Ֆրանսուա Դեբլյու
Արտաքին տեսք
Ֆրանսուա Դեբլյու | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 4, 1950 (75 տարեկան) |
| Ծննդավայր | Պյուի, Lavaux-Oron District, Վո, Շվեյցարիա[1] |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և ուսուցիչ |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լոզանի համալսարան |
Ֆրանսուա Դեբլյու (ֆրանսերեն՝ François Debluë, մարտի 4, 1950, Պյուի, Lavaux-Oron District, Վո, Շվեյցարիա[1]), շվեյցարացի ֆրանսալեզու արձակագիր, բանաստեղծ։
Ծնվել է 1950 թվականի մարտի 4-ին։ Ավարտել է Լոզանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է նույն համալսարանում։ Այնուհետև դասավանդել է Շամբլանդ գիմնազիայում։
Նրա հրատարակած արձակ ստեղծագործություններից են՝ «Ընդհանուր վայրեր» (1979), «Սխալական օրեր» (1983), «Խառնաշփոթ տոներ» (1989), որոնց համար ստացել է Միշել Դենտանի մրցանակ։ Նա գրել է 1999 թվականին թողարկված «Խաղողագործների տոնի» սցենարը։ Դեբլյուի չափածո հայտնի գործերն են՝ «Ժամանակի աշխատանքը» (1997), «Այցելած գիշերվա բանաստեղծությունը» (1997), ինչպես նաև «Համբերության կերպարները» (1998)[2]։
Ֆրանսուա Դեբլյուն հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս բանաստեղծությունը, որ մենք չենք գրի; Մեկնում (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 163-183։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Դեբլյու» հոդվածին։ |
| ||||||||