Ֆրան Կրստո Ֆրանկոպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրան Կրստո Ֆրանկոպան
Fran krsto frankopan v.jpg
Ծնվել էմարտի 4, 1643(1643-03-04)[1]
ԾննդավայրBosiljevo, Karlovac County
Վախճանվել էապրիլի 30, 1671(1671-04-30)[1][2] (28 տարեկան)
Վախճանի վայրՎիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ԳերեզմանԶագրեբի մայր տաճար
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ, գրող և ռազմական գործիչ
ՔաղաքացիությունFlag of Louis II of Hungary.svg Հունգարիա
ԶավակներFlora Frangepán?
Fran Krsto Frankopan Վիքիպահեստում

Ֆրան Կրստո Ֆրանկոպան (խորվ.՝ Fran Krsto Frankopan) կամ Ֆրանյո Կրստո Ֆրանկոպան, Ֆերենց Կրիշտոֆ Ֆրանգեպան (հունգ.՝ Frangepán Ferenc Kristóf, մարտի 4, 1643(1643-03-04)[1], Bosiljevo, Karlovac County - ապրիլի 30, 1671(1671-04-30)[1][2], Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), խորվաթ հասարակական ու քաղաքական գործիչ, բանաստեղծ։ Սերել է խորվաթական ամենաազդեցիկ ու հարուստ ազնվականական ընտանիքներից մեկից՝ Ֆրանկոպաններից։ Գլխատվել է Զրինսկի-Ֆրանկոպանների հակահաբսբուրգյան դավադրությանը մասնակցելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրան Կրստո Ֆրանկոպան և Պյոտր Զրինսկի

Ծնվել է Գորսկի Կոտարի Բոսիլևո գյուղում։ Եղել է Ֆրանկոպանների ազնվականական ընտանիքի գլխավորը, երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[3]։ Ֆրան Կրստո Ֆրանկոպանը եղել է Զրինսկի-Ֆրանկոպանների դավադրության կազմակերպիչներից մեկը, որն ուղղված էր Հաբսբուրգների կառավարման դեմ, որի տիրապետության մեջ էր այդ ժամանակ մտնում Խորվաթիան։ 1670 թվականի մարտի վերջին Ֆրանկոպանը Զագրեբում ելույթ է ունեցել ճառով՝ բնակչությանը ապստամբության կոչ անելով, սակայն կոչը աջակցություն չի գտել խորվաթ հասարակության լայն շրջանակներում։ Տեսնելով, որ դավադրությունը դատապարտված է անհաջողության՝ Պյոտր Զրինսկին և Ֆրան Կրստո Ֆրանկոպանը մեկնել են Վիեննա՝ կամավոր կանգնելու դատարանի առաջ։ Նրանց երկուսին էլ ձերբակալել են, և պետական հեղաշրջման մեղադրանքով երկար դատավարությունից հետո նրանց նկատմամբ հայտարարվել է մահապատիժ, որն իրականացվել է 1671 թվականի ապրիլի 30-ին Վիներ Նոյշտադտում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրան Կրստո Ֆրանկոպանի բանաստեղծական ժառանգությունը հայտնաբերվել է նրա մահից մոտ 200 տարի անց։ Նա գրել է խորվաթերենի կայկավսկո բարբառով։ Շատ բանաստեղծություններ գրվել են բանտում։ «Զվարճանքների այգի» ժողովածուում ընդգրկված են տարբեր ժանրերի բանաստեղծություններ՝ անակրեոնյան բանաստեղծություն, հովվերգություն, կրոնական քնարերգական բանատեղծություններ[4]։ «Երիտասարդական երգեր» ժողովածուում կան բանաստեղծություններ, որոնք մոտ են ժողովրդական բանահյուսությանը։ Ֆրան Ֆրանկոպանն առաջին անգամ քնարերգության մեջ մտցրել է ժողովրդական տասվանկանի բանաստեղծության տեսակը։ Բացի բանաստեղծական ժողովածուներից՝ Ֆրանկոպանը կատարել է թարգմանություններ այլ լեզուներից խորվաթերեն, մասնավորապես բանտում նա խորվաթերեն է թարգմանել Մոլիերի «Ժորժ Դանդեն» ստեղծագործությունները[5]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրո-Հունգարիայի փլուզումից և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Պյոտր Զրինսկու և Ֆրան Ֆրանկոպանի մասունքները տեղափոխվել են Զագրեբի մայր տաճարի կրիպտե։ Ժամանակակից Խորվաթիայում Ֆրան Կրստո Ֆրանկոպանը համարվում է Խորվաթիայի ազատագրական պայքարի հերոս։ Ֆրան Ֆրանկոպանի և Պյոտր Զրինսկու դիմանկարները պատկերված են եղել խորվաթական 5 կունա անվանական արժեքով թղթադրամների վրա (ներկայումս դուրս են եկել գործածությունից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. https://vijesti.hrt.hr/31564/roen-fran-krsto-frankopan
  4. Bibliography of Fran Krsto Frankopan at Matica hrvatska
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-12-ին։ Վերցված է 2020-05-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фрейдзон В. И. История Хорватии. Краткий очерк с древнейших времён до образования республики. — Санкт-Петербург: Алетейя, 2001. — 318 с. — ISBN 5-89329-384-3