Ֆրանցիշկա Արնշտայնովա
Ֆրանցիշկա Արնշտայնովա | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | լեհ.՝ Franciszka Hanna Meyerson |
Ծնվել է | փետրվարի 12, 1865 |
Ծննդավայր | Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1942[1][2][3] |
Վախճանի վայր | Տրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Powiat sokołowski, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Գրական անուն | F. A. M |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանիչ, սուֆրաժիստ և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ամուսին | Marek Arnsztajn? |
![]() | |
![]() |
Ֆրանցիշկա Արնշտայնովա (լեհ.՝ Franciszka Arnsztajnowa, փետրվարի 12, 1865, Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - 1942[1][2][3], Տրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Powiat sokołowski, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), հրեական ծագման լեհ բանաստեղծուհի և թարգմանչուհի։ Լյուբլինի գրողների միության հիմնադիրներից մեկն է։
Ֆրանսիացի փիլիսոփա Էմիլ Մեյերսոնի քույրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանցիշկա Արնշտայնովան ծնվել է 1865 թվականի փետրվարի 12-ին, Լյուբլինում, հրեացի բանկիրի, Լյուբլինի վարկային ընկերության նախագահ Բեռնարդ (Բերկա) Մեյերսոնի և գրող Մալվինա (Մալկի) Մեյերսոնի ընտանիքում։ Ֆրանցիշկա Արնշտայնովան Լյուբլինի ռաբբի Ազրիել Գորովիցի թոռնուհին էր։ Լյուբլինի կանանց գիմնազիան ավարտելուց հետո Բեռլինում բնական գիտություններ է ուսումնասիրել։ Վերադառնալուց հետո Ֆրանցիշկա Արնշտայնովան ամուսնու հետ զբաղվում էր բարեգործական և հասարակական գործունեությամբ։ 1934 թվականին բնակություն է հաստատել Վարշավայում։
Ֆրանցիշկա Արնշտայնովայի մահվան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, ենթադրաբար նա մահացել է 1942 թվականի օգոստոսին, Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականին Ֆրանցիշկա Արնշտայնովան հրատարակել է իր առաջին բանաստեղծական «Poezje» ժողովածուն։ Ավելի ուշ համագործակցել է Ժոզեֆ Չեխովիչի հետ, որի հետ հիմնել է Լյուբլինի գրողների միությունը։
Իր աշխատանքները հրատարակել է «Życie», «Kurier Polski», «Kurier Warszawski», «Kłosy», «Tygodnik Ilustrowany», «Głos», «Sfinks» и «Ateneum» պարբերականներում։
Զբաղվել է Ռեդյարդ Քիփլինգի, Հերբերտ Ուելսի և Վիլյամ Սոմերսեթ Մոեմի ստեղծագործությունների լեհերեն թարգմանությամբ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Poezje» ժողովածու (1985 թվական)
- «Poezje» ժողովածու (1899 թվական)
- «Archanioł jutra» ժողովածու (1924 թվական)
- «Odloty» ժողովածու (1932 թվական)
- «Stare kamienie» ժողովածու (1934 թվական) (Յուզեֆ Չեխովիչի հետ միասին)
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուբլինում Զլոտա փողոցի թիվ 2 տան վրա տեղադրված է Ֆրենցիշկա Արնշտայնովայի հուշատախտակ։ Նա ապրել է այս տանը 1899-1934 թվականներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Feliks Araszkiewicz, Refleksy literackie: studja, szkice, notatki, Lublin, Towarzystwo Przyjaciół Nauk w Lublinie, 1934, стр. 113—121.
- Ewa Łoś, Franciszka Arnsztajnowa, 1865—1942, Lublin, Muzeum Lubelskie, Oddział im. Józefa Czechowicza, 1988.
- Michał Domański, entry s.v. «Arnsztajnowa», in: Słownik biograficzny miasta Lublina, vol. 1, ed. T. Radzik, et al., Lublin, Wydawnictwo Uniwersytetu Marii Curie-Skłodowskiej, 1993, стр. 15. ISBN 8322705646.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուշատախտակը Լյուբլինում
- Գրողի լուսանկարը քրոջ և եղբոր հետ
- Արնշտայնովայի լուսանկարները
- Արնշտայնովան գրողների խմբի հետ
- Franciszka Arnsztajnowa 1865—1942(լեհ.)
- Frania (Franciszka Arnsztajnowa — lubelska poetka)(լեհ.)
- Franciszka Arnsztajnowa (1865–1942)(լեհ.)
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Լյուբլին քաղաքում ծնվածներ
- 1942 մահեր
- Լեհաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հոլոքոստի զոհեր
- Լեհ բանաստեղծուհիներ
- Լեհ թարգմանիչներ
- Լեհ արձակագիրներ
- Հրեա ֆեմինիստներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Լեհ ֆեմինիստներ
- Լեհ կին դրամատուրգներ
- Հրեա բանաստեղծներ