Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիշեկ Դուշենկո (լեհ. ՝ Franciszek Duszeńko , ապրիլի 6 , 1925 (1925-04-06 ) , Գորոդոկ , Լվովի վոեվոդություն , Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - ապրիլի 11 , 2008 (2008-04-11 ) , Գդանսկ , Pomeranian Voivodeship , Լեհաստան ), լեհ քանդակագործ , մանկավարժ , պրոֆեսոր , Գդանսկի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր (1981 -1987 ):
Ծնվել է 1925 թվականին, Լվովի մարզի Գորոդոկ քաղաքում ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին , եղել Կրայովոյ ընդհատակյա բանակի կապավոր, գերմանացիների կողմից ձերբակալվել է Լվովում ։ Եղել է նացիստական Գրոս-Ռոզեն և Զաքսենհաուզեն-Օրանիենբուրգ համակենտրոնացման ճամբարների կալանավոր։ Մինչև ձերբակալվելը՝ 1942 -1944 թվականներին, սովորել է Լվովի կերպարվեստի պետական ինստիտոտում, պրոֆեսոր Մարյան Վնուկի մոտ։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչև 1952 թվականը, ուսումը շարունակել է Սոպոտի կերպարվեստի բարձրագույն դպրոցի Մ. Վնուկի քանդակագործական արվեստանոցում։ 1950 թվականից դասավանդել է Գդանսկի գեղարվեստի պետական բարձրագույն դպրոցում , ղեկավարել քանդակագործության ամբիոնի ստուդիան։ 1960 -1964 թվականներին աշխատել է քանդակագործական ֆակուլտետի դեկան, 1981 -1987 թվականներին եղել է համալսարանի ռեկտոր։ 1987-1996 թվականներին ղեկավարել է քանդակագործության և նկարչության ամբիոնը[ 1] ։
1952 -1962 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գդանսկում ավերված քանդակագործական օբյեկտների վերականգնման աշխատանքներին։ Մի շարք հուշահամալիրների և հուշարձանների հեղինակ է։
Մշակույթի բնագավառում Գդանսկ քաղաքի մրցանակի դափնեկիր (1987 )
↑ Agnieszka Gębczyńska-Janowicz: Polskie założenia pomnikowe. Rola architektury w tworzeniu miejsc pamięci od połowy XX wieku. Warszawa: Wydawnictwo Neriton, 2010, s. 64. ISBN 978-83-7543-177-3 .
Franciszek Duszeńko