Ֆրաունկիրխե (Մյունխեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրաունկիրխե
գերմ.՝ Frauenkirche
Frauenkirche Munich - View from Peterskirche Tower.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունAltstadt-Lehel?
ՀասցեFrauenplatz 1
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմRoman Catholic Archdiocese of Munich and Freising?
Կազմված էQ1958950?
Ժառանգության կարգավիճակԲավարիայի ճարտարապետության հուշարձան
ԱնվանվածBlessed Virgin Mary?
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետJörg von Halsbach?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված15-րդ դար
Շինանյութաղյուս
Կոորդինատներ: 48°8′18.999600099991″ հս․ լ. 11°34′26.000400099998″ ավ. ե. / 48.13861100002777249° հս․. լ. 11.57388900002777810° ավ. ե. / 48.13861100002777249; 11.57388900002777810
muenchner-dom.de/home/

Ֆրաունկիրխե (գերմ.՝ Frauenkirche), պաշտոնական անվանումը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար (գերմ.՝ Der Dom zu Unserer Lieben Frau), Մյունխենի ամենաբարձր տաճարն ու շինությունը: Դարձել է քաղաքի խորհրդանիշը: Ֆրաունկիրխեն Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոսության մայր տաճարն է[1]:

Շինության երկարությունը 109 մ է, լայնությունը` 40 մ, ծավալը` 200.000 մ³[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ինտերիերը մուտքի կողմից. տեսանելի է միայն մեկ պատուհան
«Սատանայի ոտնահետքը»

Գոթիկայի ոճով շինության կառուցումը սկսվել է 1469 թվականին ևավարտվել 1526 թվականին[3]:

Տաճարը տեղավորում էր 20.000 մարդ այն դեպքում, երբ տաճարի կառուցման պահին Մյունխենի բնակչությունը 13.000 մարդ էր: Ներկայումս տաճարում տեղադրված նստարաններին կարող է նստել մոտ 4.000 մարդ:

Սակայն ներսից տաճարը չի թողնում հսկայական շենքի տպավորություն, քանի որ տանիքը պահող 22 սյուներն ավելի փոքր շինության պատրանք են ստեղծում:

Տաճարի բարձրությունը 100 մ է: 2004 թվականին անցկացրած հանրաքվեի համաձայն` Մյունխենում ժամանակավորապես արգելվել է կառուցել շինություններ, որոնք կգերազանցեն Ֆրաունկիրխեի բարձրությունը, այսինքն` 100 մ-ը:

Տաճարի հետ կապված են բազմաթիվ լեգենդներ: Դրանցից մեկի համաձայն` տաճարի ճարտարապետը գործարք է կնքել սատանայի հետ, որպեսզի նա չխանգարի տաճարի շինարարությանը: Ճարտարապետը սատանային խոստացել էր տաճարում պատուհաններ չկառուցել: Իսկապես, մի դիտանկյունից նայելիս սյուներն այնպես են թաքցնում լուսամուտների բացվածքները, որ լուսամուտներն ընդհանրապես չեն երևում: Լեգենդի համաձայն` տաճարում առկա է «սատանայի հետքը»` տղամարդու կոշիկի դաջվածքը սալիկներից մեկին:

Տաճարը գտնվում է քաղաքի գլխավոր հրապարակից` Մարիենպլացից ոչ հեռու:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Rising from Rubble 1945-1960". Munich Official City Portal. 2010. Retrieved 21 December 2010.
  2. Kubatur der Münchener Frauenkirche
  3. "Cathedral to our lady". Munich-info. 2007. Retrieved 21 December 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]