Ֆրանսուա Օլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրանսուա Հոլանդից)
Ֆրանսուա Օլանդ
ֆր.՝ François Hollande
Ֆրանսիայի Նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝Մայիսի 15, 2012
Լքեց պաշտոնը՝Մայիսի 14, 2017
Կուսակցություն՝Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն
Նախորդող՝Նիկոլա Սարկոզի
Հաջորդող՝Էմանուել Մակրոն
Ծննդյան օր՝ օգոստոսի 12, 1954(1954-08-12)[1][2][3][…] (69 տարեկան)
Ծննդավայր՝Ռուան, Ֆրանսիա
Ամուսին ՝Ժյուլի Գայեի[4]
Երեխաներ՝Տոմաս
Կլեմենս
Ժուլիեն
Ֆլորա
Հայր՝Ժորժ Օլանդ
Մայր՝Նիկոլ Թրիբեր
Պարգևներ՝
Изображение автографа

Ֆրանսուա Ժերար Ժորժ Նիկոլա Օլանդ (ֆր.՝ François Gérard Georges Nicolas Hollande, ՄՀԱ(ֆր.)։ [fʁɑ̃.swa ʒe.ʁaʁ ʒɔʁʒ ɔ.lɑ̃d], օգոստոսի 12, 1954(1954-08-12)[1][2][3][…], Ռուան[18]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար 1997-2008 թվականներին։ Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր (1988-1993, 1997-ից), Տյուլ քաղաքի քաղաքապետ (2001-2008)։ Կորեզ դեպարտամենտի ընդհանուր խորհրդի նախագահ 2008-ից։

Ֆրանսիայի նախագահական ընտրություններ 2012-ի հաղթող Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից։ Առաջին փուլում ստացել է քվեների 28,63 %-ը՝ գրավելով առաջին տեղը և Նիկոլա Սարկոզիի հետ երկրորդ փուլ անցել։ 2012 թվականի մայիսի 6-ին երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սարկոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսիայի 24-րդ նախագահը։

Ֆրանսուա Օլանդը ավարտել է Փարիզի Առևտրի բարձրագույն դպրոցը, Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտը և Կառավարման ազգային դպրոցը (Վոլտերի տարի՝ 1980 թվական)։

Սոցիալիստական կուսակցության անդամ է 1979 թվականից։ 1980 թվականին, ավարտելով Կառավարման ազգային դպրոցը, նա դառնում է Հաշվիչ պալատի աուդիտոր։ Միևնույն ժամանակ նա դասախոսում է Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտում։

1981 թվականին, Ֆրանսուա Միտերանի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ ընտրվելուց հետո, Ֆրանսուա Օլանդը դառնում է ծրագրի ղեկավար Ելիսեյան պալատում։ 1981 թվականի հունիսի խորհրդրանական ընտրություններում Ֆրանսուա Օլանդը առաջադրվում է Կորեզ դեպարտամենտից։ 1988-1991 թվականներին նա տնտեսագիտություն է դասավանդում Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտում։

1993 թվականին կորցնում է պատգամավորական մանդատը։ Նա ստանձնում է Ժակ Դըլորի «Témoin» (Վկա) ակումբի նախագահությունը, որը պահպանում է մինչև 1997 թվականը։

1994 թվականի նոյեմբերին դառնում է Սոցիալիստական կուսակցության տնտեսական հարցերով ազգային քարտուղարը, իսկ 1995 թվականին Լիոնել Ժոսպենը նրան նշանակում է Սոցիալիստական կուսակցության խոսնակ։

2013 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Փառքի շքանշանով[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 France 3 — 1992.
  5. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  6. http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=3165
  7. https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
  8. Real Decreto 211/2015, de 23 de marzo, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica a Su Excelencia señor François Hollande, Presidente de la República Francesa (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 71. — P. 25480. — ISSN 0212-033X
  9. http://www.huffingtonpost.fr/2017/11/28/je-prends-conscience-quun-hommage-mest-rendu-il-etait-temps-hollande-na-pas-pu-sempecher-de-blaguer-aux-prix-dhumour-politique_a_23290698/
  10. https://archiv.prezident.sk/gasparovic/index2bee.html?rad-bieleho-dvojkriza-i-trieda (словацк.)
  11. https://web.archive.org/web/20190627221015/http://www.sigmalive.com/en/news/international/136661/hollande-says-athens-has-strong-role-in-region
  12. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. Resolución N° 268/016. OTORGAMIENTO DE LA "MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY". PRESIDENTE DE LA REPUBLICA FRANCESANational Directorate of Official Printings and Publications, 2016.
  14. https://www.arabnews.com/world/news/693791
  15. https://web.archive.org/web/20141207175552/http://www.elysee.fr/photos/entretien-avec-sa-majeste-le-roi-de-suede-carl-xvi-gustaf/
  16. https://www.clarin.com/politica/toda-hollande-juanita-moyano-awada_0_VkifiJdil.html
  17. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 500. — ISBN 978-951-37-7005-1
  18. 18,0 18,1 Deutsche Nationalbibliothek Record #123636205 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  19. Ֆ. ՕԼԱՆԴԻՆ ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Օլանդ» հոդվածին։