Ֆրանց Գուդովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ֆրանց Գուդովիչ
Gudovich Franz.jpeg
Ծնվել է ապրիլի 7, 1876(1876-04-07)
Ծննդավայր Užakmeniai, Լիտվա
Մահացել է նոյեմբերի 28, 1956(1956-11-28) (80 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Լիտվա
ԱՄՆ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կրթություն Հումբոլդտի համալսարան
Մասնագիտություն բժիշկ և քաղաքական գործիչ
Գիտական աստիճան բժշկական գիտությունների դոկտոր (1905)
Աշխատավայր Վիտովտ Մեծի համալսարան
Պաշտոն Ռուսական կայսրության պետ. դումայի անդամ
Կուսակցություն Լիտվայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն

Ֆրանց Գուդովիչ (լիտ.՝ Pranas Gudavičius, ապրիլի 7, 1876(1876-04-07), Užakmeniai, Լիտվա - նոյեմբերի 28, 1956(1956-11-28), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), լիտվացի բժիշկ, սոցիալ-դեմոկրատ, Կովենսկի նահանգից Պետական դումայի II գումարման պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Գուդովիչը ծնվել է 1876 թվականին։ 1895 թվականին ավարտել է Միտավսկի գիմնազիան, այնուհետև ընդունվել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը, բայց 1896 թվականին փոխադրվել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղից էլ հեռացվել է 1901 թվականին ուսանողական խռովություններին մասնակցելու համար։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա և 1905 թվականին Բեռլինի համալսարանից ստացել բժշկության դոկտորի աստիճան։ 1906 թվականին որպես բժիշկ աշխատանքի է անցել Էրժվիլկաս բնակավայրում։ Եղել է Լիտվական սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Ըստ երևույթին ընտրվել է գյուղացիական ցենզով, որպես հողատեր Կովենսկի նահանգի Ստեֆանովո գյուղից[1]։

Պետական դումայի 2-րդ գումարման լիտվացի պատգամավորները, 1907, Գուդովիչ ձախից առաջինն է նստած

Մոտ է եղել սոցիալ- դեմոկրատական ֆրակցիայի մենշևիկյան թևի հետ։ Մտել է Ավտոնոմիստների Լիտվական խմբի մեջ։ Եղել է անձի անձեռնմխելիության և ագրարային հանձնաժողովներում։ Իր ստորագրությունն է դրել Պետական Դումայի 5 անդամների հայտարարության տակ` ի պաշտպանություն Սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի տեսական հայացքների և տակտիկայի այն բանից հետո, երբ նրա 55 անդամներ ենթարկվել են քրեական պատասխանատվության։ 1910-1911 թվականներին սոցիալիստական գործունեության համար կալանավորվել է Կովենսկի բանտում։ 1914 թվականին պետական քննություններ է հանձնել Ռուսաստանում բժշկի կոչման համար և շուտով զորակոչվել ռուսական բանակ և ծառայել ռազմաճակատում որպես բժիշկ։ 1919 թվականին վերադարձել է Լիտվա։ 1924 թվականից աշխատել է Կաունասում որպես սանիտարական բժիշկ։ 1934-1941 թվականներին եղել է Բժիշկների Լիտվական ասոցիացիայի նախագահը։ 1935-1941 թվականներին դասավանդել է Կաունասի Վիտով Մեծի համալսարանում։ 1944 թվականին արտագաղթել է Արևմուտք։ 1951-1955 թվականներին որպես բժիշկ աշխատել է Միացյալ Նահանգներում։ 1952 թվականից եղել է լիտվացի բժիշկների Նյու-Յորքյան ընկերության պատվավոր անդամ։ Հրապարակել է մի շարք հոդվածներ պանկրեատիտի բուժման վերաբերյալ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vincas Tercijonas. Prof. Dr. Med. Pranas Gudas-Gudavičius, Chicago, 1959

Արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի պետական պատմական արխիվ, ֆոնդ` 1278, համար` 1 (2-րդ գումաում), գործ` 116, գործ` 536, թերթ` 4։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Н. П. Ерошкин. Социал-демократические фракции в Государственных Думах. // Советская историческая энциклопедия.
  2. Pranas Gudavičius. Visuotinė lietuvių enciklopedija, T. VII (Gorkai-Imermanas). – Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2005. 257 psl.