխատել է Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայի մուլտիպլիկացիոն ստուդիայում։

Մոնրեալի Place-des Arts (արվեստի հրապարակ) մետրոյի կայարանի որմնախորշի համար ստեղծել է մեծ վիտրաժ` «L’histoire de la musique à Montréal » (Երաժշտության պատմությունը Մոնրեալայում) անվամբ։ 1987 թվականի դեկտեմբերի 20-ին հանդիսավոր կերպով տեղի է ունեցել վիտրաժի բացումը։ Դա արվեստի առաջին ստեղծագործությունն էր՝ արված Մոնրեալի մետրոպոլիտենի պատվերով։

1980 թվականին «Ամեն ինչ ոչինչ» (Tout rien) ֆիլմի համար ռեժիսորը ներկայացվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակի Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ կատեգորիայում։ 1982 թվականին նա այն ստացել է «Բախ» (Crac) ֆիլմի համար։ 1987 թվականին «Մարդը, որը ծառեր էր տնկում» (L’Homme qui plantait des arbres) ֆիլմի համար ստացել է Ակադեմիայի երկրորդ մրցանակը «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ 1994 թվականին կրկին Ակադեմիայի կողմից առաջադրվել է «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «Մեծ գետը» (Le fleuve aux grandes eaux) ֆիլմի համար։

1989 թվականին Ֆրեդերիկ Բաքը «Մարդը, որը ծառեր էր տնկում» ֆիլմի համար առաջադրվել է գեներալ-նահանգապետ մրցանակի «Մանկական գրականություն՝ նկարազարդումներ» կատեգորիայում։

2004 թվականին բնապահպանական ֆիլմերի միջազգային փառատոնում «Մոլորակը կիզակետում» ֆիլմի համար ստացել է «Զանգվածային լրատվամիջոցների էկո-հերոս» մրցանակ։

1989 թվականին Ֆրեդերիկ Բաքը արժանացել է Քվեբեկի ազգային շքանշանի ասպետի կոչման։ 1990 թվականին դարձել է Կանադայի շքանշանի սպա։

Վախճանվել է 2013 թվականի դեկտեմբերի 24-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բաք» հոդվածին։