Ֆրանս-իտալական համաձայնագիր (1935)
| 1935 թվականի ֆրանս-իտալական համաձայնագիր | |
|---|---|
| Պայմանագրի տիպ | պակտ |
| Ստորագրվել է — վայր |
հունվարի 7, 1935 Հռոմ, Իտալիա |
| Ստորագրել են | Պիեռ Լավալ Բենիտո Մուսոլինի |
| Կողմեր | Ֆրանսիա Իտալիա |
| Լեզու | ֆրանսերեն իտալերեն |
1935 թվականի ֆրանս-իտալական համաձայնագիր (ֆր.՝ Accord franco-italien, իտալ.՝ Accordo franco-italiano, նաև Մուսոլինի-Լավալ համաձայնագիր, Հռոմեական պակտ), քաղաքական պայմանագիր Ֆրանսիայի և Իտալիայի միջև, որը կնքվել է 1935 թվականի հունվարի 7-ին Հռոմում: 1935 թվականի համաձայնագիրը սկիզբ դրեց «խաղաղեցման քաղաքականությանը», որն այդ ժամանակ իրականացնում էին առաջատար արևմտյան տերությունները ի պատասխան ֆաշիստական երկրների ագրեսիվ էքսպանսիայի:
Բովանդակություն
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի վերջին Աֆրիկայում Իտալական կայսրության քաղաքականության հիմնական վեկտորը եղել է Լիբիայի և Եթովպիայի (Հաբեշստան) ենթակայությունը և հետագա գաղութացումը: Ֆրանսիական կառավարությունը միշտ համաձայնվում էր այդ երկրների հետ կապված փողզիջումների գնալ իտալացիների հետ այն դեպքում, երբ ցանկանում էր հասնել Իտալիայի հետ բարենպատակ հարաբերությունների հաստատմանը[1][2][3]: 1930-ականների առաջին կեսին Իտալիայի ֆաշիստական վարչակարգը, որն եկավ Առաջին համաշխարհային պատերազմից համընդհանուր դժգոհության ալիքի հետ[4], այդ թվում՝ չափազանց աննշան, հատկապես գաղութային այլ տերությունների բաժնի համեմատ Իտալիայի ձեռքբերումներն Աֆրիկայում[5] , ծրագրեց իրականացնել մեծ արտաքին քաղաքական գործողություն՝ Եթովպիայի (Հաբեշստանի) գրավումը[6]․ Ֆրանսիան իր հերթին ցանկանում էր, նույնիսկ Աֆրիկայի վերաբերյալ իտալական պահանջների բավարարման ճանապարհով ստանալ Իտալիայի աջակցությունն ընդդեմ գերմանական հզորացող ուժի: Ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Իտալիան հետաքրքրված էին Ավստրիայի անկախության պահպանմամբ․ առաջինը չէր ցանկանում ուժեղացնել Գերմանիային, իսկ երկրորդը ցանկանում էր պահպանել ֆաշիստական ռեժիմը Ավստրիայում[7]: Այսպիսով, Ֆրանսիայի և Իտալիայի միջև փոխադարձ շահերի համընկնումը և նրանց պատմական հիմքը նախապատրաստեցին նրանց միջև համաձայնագրի կնքումը:
1934 թվականին Լուի Բարտուի սպանությունից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնեց Պիեռ Լավալը: Նա ընդունեց իր նախորդի գաղափարները Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու համար, որը թույլ կտար հետևել Նացիստական Գերմանիայի կողմից հետզհետե ավելացող ռազմական վտանգի զսպմանը: Այդ պատճառով էլ 1935 թվականի հունվարի 4-ին Լավալը մեկնեց Հռոմ՝ Գերմանիայի դաշնակից ֆաշիստական Իտալիայի մայրաքաղաք, որպեսզի հանդիպի և համաձայնության գա իտալական առաջնորդ Բենիտո Մուսոլինիի հետ[8]։
Կողմերի բանակցություններն ու ստորագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը և Իտալիայի վարչապետը չորս երկար հանդիպում ունեցան՝ երեքը խորհրդականների մասնակցությամբ և մեկը գաղտնի՝ ակն ընդ ական: Առաջին երկու հանդիպումների արդյունքում հրապարակվեց ավստրիական հարցի հետ կապված կնքված համաձայնագիրը: Երրորդ՝ գաղտնի հանդիպումից հետո, Լավալը հայտարարեց, որ համաձայնության են հասել բոլոր կետերի շուրջ[8]:
Հռոմում 1935 թվականի հունվարի 7-ի հանդիպման արդյունքների հիման վրա ընդհանուր դեկլարացիան հրապարակվեց հունվարի 11-ին: Այն տեղեկացնում էր, որ երկու կողմերը մտադիր են «զարգացնել երկու ազգերին միավորող ավանդական բարեկամությունը և համագործակցել փոխադարձ վստահության և ընդհանուր խաղաղության պահպանման ոգով»[8]:
Պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականի ապրիլի 15-ին հրապարակվեցին համաձայնագրի պայմանները․
- Իտալիան ստանում է աֆրիկական ափամերձ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի տարածքը՝ ընդհանուր 800 կմ² մակերեսով, որը ծովից 22 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում, ինչպես նաև դրան կից Դումեյրա փոքրիկ կղզին[9][10][11]: Մուսոլինիի նվաճողական ծրագրերի տեսանկյունից Աֆրիկայի այդ ափամերձ տարածքն ուներ ռազմավարական մեծ նշանակություն: (Այս պայմաններից հատկապես դժգոհ էին անգլիական և ֆրանսիական զինվորական շրջանները և անգլիական ու ֆրանսիական բարձր քաղաքական էլիտայի մի մասը, քանի որ ագրեսիվ ռազմատենչ Իտալիայի ծովային հարևանությունը բացահայտ վտանգ էր ներկայացնում բրիտանական Ադենի և ֆրանսիական Սոմալիի համար: Այս գաղութները շատ կարևոր նշանակություն ունեին նրանց մետրոպոլիաների համար, որպես ռազմածովային բազաներ Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի միավորման վայրում)[8]:
- Իտալիային տրվեցին երկաթգծի բաժնետոմսերի 20%-ը, որը միավորում էր ֆրանսիական Ջիբութի նավահանգիստը Հաբեշստանի (Եթովպիա) մայրաքաղաք Ադիս-Աբեբային[8][10][11]: Իտալիան նաև իրավունք ստացավ օգտագործել ֆրանսիական Ջիբութի—Ադիս-Աբեբա տարածքի երկաթգծի ճանապարհը՝ իտալական բանակին մատակարարելու համար: (1935 թվականի պայմանագրի ստորագրումից հետո Իտալիան այս երկաթգծի միջոցով սկսեց զորքեր տեղափոխել իրեն պատկանող աֆրիկական գաղութներ)[6]:
- Իտալիան ստացավ 114 հազար կմ² տարածք ունեցող նախկին վիճելի Աուզու գիծը, որը գտնվում է ֆրանսիական Չադի (այս գծից հարավ) և իտալական Լիբիայի միջև (այս գծից հյուսիս)[9][10][11]։ Մուսոլինին, խոսելով Իտալիայի այդ ձեռքբերման մասին, ծաղրանքով փոքրացրել է դրա նշանակությունը[8].
- Թունիսում 1935 թվականի պայմանագրի արձանագրությունը պարունակում էր կետ՝ 30 տարվա ընթացքում Թունիսում իտալական հպատակների արտոնյալ վիճակի վերացման մասին[11]: Այստեղ Մուսոլինին մասնակիորեն բավարարեց ֆրանսիական կառավարության պահանջները: Կողմերը համաձայնվեցին, որ Իտալիայի քաղաքացիությունը կպահպանեն Ֆրանսիական Թունիսի իտալացիների այն երեխաները, որոնք ծնվել են մինչև 1945 թվականը: 1945 թվականից հետո Թունիսում ապրող իտալացիներն այլևս իրավունք չէին ունենա ընդունել իտալական քաղաքացիություն[8]:
Հունվարի 7-ի պայմանագիրը նախատեսում էր նաև Դանուբյան դաշնագրի եզրահանգումը: Ճանաչելով Ավստրիայի անկախության և ինքնիշխանության պահպանման խիստ վերահսկումը Եվրոպայում խաղաղության պահպանման համար՝ Ֆրանսիան և Իտալիան որոշեցին համաձայնության գալ ավստրիական սահմանների անձեռնամխելիության վերաբերյալ[10][11]: Նրան պետք է միացվեին Լեհաստանը, Ռումինիան և այլ պետություններ[8]:
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականի մարտի 26-ին Լավալի և Մուսոլինիի կողմից Հռոմում ստորագրված բոլոր համաձայնագրերը վավերացվեցին Ֆրանսիայի կողմից[9]: Սակայն Իտալիայի խորհրդարանը չհաստատեց այն, քանի որ այս պայմանագրում չէր քննարկվել ֆրանսիական Կորսիկային, Նիսին և Թունիսին վերաբերվող հարցերը, որոնց վրա տարածվում էին իտալական իրրեդենտիզմի պահանջները[12]:
Ֆրանս-իտալական պայմանագրերն ավելի կարևոր հետևանքներ առաջացրեցին կապված Ավստրիայի և Աուզու գծի հետ.
- Ավստրիայի սահմանների ինքնիշխանության և անձեռնամխելիության աջակցության պայմանը այդպես էլ չիրականացվեց երկու կողմերի կողմից. Իտալիան պայմանագրի կնքումից արդեն երկու տարի անց (1937 թվականի նոյեմբերին) միանալով Հակակոմինտերնյան պակտին[13], չառարկեց Ավստրիայի անշլյուսին․ Ֆրանսիան ևս հրաժարվեց միջամտել[14]:
- Աուզու գիծը ֆրանսիական հասարակածային Աֆրիկայից իտալական Լիբիային փոխանցելու որոշումն ուներ հեռուն գնացող հետևանքներ, որը տարածքային վեճերի պատճառ հանդիսացավ արդեն անկախությունը կորցրած Լիբիայի և Չադի միջև և նույնիսկ խոշոր զինված հակամարտության պատճառ դարձավ, որը շարունակվեց մինչև 20-րդ դարի վերջը[15]:
Հետագայում պարզ դարձավ, որ Հռոմում ֆրանսիական դեսպանատանը՝ Ֆարնեզե պալատում տեղի ունեցած ընդունելության ժամանակ, Մուսոլինին Լավալին հայտնել էր Եթովպիան (Հաբեշստան) գրավելու իր ծրագրի մասին: Լավալն իր կողմից շատ պարզ հասկացրել էր Մուսոլինիին, որ ֆրանսիական կառավարությունը չի խոչընդոտի իր ծրագրի իրականացմանը[8][10][11]: Իր անձնական դիվանագիտության արդյունքում Մուսոլինին կարողացավ կանխել նոր իտալա-եթովպիական պատերազմի սանձազերծման համար հիմնական խոչընդոտներից մեկը:
Լավալի Հռոմ մեկնելուց անմիջապես հետո Իտալիայի Մեծ ֆաշիստական խորհուրդը հայտարարեց, որ ռազմական հակամարտությունների բարձր հավանականության պատճառով անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, այդ թվում և իտալական Սոմալիում և Էրիթրեայում [8]: Ինը ամիս անց՝ 1935 թվականի հոկտեմբերին, իտալական զորքերը կմտնեն Եթովպիա:
Համաձայնագիրը ստորագրելով և Մուսոլինիի հետ համաձայնության գալով՝ Ֆրանսիան հույս ուներ թուլացնել Իտալիայի հարձակումը Դանուբյան ավազանի տարածքում և Բալկաններում և իտալական էքսպանսիան ուղղել Աֆրիկայի ուղությամբ, ինչպես նաև կանխարգելել Նացիստական Գերմանիայի և Իտալիայի մերձեցումը, սակայն, ինչպես հետագայում երևաց, այդ հաշվարկները սխալ դուրս եկան: 1938 թվականի դեկտեմբերին, երբ այդ մերձեցումը դարձավ ակնհայտ, Իտալիան չեղարկեց Հռոմեական պակտը[10][11]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Вышинский А. Я., Лозовский С. А. Дипломатический словарь. Баррера — Принетти соглашение (1902, 1—2 ноября). — М.: Государственное издательство политической литературы, 1948.
- ↑ Вышинский А. Я., Лозовский С. А. Дипломатический словарь. Лондонское соглашение (1906, 13 декабря). — М.: Государственное издательство политической литературы, 1948.
- ↑ Вышинский А. Я., Лозовский С. А. Дипломатический словарь. Франко-итальянское соглашение (1912, 28 октября). — М.: Государственное издательство политической литературы, 1948.
- ↑ О.С. Сорока-Цюпа, А.О. Сорока-Цюпа. Новейшая история зарубежных стран XX — начала XXI века. — 7-е издание. — М.: Просвещение, 2005. — P. 104. — ISBN 5-09-013940-7.
- ↑ «Михеев Д.В. Английские экспедиции к Магелланову проливу накануне англо-испанской войны 1585–1604 гг.»։ Genesis: исторические исследования 12 (12): 1–8։ 2017-12։ ISSN 2409-868X։ doi:10.25136/2409-868x.2017.12.25129
- ↑ 6,0 6,1 История Великой Отечественной войны Советского Союза, 1941—1945 / редколл. — П. Н. Поспелов и др.. — М.: Воениздат, 1960. — Т. 1. — С. 104.
- ↑ Минц И. И., Панкратова А. М., Потемкин В. П., Тарле Е. В. Глава 20. Образование второго очага войны в Европе. Австрийский вопрос во взаимоотношениях Италии и Германии // История дипломатии / под ред. Потемкин В. П.. — 1-е изд. — М.: ОГИЗ, 1945. — Т. 3. — 900 с.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 Минц И. И., Панкратова А. М., Потемкин В. П., Тарле Е. В. Глава 21. Возникновение третьего очага войны и дальнейшее наступление поджигателей войны. Римский сговор (7 января 1935 г.) // История дипломатии / под ред. Потемкин В. П.. — 1-е изд. — М.: ОГИЗ, 1945. — Т. 3. — 900 с.
- ↑ 9,0 9,1 9,2 «7 janvier 1935 - Accord franco-italien (Laval-Mussolini)»։ djibouti.frontafrique.org։ Վերցված է 2017-10-16 (ֆր.)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Большая советская энциклопедия. Римский пакт. — М.: Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Советская историческая энциклопедия (КОШАЛА – МАЛЬТА). Лаваля — Муссолини соглашения 1935 года, 7 января. — М.: Советская энциклопедия, 1965. — Т. 8.
- ↑ «XXIX Legislatura del Regno d'Italia»։ storia.camera.it։ Վերցված է 2017-10-16(իտալ.)
- ↑ «Антикоминтерновский пакт» / А. Г. Матвеева // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 47—48. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
- ↑ Минц И. И., Панкратова А. М., Потемкин В. П., Тарле Е. В. Глава 21. Возникновение третьего очага войны и дальнейшее наступление поджигателей войны. Захват Австрии Германией (18 марта 1938 г.) // История дипломатии / под ред. Потемкин В. П.. — 1-е изд. — М.: ОГИЗ, 1945. — Т. 3. — 900 с.
- ↑ «Ливийско-чадский конфликт»։ nado.znate.ru։ Վերցված է 2017-11-05
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- An Encyclopaedia of World History (անգլ.). — Boston: Houghton Mifflin Company, 1948. — С. 990.
- R. Festorazzi Laval Mussolini. L'impossibile Asse. — Milano: Mursia. — ISBN 9788842530817
- Минц И. И., Панкратова А. М., Потемкин В. П., Тарле Е. В. Глава 21.Возникновение третьего очага войны и дальнейшее наступление поджигателей войны // История дипломатии / под ред. Потемкин В. П.. — 1-е изд. — М.: ОГИЗ, 1945. — Т. 3. — С. 514-517. — 900 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- G. Bruce Strang The Historical Journal. Imperial Dreams: The Mussolini-Laval Accords of January 1935. — 2001. — № 44. — С. 799–809. — ISSN 0018-246X.(անգլ.)
- «Palazzo Venezia - Римские соглашения в официальной прессе Сената Италии» (իտալերեն)։ Վերցված է 2017-10-03
- «An Illegal Map? - Eritrea's official map of 1995 annexes a portion of northern Djibouti» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-12-13-ին։ Վերցված է 2017-10-03
- «4 janvier 1935: Laval rencontre Mussolini à Rome» (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-10-03
