Ֆրան Գալովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրան Գալովիչ
Ծնվել էհուլիսի 20, 1887(1887-07-20)[1][2]
ԾննդավայրPeteranec, Koprivnica-Križevci County, Խորվաթիա
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1914(1914-10-26)[3][1][2] (27 տարեկան)
Վախճանի վայրRadenković, Sremska Mitrovica Municipality, Սերբիա
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գիտաֆանտաստիկ գրող և գրող
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա

Ֆրան Գալովիչ (խորվաթերեն՝ Fran Galović, հուլիսի 20, 1887(1887-07-20)[1][2], Peteranec, Koprivnica-Križevci County, Խորվաթիա - հոկտեմբերի 26, 1914(1914-10-26)[3][1][2], Radenković, Sremska Mitrovica Municipality, Սերբիա), 20-րդ դարի խորվաթ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի հուլիսի 20-ին Կոպրիվնիցա քաղաքի մերձակայքում գտնվող Պետերանեց գյուղում։ Ընտանիքի միակ զավակն է եղել։ Ծննդավայրի տարրական դպրոցցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Զագրեբի դասական գիմնազիայում[5], այնուհետև՝ համալսարանում, որտեղ ուսումնասիրել է բանասիրություն և սլավոնագիտություն։ Ազատական հայացքների տեր էր և դեռ ուսանողության տարիներին հիմնադրել ու հրատարակել է այդ ուղղությանը հարող Mlada Hrvatska ամսագիրը։ Միաժամանակ ուսուցչություն է արել Զագրեբի 2-րդ գիմնազիայում։ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, կռիվների մասնակցել սերբական ռազմաճակատում[6] և Ռադենկովիչ գյուղի մոտ 1914 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած մարտում զոհվել[7], երբ ընդամենը 27 տարեկան էր։ Թաղվել է Զագրեբի կենտրոնական և ամենամեծ գերեզմանատանը՝ Միրոգոյում[8][9]։

Իր կարճատև կյանքի ընթացքում Ֆրան Գալովիչը հասցրել է լույս ընծայել չորս գիրք՝ Tamara (1907), Četiri grada (1913), Začarano ogledalo (1913) և Ispovijed (1914): Բանաստեղծությունների մեծ մասը, որոնք տպագրվել են հետմահու[10], գրված են կայկավյան բարբառով[6]։ Ստեղծագործել է նաև շտոկավյան բարբառով և համարվում է խորվաթ բարբառագիր լավագույն գրողներից մեկը։ Նրա՝ հետմահու լույս տեսած գրքերից հիշարժան է հատկապես «Z mojih bregov» բանաստեղծական ժողովածուն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tamara
  • Četiri grada
  • Začarano ogledalo
  • Ispovijed

Հետմահու հրատարակություններ

  • Pjesme, 1, 2, 1940.
  • Članci i kritike, 1942.
  • Drame, 1942.
  • Pripovijesti, 1942.
  • Djela Frana Galovića, 1-10, 1942.-1943.
  • Pjesme, 1943.
  • Z mojih bregov, 1948.
  • Poezija i proza, 1963.
  • Lirika. Pripovijetke. Drame. Kritika, 1966.
  • Izbor iz djela, 1969.
  • Z mojih bregov, 1944.
  • Izabrana djela, 1997.
  • Izabrane pjesme, 1997.
  • Izbor iz djela, 1999.
  • Zeleni oblak, 2000.
  • Z mojih bregov i druge pjesme, 2002.
  • Pjesme, 2005.
  • Pripovijetke, 2005.
  • Sabrana djela Frana Galovića, 2006.
  • Drame I., 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  5. Koprek, Ivan, Thesaurus Archigymnasii, Zbornik radova u prigodi 400. godišnjice Klasične gimnazije u Zagrebu (1607. – 2007.), Zagreb, 2007., 978-953-95772-0-7, str. 924.
  6. 6,0 6,1 Kadić, 1960, էջ 27
  7. Galovićeva jesen: Fran Galović, preuzeto 10. prosinca 2020.
  8. Fran Galović On-line: Pogibija u 27. godini, preuzeto 8. ožujka 2012.
  9. Gradska groblja Zagreb - G, preuzeto 8. ožujka 2012.
  10. Baković, 2018, էջ 276

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baković, Matijas (2018). «Nekrolozi povodom smrti Frana Galovića» [Fran Galović obituaries] (PDF). Hum (խորվաթերեն). 13 (20): 275–288. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  • Kadić, Ante (1960). Contemporary Croatian Literature. Mouton.
  • Dujmić, Dunja Detoni (1988). Fran Galović. Zavod za znanost o književnosti Filozofskog fakulteta Sveučilišta u Zagrebu. ISBN 9788680279138.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]