Ֆրանսուա Պուկվիլ
| Ֆրանսուա Պուկվիլ | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 4, 1770[1][2][3][…] |
| Ծննդավայր | Le Merlerault |
| Մահացել է | դեկտեմբերի 20, 1838 (68 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ[4] |
| Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Կրթություն | Ստորին Նորմանդիայի համալսարան |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, հնագետ, արվեստագետ, դիվանագետ, պատմաբան, գրող, բժիշկ և scholar |
| Զբաղեցրած պաշտոններ | Consul of France in Ioannina? և Consul of France in Patras? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5] և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
| Ստորագրություն | |
Ֆրանսուա Պուկվիլ (ֆրանսերեն՝ François Charles Hugues Laurent Pouqueville, նոյեմբերի 4, 1770[1][2][3][…], Le Merlerault - դեկտեմբերի 20, 1838, Փարիզ[4]), ֆրանսիացի դիվանագետ, գրող, ճանապարհորդ, բժիշկ և պատմաբան։
Օսմանյան սուլթանի գերու կարգավիճակում Սեմիբաշենյան ամրոցում, այնուհետև որպես Ֆրանսիայի հյուպատոս Յանինայում 1798-1820 թվականներին հետազոտել է Օսմանյան կայսրության` հույներով բնակեցված շրջանները, առաջիններից է եղել, որ այնտեղ հնագիտական պեղումներ է գտել։
Նրա դիվանագիտական ջանքերն ու լրագրությունը մեծ մասամբ դարձել են Եվրոպայում ֆիլհելենների հիմքը և նշանակալի ներդրում ունեցել Հունական պետականության վերածննդի գործում։
Արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի և հունական ձիավորի շքանշանի։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Պուկիլը սովորել է Կանի քոլեջում, այնուհետև ընդունվել է Լիսյոյի ճեմարան։ 21 տարեկան հասակում նա դարձել է սարկավագ և ձեռնադրվել է։ Դրանից հետո նա դարձել է փոխանորդ իր հայրենի Մոնմարսե վարչաշրջանում։
Նա հայտնի էր որպես ռոյալիստ, իսկ յակոբինյան տեռորի ժամանակ նրան փրկել է իր սեփական հոտը։ Այս տարիների ընթացքում նա սկսել է ծավալուն նամակագրություն իր եղբոր` Յուգի և քրոջ` Ադելի հետ, որը տևել է նրա ողջ կյանքը։ Այս նամակագրությունը աղբյուր է ծառայում Ֆրանսիական հեղափոխության, Նապոլեոնի և ֆրանսիական ժամանակաշրջանի վերականգնման համար։
Հեղափոխության երկրորդ տարվա դեմոկրատական շարժումը նրան ներգրավել է իր շարքերը. 1793 թվականի հուլիսի 14-ին Ասաբելյա Լե Մերլոնը սկզբնական ժողովի ժամանակ ընդունել է նոր սահմանադրություն, նրա քարտուղարն էր Ֆրանսուա Պուկվիլը։
1793 թվականին նա հրաժարվել է իր քահանայական երդումից և դարձել քաղաքապետի օգնական և ուսուցիչ։ Իր հետագա կյանքի ընթացքում նա խորապես նվիրված է եղել քրիստոնեությանը։ Այնուամենայնիվ, վանականությունից հեռանալը, հանրապետականամետ ելույթները և պապական աթոռի քննադատությունը արքայականների կողմից հետապնդման պատճառ է դարձել, և նա փախել է Նորմանդիայից, հնարավոր է Կան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- 1 2 Académie nationale de médecine (ֆր.)
- 1 2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Պուկվիլ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1770 ծնունդներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 1838 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի բժիշկներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի հնագետներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ