Ֆրանտիշեկ Հալաս
Ֆրանտիշեկ Հալաս František Halas | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 3, 1901[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5][…] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 27, 1949[1][2][3][…] (48 տարեկան) |
| Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[3][4][5][…] |
| Գերեզման | Cemetery in Kunštát |
| Մասնագիտություն | գրող, լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, քաղաքական գործիչ և արձակագիր |
| Լեզու | չեխերեն |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | Չեխական գիտությունների և արվեստների ակադեմիա[5] |
| Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
| Պարգևներ | |
| Ամուսին | Libuše Halasová?[6] |
| Զավակներ | Յան Հալաս և Ֆրանտիշեկ Հալաս |
Ֆրանտիշեկ Հալաս, (չեխ․՝ František Halas, հոկտեմբերի 3, 1901[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5][…] - հոկտեմբերի 27, 1949[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4][5][…]), չեխ բանաստեղծ, 20-րդ դարի չեխ խոշորագույն քնարերգուներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մորավիայում։ Տեքստիլ աշխատողի որդի էր։ Հալասը 6 տարեկան էր, երբ մայրը տուբերկուլոզից մահացավ։ Բարձրագույն կրթություն չի ստացել, ծառայել է գրախանութում։ Որպես բանաստեղծ առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականին «ձախ» մամուլում, եղել է մի շարք ավանգարդ հրատարակությունների գլխավոր խմբագիր։ 1926 թվականից աշխատել է Պրահայի Օրբիս հրատարակչությունում։ Մտերիմ է եղել պոետիզմին, ընկերացել Վլադիմիր Գոլանի, Յարոսլավ Սեյֆերտի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է դիմադրության շարժմանը, թաքնվել գեստապոյից։ Հաղթանակից հետո ծառայել է տեղեկատվության նախարարությունում, գլխավորել Չեխոսլովակիայի Գրողների միությունը։
Մանկական բանաստեղծությունների հեղինակ է։ Չնայած Հալասը երկար տարիներ համագործակցել է կոմունիստական հրատարակչությունների հետ, 1948 թվականից նրա պոեզիան ուղղափառ կուսակցականների կողմից ենթարկվել է սուր քննադատության։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ հրատարակվել են միայն նրա մահից հետո։
Մահացել է սրտի քրոնիկ հիվանդության սրացումից։ Թաղված է Քունշտատում։
Բանաստեղծությունների և բանաստեղծական արձակի գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպիա/ Sepie (1927)
- Աքաղաղը վախեցրեց մահին/ Kohout plaší smrt (1930)
- Դեմք/ Tvář (1931)
- Hořec (1933)
- Dělnice (1934)
- Ծեր կանայք/ Staré ženy (1935)
- Dokořán (1936)
- Torzo naděje (1938)
- Աստվածածին Բոժենա Նեմցովան/ Naše paní Božena Němcová (1940)
- Ladění (1942)
- Já se tam vrátím (1947)
- V řadě (1948)
- A co? (տպագր. 1957)
Էսսե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարգմանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարգմանել է Միքելանջելոյին, Ալեքսանդր Պուշկինին, Ադամ Միցկևիչին, Յուլիա Սլովացկիին, Էնդրե Ադիին, Ժյուլ Լաֆորգին և ուրիշներին։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալասի բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Այդ թարգմանությունները կատարվել են ազգային խոշոր բանաստեղծների կողմից։ Հալասի լիրիկան ռուսերեն թարգմանել է Իոսիֆ Բրոդսկին։
Ռուսերեն հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стихи. М.: Художественная литература, 1974
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- F. Halas: spolutvůrce pokrokové kulturní politiky: sborník z konference. Brno: Muzejní a vlastivědná společnost, 1987
- Bauer M. Tíseň tmy, aneb, Halasovské interpretace po roce 1948. Praha: Akropolis, 2005
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В Словаре чешской литературы (չեխ.)
- Կենսագրություն (չեխ.)
- Կենսագրություն Արխիվացված 2005-03-26 Wayback Machine (անգլ.)
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Բռնո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 27 մահեր
- 1949 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Չեխ բանաստեղծներ
- Չեխ թարգմանիչներ
- Չեխ կոմունիստներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Չեխ լեզվաբաններ
- Չեխ գրողներ
- Չեխիայի քաղաքական գործիչներ