Ֆրանսիս Կարկո
Ֆրանսիս Կարկո ֆր.՝ Francis Carco | |
|---|---|
| Ծննդյան անուն | ֆր.՝ François Marie Alexandre Carcopino-Tusoli |
| Ծնվել է | հուլիսի 3, 1886[1][2][3][…] |
| Ծննդավայր | Նումեա, Ֆրանսիա |
| Վախճանվել է | մայիսի 26, 1958[1][2][3][…] (71 տարեկան) |
| Վախճանի վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[4] |
| Գերեզման | Բանյոյի գերեզմանատուն |
| Գրական անուն | Jean d'Aiguières և Francis Carco |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող, երգերի հեղինակ, վիպասան, կենսագիր և դրամատուրգ |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | art of poetry? |
| Գրական ուղղություններ | Q3577993? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Germaine Carco?[7] |
| Ազգականներ | Jérôme Carcopino? |
Ֆրանսիս Կարկո (ֆրանսերեն՝ Francis Carco. ծնվ. ՝ Ֆրանսուա Կարկոպինո-Տուզոլի. հուլիսի 3, 1886[1][2][3][…], Նումեա, Ֆրանսիա - մայիսի 26, 1958[1][2][3][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[4]), 20-րդ դարի ֆրանսիացի գրող:
Ծնվել է Ֆրանսիայի անդրծովյան Նոր Կալեդոնիա նահանգի Նումեա քաղաքում։ Նա բանաստեղծ էր, արձակագիր, դրամատուրգ և արվեստաբան-քննադատ, որ արվեստագիտական և քննադատական հոդվածներ էր գրում L'Homme libre և Gil Blas պարբերականների համար: Որպես բանաստեղծ՝ պատկանում էր Fantaisiste դպրոցին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է ռազմական օդաչու Էտամպեսում՝ այնտեղի ավիացիոն դպրոցում սովորելուց հետո։ Նրա գործերը չափազանց գեղեցիկ են, պատկերում են Մոնմարտրի փողոցային կյանքը և հաճախ գրվել են Փարիզի մերձակայքում գտնվող ագարակում: Նրան անվանել են «romancier des apaches»: Նրա «Վերջին Բոհեմիան. Մոնմարտրից մինչև Լատինական թաղամաս» խորագիրը կրող գիրքը պարունակում է 20-րդ դարասկզբի Փարիզի բոհեմական կյանքի հիշողություններ։
1915 թվականի փետրվարին Կարկոն սիրավեպ է ունեցել անգլիացի արձակագրուհի Քեթրին Մենսֆիլդի հետ։ Նրա «Je ne parle pas français» պատմվածքի մեջ որպես պատմող հանդես եկող Ռաուլ Դուկետը (ով ցինիկ վերաբերմունք ունի սիրո և սեքսի նկատմամբ) մասամբ հիմնված է հենց իր կերպարի վրա, իսկ «Անվստահ ճամփորդություն» պատմվածքում էլ արտացոլված է Քեթրինի ճանապարհորդությունը պատերազմական գոտիով, որպեսզի չորս գիշեր անցկացնի կապրալ Ֆրանսիս Կարկոյի հետ: Ճամփորդությանը նախորդել էր Ջուլի Բոյֆարդ անունով հորինված անձի նամակը, որտեղ վերջինս խնդրում էր Քեթրինին՝ այցելել իրեն (այդ նամակը ներկայումս պահվում է Թրնբուլ գրադարանում / Turnbull Library): Հայտնի է նաև, որ Մենսֆիլդը 1915 թ. մայիսի 8/9-ին նամակ է գրել իր ամուսնուն Կարկոյի փարիզյան բնակարանից[8]:
Կարկոն 1937-1958 թվականներին Գոնկուրյան ակադեմիայում զբաղեցրել է իններորդ աթոռը։
Նա թաղված է Փարիզի Բանյո արվարձանի գերեզմանատանը /Cimetière de Bagneux։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Instincts (1911)
- Jésus-la-Caille (վեպ, 1914)
- Les Innocents (1917)
- Au coin des rues (հեքիաթներ, 1918, 1922)
- Les Malheurs de Fernande ( Jésus-la-Caille-ի շարունակությունը, 1918)
- Les Mysteres de la Morgue ou les Fiancés du IVº arrondissement. Roman gai (1918)
- L'Equipe (1919)
- La Poésie (1919)
- Maman Petitdoigt (1920)
- Francis Carco, raconté par lui-meme (1921; Ceux dont on parle ժողովածուում)', խմբագրել է Մարկ Սոնիեն և հրատարակել Ռ. Շիբեռը)
- Promenades pittoresques à Montmartre (1922)
- L'homme traqué (1922; ֆրանսիական ակադեմիայի գրան պրի )
- Vérotchka l'Étrangère ou le Gout du malheur (1923)
- Perversité (1925) (սրա անգլերեն թարգմանությունը, որ կատարել է Ժան Ռիսը, անհայտ հանգամանքներում սխալմամբ վերագրվել է Ford Madox Ford- ին )
- Le Roman de François Villon (1926), 15-րդ դարի բանաստեղծի մասին գեղարվեստական-կենսագրական գիրք
- La lumière noire (1934)
- Brumes (1935)
- Panam, prose-poem of Paris Madam, (1922; Librairie Stock).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Francis Carco (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118668315 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ https://www.lemonde.fr/archives/article/1957/01/16/le-grand-prix-litteraire-de-la-ville-de-paris-a-m-francis-cargo_2329770_1819218.html
- ↑ https://books.google.fr/books?id=jq0kAQAAMAAJ&q=%22germaine+carco%22&dq=%22germaine+carco%22&hl=fr&newbks=1&newbks_redir=0&sa=X&ved=2ahUKEwjvwYj18-aJAxVNT6QEHREUMa44HhDoAXoECAQQAg
- ↑ Alpers, Antony, ed. (1984). The Stories of Katherine Mansfield. Auckland: Oxford University Press. էջեր 554, 555, 560. ISBN 0-19-558113-X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Media related to Francis Carco at Wikimedia Commons
- French Wikisource has original text related to this article: Auteur:Francis Carco
- Quotations related to Francis Carco at Wikiquote (in French)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիս Կարկո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Մայիսի 26 մահեր
- 1958 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- 20-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- 20-րդ դարի լրագրողներ
- Ֆրանսիացի արվեստաբաններ
- Լրագրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի դրամատուրգներ