Ֆրանսուա Դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Դիվիզիա
ֆր.՝ François Divisia
Ծնվել էհոկտեմբերի 21, 1889(1889-10-21)[1][2]
Տիզի Ուզու, Ալժիր[1][2]
Մահացել էփետրվարի 5, 1964(1964-02-05)[1][2] (74 տարեկան)
avenue de la Porte-de-Choisy[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունտնտեսագետ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և Տնտեսաչափական ընկերություն[3]
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4]
Գիտական ղեկավարClément Colson?
Պարգևներ

Ֆրանսուա Դիվիզիա (ֆր.՝  François Jean Marie Divisia, հոկտեմբերի 21, 1889(1889-10-21)[1][2], Տիզի Ուզու, Ալժիր[1][2] - փետրվարի 5, 1964(1964-02-05)[1][2], avenue de la Porte-de-Choisy[2]), ֆրանսիացի տնտեսագետ, տնտեսագիտության պրոֆեսոր, մոնետարիստական տեսության և էկոնոմետրիկայի մասնագետ, 1935 թվականին էկոնոմետրիկական հասարակության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Ժան Մարին ծնվել է 1889 թվականի հոկտեմբերի 21-ին ֆրանսիական Ալժիրի Տիզի Ուզու քաղաքում[5], ֆրանսիացի գաղութարարների՝ Մարիուս Ֆրանսուա Դիվիզիայի և Մարիա Ժոզեֆինա Բարտհետի ընտանիքում։ Նրա մոր պապը այդ քաղաքի ավագ բնակիչն էր։ 1909 թվականին գերազանցությամբ ավարտել է Ալժիրի վարժարանը[6]։

1909 թվականին ընդունվել Է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցին կից բարձրագույն դպրոց։ 1910 թվականին Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոց, որտեղ գիտական ղեկավարը պրոֆեսոր Կլեման Կոլսոնն էր (1853-1939)[7]։

1914 թվականի օգոստոսին Դիվիզիան ընդհատել է իր ուսումը՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվելով ֆրանսիական բանակի շարքերը լեյտենանտի կոչումով, իսկ 1916 թվականին ստացել է կապիտանի կոչում, 1917 թվականին վիրավորվել է։ 1917 թվականի մարտի 8-ին զորացրվել է։

Դիվիզիան զորացրվելուց հետո վերադարձել և ավարտել է իր ուսումը Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցում, Փարիզի իրավաբանական ֆակուլտետում ստացել է բակալավրի աստիճան։

1922-1928 թվականներին Ազգային նավիգացիայի վարչությունում եղել է ինժեներ։ 1930 թվականից աշխատել է Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարությունում։ Եղել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, որտեղ նա դարձել է Կլիմենտ Կոլսոնի իրավահաջորդը, իսկ 1929-1959 թվականներին՝ Արվեստի և արհեստների ազգային կոնսերվատորիայում, 1932-1950 թվականներին՝ Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցում տնտեսագիտության պրոֆեսոր[7]։

Դիվիզիան 1931 թվականին եղել է անդամ, փոխնախագահ և 1935 թվականին՝ Էկոնոմետրիկ հասարակության երկրորդ նախագահ, 1939 թվականին՝ Փարիզի վիճակագրական ընկերության անդամ և նախագահ, 1933 թվականից՝ Միջազգային տնտեսական ընկերության անդամ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, Գիտության զարգացման աջակցման ամերիկյան ասոցիացիայի անդամ[8], 1951 թվականից՝ Դեի Լինչեի ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ։

Ֆրանսուա Դիվիզիան մահացել է 1964 թվականի փետրվարի 6-ին Փարիզում[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա դիվիզիան ամուսնացել է 1913 թվականի սեպտեմբերի 9-ին Մարգարիտա Ագարատի հետ, 1914 թվականի հունիսի 7-ին ունեցել են երկվորյակ՝ Դենիսը և Ֆրենսիսը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ձեռքբերումների համար պարգևատրվել է՝

1917 թվականի օգոստոսի 20-ին՝ Պատվո լեգեոնի շքանշանի կավալեր։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Դիվիզիան հրատարակել է մի շարք աշխատանքներ[7]՝

  • Divisia F. L’indice monétaire et la théorie de la monnaie. Revue d'écon. polit., LX, No. 1, 1926 — pp. 49–81,
  • Divisia F. L'économie rationnelle, Paris: Gaston Doin et Cie, 1928
  • Divisia F. L'Épargne et la Richesse Collective, 1928.
  • Divisia F. Expositions d'Économique, 3 volumes, 1951—1965.
  • Divisia F. Traitement Économétrique de la Monnaie, l’Intérêt, l’Emploie, 1962

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 մահվան վկայական — P. 21.
  3. 3,0 3,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Blaug M. Who's who in economics, Third Edition. — Edward Elgar Publishing. — 1999.
  6. René Roy François Divisia, 1889-1964 // Econometrica. — Jul., 1965. — Vol. 33. — № 3. — P. 635—640. — doi:10.2307/1911759
  7. 7,0 7,1 7,2 François Divisia, 1889-1964 // The History of Economic Thought website.
  8. 8,0 8,1 Gay, David E.R. Divisia, François Jean Marie (1889–1964) // The New Palgrave Dictionary of Economics / eds.Steven N. Durlauf and Lawrence E. Blume. — Palgrave Macmillan, 2008. — Vol. 7. — № 1. — doi:10.1057/9780230226203.0399