Ֆրանսիսկու Տրինկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրանցիսկո Տրինկանից)
Ֆրանսիսկու Տրինկան
պորտ․՝ Francisco António Machado Mota Castro Trincão, դեկտեմբերի 29, 1999, Վիանա-դու-Կաշտելու, Պորտուգալիա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրանցիսկո Անտոնիո Մաշադու Մոտա դե Կաստրո Տրինկան
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 1999(1999-12-29)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Վիանա-դու-Կաշտելու, Պորտուգալիա
Հասակ 183 սմ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն
Համար 11
Պատանեկան կարիերա
2015-2016 Պորտուգալիա Բրագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-2018 Պորտուգալիա Բրագա Բ 46 (6)
2018-2020 Պորտուգալիա Բրագա 33 (8)
2020-ներկա Իսպանիա Բարսելոնա 28 (3)
2021-ներկա   Անգլիա Վուլվերհեմպտոն 6 (0)
Ազգային հավաքական
2020-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 2, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4, 2021

Ֆրանսիսկու Անտոնիո Մաշադու Մոտա դե Կաստրո Տրինկան (պորտ․՝ Francisco António Machado Mota Castro Trincão, դեկտեմբերի 29, 1999, Վիանա-դու-Կաշտելու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմպտոնի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրագա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Տրինկանը միացել է «Բրագա» ֆուտբոլային ակումբի ակադեմային։ 2016 թվականի ապրիլի 2-ին նա իր դեբյուտն է նշել «Բրագա Բ»-ի կազմում՝ մասնակցելով Սեգունդա դիվիզիոնի շրջանակներում կայացած «Ֆրեամունդե ՖԱ»-ի դեմ կայացած խաղին[3]։ Տրինկանը 81-րդ րոպեին փոխարինել է Կառլոս Ֆորտեսին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Ֆրեամունդե ՖԱ»-ի հաղթանակով։ Թիմի կազմում իր առաջին գոլը Ֆրանցիսկոն խփել է 2017 թվականի մայիսի 7-ին կայացած «Պորտու Բ»-ի դեմ կայացած խաղում, սակայն թիմը ի վերջո պարտվեց 2-3 հաշվով[4]։ 2017-18 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը դարձել է հինգ գոլի հեղինակ՝ ներառյալ հոկտեմբերի 1-ին «Նասիոնալ ՖԱ»-ի դեմ խաղում հեղինակած դուբլը[5]։ Այս ամենի արդյունքում նա թիմի հետ կքնեց հինգ տարվա պայմանագիր[6]։

«Բրագայի» հիմնական թիմի կազմում պորտուգալացի ֆուտբոլիստը իր առաջին հանդիպումը անցկացրել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ 62-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Պորտուգալիայի Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Վիկտորիա ՖԱ»-ի դեմ խաղի ընթացքում[7]։ Այդ հանդիպումը ավարտվել է 4-0 հաշվով՝ «Բրագայի» հաղթանակով։ Հինգ օր անց նա իր դեբյուտն է նշել նաև Պորտուգալիայի առաջնության շրջանակներում՝ «Մարիտիոմո»-ի դեմ կայացախ խաղում[8]։ Ֆրանցիսկոն այդ խաղում փոխարինել է Դիեգո Սոուսային։

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանցիսկո Տրինկանը իր առաջին հանդիպումն է անցկացրել միջազգային մրցաշարերում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղարկության խմբային փուլի ընթացքում տեղի ունեցած «Սլովան Բրատիսլավիա»-ի դեմ խաղին[9]։ Նա այդ խաղում նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումը ավարտվել է 4-2 հաշվով՝ պորտուգալական թիմի հաղթանակով։ Հաջորդ տարվա հունվարի 4-ին խփել է իր առաջին գոլը միջազգային մրցաշարերում՝ «Բելենենսեշ ՖԱ»-ի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 7-1 հաշվով[10]։

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 1-ին Ֆրանցիսկո Տրինկանը տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա ՖԱ»[11]։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, տրանսֆերն արժեցել՝ 31 միլիոն եվրո, իսկ որպես հրաժարագին սահմանվել՝ 500 միլիոն եվրո[12]։ Լա Լիգայի շրջանակներում նա իր առաջին հանդիպումը անցկացրել է սեպտեմբերի 27-ին՝ 12 րոպե խաղաժամանակ ստանալով «Վիլյառեալ ՖԱ»-ի դեմ խաղում[13] ։ Իսկ հոկտեմբերի 20-ին իր առաջին հանդիպումն է անցկացրել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում՝ փոխարինելով Անտուան Գրիզմանին «Ֆերենցվարոշ ՖԱ»-ի դեմ կայացած խաղի ժամանակ[14][15]։

Իսպանական թիմի կազմում ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է 2021 թվականի հունվարի 7-ին «Ռեալ Բետիս»-ի դեմ կայացած խաղում[16]։ Այդ հանդիպումը ավարտվել է 3-2 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով։

«Վուլվերհեմպտոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 4-ին պորտուգալացի ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Վուլվերհեմպտոն»[17]։ Նա իր առաջին հանդիպումը անցկացրել է օգոստոսի 14-ին՝ մասնակցելով «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Լեսթերի» հաղթանակով[18]։ Տասը օր անց Ֆրանցիսկոն խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում(4-0)[19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Պորտուգալիա Մ19 հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության արդյունքներով նա իր խաղընկեր Ֆիլիպե Ժուանի հետ ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու՝ խփած 5 գոլով։ Նույն թվականի տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Տրինկանը մասնակցել է հավաքականի բոլոր երեք խաղերին և դարձել է մեկ գոլի հեղինակ՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ կայացած խաղում։

2019 թվականի Մ21 հավաքականի կազմում Ֆրանցիսկոն մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսին Ֆրանցիսկո Տրինկանը հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում կայանալիք Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների դեմ խաղերին[20]։ Իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է սեպտեմբերի 5-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպման 78-րդ րոպեին նա փոխարինել է Բերնարդու Սիլվային, իսկ հանդիպումը ավարտվել է 4-1 հաշվով՝ պորտուգալացիների հաղթանակով[21]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բրագա Բ 2015–16 Լիգա Պրո 4 0 4 0
2016–17 5 1 5 1
2017–18 30 5 30 5
2018–19 7 0 7 0
Արդյունք 46 6 46 6
Բրագա 2018–19 Պրիմեիրա Լիգա 6 0 1 0 1 0 8 0
2019–20 27 8 2 0 3 0 7 1 39 9
Արդյունք 33 8 3 0 4 0 7 1 47 9
Բարսելոնա 2020–21 Լա Լիգա 28 3 5 0 7 0 2 0 42 3
Վուլվերհեմպտոն (վարձավճար) 2021–22 Պրեմիեր Լիգա 6 0 0 0 1 1 7 1
Կարիերայի արդյունք 113 17 8 0 5 1 14 1 2 0 142 19

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Պորտուգալիա 2020 6 0
2021 1 0
Արդյունք 7 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի Լիգայի գավաթակիր - 2019-20
  • Կոպա դել Ռեյի խաղարկության չեմպիոն - 2020-21

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնության չեմպիոն (Մ19) - 2018

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու (Մ19) - 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Ferreira Lima, Fábio (2018 թ․ հուլիսի 27). «Trincão. O Mahrez do Minho que dá nas vistas no Euro de Sub-19 mas precisou de autorização dos pais para viajar com o Braga» [Trincão. The Mahrez of the Minho who shines at the Under-19 Euros but needed parental authorisation to travel with Braga]. Observador (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. «Sp. Braga B-FC Porto B, 2–3: Vitória garante permanência aos dragões» [Sp. Braga B-FC Porto B, 2–3: Victory guarantees survival for the Dragons]. Record (պորտուգալերեն). 2017 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Chuva de golos dá triunfo do Braga B sobre o Nacional» [Rain of goals gives Braga B triumph over Nacional] (պորտուգալերեն). TVI 24. 2017 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Monteiro, André (2018 թ․ հուլիսի 6). «Trincão renovou por cinco épocas» [Trincão renewed for five seasons]. Record (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Ao minuto» [Live] (պորտուգալերեն). Mais Futebol. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Sp. Braga bate Marítimo e fecha ferida da Luz» [Sp. Braga beat Marítimo and close wound from the Luz]. Público (պորտուգալերեն). 2019 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Minhotos vencem grupo em grande estilo» [Minhotos win group in some style] (պորտուգալերեն). Zap. 2019 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  10. Silva, Fernando André (2020 թ․ հունվարի 5). «Francisco Trincão estreia-se a marcar na I Liga» [Francisco Trincão scores for the first time in I League]. O Minho (պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  11. Gonzalez, Roger (2020 թ․ հունվարի 31). «Transfer deadline day: Latest news and updates from Premier League, La Liga, Serie A and Bundesliga». CBS Sports. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  12. «Barcelona to sign Francisco Trincao from Braga & Matheus Fernandes from Palmeiras». BBC Sport. 2020 թ․ հունվարի 31. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  13. Carnerero, Fernando (2020 թ․ սեպտեմբերի 27). «Ansu Fati lidera el nuevo Barcelona» [Ansu Fati leads new Barcelona]. Marca (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. «Barcelona's starting XI vs Ferencvaros: Griezmann left on the bench». Marca. 2020 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. «Barcelona start afresh with five-goal rout of Ferencvaros». Radio France Internationale. 2020 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. «Barcelona beat Real Betis with Messi, Trincao goals». ESPN. 2021 թ․ փետրվարի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  17. «Wolves complete Trincao capture». Wolverhampton Wanderers F.C. 2021 թ․ հուլիսի 4. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  18. Bate, Adam (2021 թ․ օգոստոսի 14). «Leicester 1–0 Wolves: Jamie Vardy is the hero again as Foxes seal opening day Premier League win». Sky Sports. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  19. «Carabao Cup: Nottingham Forest 0–4 Wolverhampton Wanderers». BBC Sport. 2021 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  20. «Rui Silva e Trincão em estreia absoluta nos convocados» [Rui Silva and Trincão called up for the very first time]. A Bola (պորտուգալերեն). 2020 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «Portugal 4–1 Croatia: Holders ease to emphatic victory». UEFA. 2020 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկու Տրինկան» հոդվածին։