Ֆրանց Մուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Մուրի
գերմ.՝ Franz Muhri
Ծնվել է հոկտեմբերի 12, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:12|2|0}})
Ծննդավայր Limberg bei Wies, Deutschlandsberg District, Շտիրիա, Ավստրիա
Մահացել է սեպտեմբերի 7, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:7|2|0}}) (76 տարեկանում)
Մահվան վայր Վիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն Ավստրիայի կոմունիստական կուսակցություն

Ֆրանց Մուրի (ծնվել է հոկտեմբերի 21, 1924 թվական, Շտեյրեգ, Շտիրիա), ավստրիական և միջազգային բանվորական շարժման գործիչ։

Ծնվել է հանքափորի ընտանիքում։ Մասնակցել է կոմունիստական երիտասարդական միության Գրաց քաղաքում անլեգալ գործող խմբի աշխատանքներին։ Ավստրիայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) անդամ է 1945 թվականից։ Ավստրիան ֆաշիզմից ազատագրելուց (1945) հետո ընտրվել է կուսակցության Դոյչլանդսբերգի, 1949-1959 թվականներին՝ Մյոդլինգի, ապա՝ Հենզերնդորֆի շրջկոմների, 1959-1961 թվականներին՝ Շտիրիայի երկրային կազմակերպության քարտուղար։ 1954-1961 թվականներին՝ ԱԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1961 թվականից՝ անդամ և քաղբյուրոյի անդամ։ 1965 թվականի մայիսից ԱԿԿ նախագահն է, 1970 թվականից՝ ԿԿ քարտուղարության անդամ։ Ավստրիական, միջազգային կոմունիստական շարժմանը նվիրված աշխատությունների հեղինակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 98 CC-BY-SA-icon-80x15.png