Ֆրանսիսկո Կալվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆրանսիսկո Կալվո
Francisco Calvo FCN.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Costa Rica.svg Կոստա Ռիկա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1992(1992-07-08)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Սան Խոսե, Կոստա Ռիկա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Յունայթեդ
Համար 5
Պատանեկան կարիերա
Ակումբ
2011-2012 Կոստա Ռիկա Էրեդիանո 23 (1)
2012-2013 Կոստա ՌիկաՊերես Սելեդոն 21 (5)
2013 Դանիա Նորշելան 3 (0)
2013-2015 Կոստա Ռիկա Էրեդիանո 49 (6)
2015  Կոստա Ռիկա Սանտոս դե Գուապիլես 21 (5)
2015-2016 Կոստա Ռիկա Սապրիսա 63 (14)
2017— Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Յունայթեդ 37 (2)
Ազգային հավաքական
2011 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա (մինչև 20) 4 (1)
2011— Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 39 (4)

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 22 հունիսի, 2018

Ֆրանսիսկո Կալվո Խավիեր Կեսադա (իսպ.՝ Francisco Calvo Javier Quesada, հուլիսի 8, 1992(1992-07-08)[1][2][3], Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ, MLS «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի և Կոստա Ռիկայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսկո Կալվոն «Սապրիսայի» կազմում

Ֆրանսիսկո Կալվոն «Սապրիսա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2010 թվականին սովորել է Միացյալ Նահանգներում և խաղացել ուսումնական հաստատության թիմի կազմում։

2011 թվականին Ֆրանսիսկո Կալվոն վերադարձել է հայրենիք, որտեղ պայմանագիր է կնքել «Էրեդիանո» ակումբի հետ։ Սեպտեմբերի 18-ին «Սան Կառլոս» ակումբի դեմ խաղում նա թիմի կազմում կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի առաջնությունում[4]։ Հոկտեմբերի 24-ին «Բելեն» ակումբի դեմ խաղում Կալվոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էրեդիանոյի»[5]։ Մրցաշրջանի ավարտին նա տեղափոխվել է «Պերես Սելեդոն»։ 2012 թվականի հուլիսի 25-ին իր հարազատ «Սապրիսա» ակումբի դեմ խաղում Ֆրանսիսկո Կալվոն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Սեպտեմբերի 2-ին «Սան Կառլոս» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Պերես Սլեդոնի» կազմում[7]։

2013 թվականի ձմռանը Կալվոն տեղափոխվել է դանիական «Նորշելան» ակումբ։ Ապրիլի 4-ին «Օլբորգ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[8]։ Մասնակցելով ընդամենը երեք խաղի՝ Ֆրանսիսկո Կալվոն վերադարձել է հայրենիք՝ երկրորդ անգամ ընդգրկվելով «Էրեդիանոյի» կազմում։ Օգոստոսի 26-ին «Սանտոս դե Գուապիլեսի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը այդ թիմի կազմում[9]։ 2014 թվականի հունվարի 12-ին «Ուրուգվայ» ակումբի դեմ խաղում Կալվոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էրեդիանոյի» վերադարձից հետո[10]։ 2015 թվականի սկզբին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սանտոս դե Գուապիլես», որի կազմում իր նորամուտը նշել է հունվարի 18-ին «Ալախուելենսե» ակումբի դեմ խաղում[11]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը «Սանտոսի» կազմում։

Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Սապրիսա»։ Նոր ակումի կազմում իր նորամուտը նշել է օգոստոսի 2-ին «Բելեն» ակումբի դեմ խաղում[12]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆրանսիսկո Կալվոն ակումբին օգնել է հաղթել առաջնությունում։

2016 թվականի դեկտեմբերի 27-ին Կալոն տեղափոխվել է MLS «Մինեսոտա Յունայթեդ» ակումբ[13][14]։ 2017 թվականի մարտի 3-ին խաղադաշտ դուրս գալով «Փորթլենդ Թիմբերս» ակումբի դեմ խաղում՝ նա կատարել է իր նորամուտը MLS-ում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 29-ին կայացած Նիգերիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ֆրանսիսկո Կալվոն կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի հավաքականի կազմում։ Նույն թվականին նա Կոստա Ռիկայի երիտասարդական հավաքականի կազմում մասակցել է Կոլումբիայում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Ավստրալիայի[15], Էկվադորի[16] և Կոլումբիայի[17] հավաքականների դեմ։ Նույն թվականին Ֆրանսիսկո Կալվոն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, սակայն մրցաշարի ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել։ Կալվոն հավաքականի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որ անցկացվել է Արգենտինայում։ Մրցաշարի ընթացքում Կալվոն մասնակցել Կոլումբիայի[18], Բոլիվիայի[19] և Արգենտինայի[20] ազգային հավաքականների դեմ խաղերին։

2013 թվականին Կալվոն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա եղել է թիմի հիմնական կազմի խաղացող և մասնակցել հավաքականի բոլոր վեց խաղերին՝ ներառյալ եզրափակիչն ընդդեմ Միացյալ Նահանգների հավաքականի։ Արդյունքում Կոստա Ռիկայի հավաքականն արժանացել է արծաթե մեդալի։

2015 թվականին Կալվոն երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սալվադորի[21], Կանադայի[22] և Մեքսիկայի[23] հավաքականների դեմ խաղերին։

2016 թվականին Կալվոն երկրորդ անգամ ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Միացյալ Նահանգներում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Միացյալ Նահանգների[24] և Կոլումբիայի[25] հավաքականների դեմ։ 2017 թվականին Կալվոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Հոնդուրասի[26], Կանադայի[27], Ֆրանսիական Գվիանայի[28], Միացյալ Նահանգների[29] և Պանամայի[30] հավաքականների դեմ խաղերին։ Կանադացիների հետ հանդիպման ժամանակ Կալվոն գոլ է խփել։

2018 թվականի մայիսին Ֆրանսիսկո Կալվոն ընդգրկվել է Կոստա Ռիկայի հավաքականի հայտացուցակում (23 ֆուտբոլիստ)՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[31]։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սերբիայի[32] և Բրազիլիայի[33] հավաքականների դեմ խաղերին։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ[34]
Կոստա Ռիկա
Տարի Խաղեր Գոլեր
2011 3 0
2012 0 0
2013 0 0
2014 0 0
2015 8 0
2016 6 0
2017 16 3
2018 7 1
Ընդհանուր 40 4

Գոլեր ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա Ռիկայի գոլերն ու արդյունքները ներկայացված են առաջինը[35]։
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 20 հունվարի, 2017 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Հոնդուրաս Հոնդուրաս 1:1 1:1 Կենտրոնաամերիկյան գավաթ-2017
2. 13 հունիսի, 2017 Ազգային մարզադաշտ, Սան Խոսե, Կոստա Ռիկա Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 1:0 2:1 ԱԱ-2018 որակավորման փուլ
3. 11 հուլիսի, 2017 Բի-բի-վի-էյ Կոմպաս Ստեդիում, Հյուսթոն, ԱՄՆ Կանադա Կանադա 1:1 1:1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017
4. 3 հունիսի, 2018 Ազգային մարզադաշտ, Սան Խոսե, Կոստա Ռիկա Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 3:0 3:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Կոստա Ռիկա «Սապրիսա»

Միջազգային

Կոստա Ռիկա Կոստա Ռիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Էրեդիանո VS. Սան Կառլոս 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-09-18 
  5. «Բելեն VS. Էրեդիանո 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-10-24 
  6. «Սապրիսա VS. Պերես Սելեդոն 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-07-25 
  7. «Սան Կառլոս VS. Պերես Սելեդոն 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-09-02 
  8. «Օլբորգ VS. Նորշելան 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-04 
  9. «Էրեդիանո VS. Սանտոս դե Գուապիլես 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-08-26 
  10. «Ուրուգվայ VS. Էրեդիանո 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-01-12 
  11. «Сантос де Гуапилес VS. Алахуэленсе 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-18 
  12. «Белен VS. Саприсса 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-08-02 
  13. «MNUFC Signs Dynamic Defender Francisco Calvo» (անգլերեն)։ Minnesota United FC։ December 27, 2016։ Վերցված է 2017-01-06 
  14. Andrew Wiebe (December 28, 2016)։ «Minnesota United sign Costa Rican int'l Francisco Calvo from Saprissa» (անգլերեն)։ MLSsoccer.com։ Վերցված է 2017-01-06 
  15. «Ավստրալիա (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-04 
  16. «Էկվադոր (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-07 
  17. «Կոլումբիա (մինչև 20) VS. Կոստա Ռիկա (մինչև 20) 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-10 
  18. «Կոլումբիա VS. Կոստա Ռիկա 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-02 
  19. «Բոլիվիա VS. Կոստա Ռիկա 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-08 
  20. «Արգենտինա VS. Կոստա Ռիկա 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-12 
  21. «Կոստա Ռիկա VS. Սալվադոր 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-12 
  22. «Կանադա VS. Կոստա Ռիկա 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-15 
  23. «Մեքսիկա VS. Կոստա Ռիկա 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-20 
  24. «ԱՄՆ VS. Կոստա Ռիկա 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-08 
  25. «Կոլումբիա VS. Կոստա Ռիկա 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-12 
  26. «Հոնդուրաս VS. Կոստա Ռիկա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-08 
  27. «Կոստա Ռիկա VS. Կանադա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-12 
  28. «Կոստա Ռիկա VS. Ֆրանսիական Գվիանա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-15 
  29. «Կոստա Ռիկա VS. ԱՄՆ 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-23 
  30. «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-20 
  31. «Revealed: Every World Cup 2018 squad - 23-man & preliminary lists & when will they be announced? - Goal.com» 
  32. «Կոստա Ռիկա VS. Սերբիա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—06—17 
  33. «Բրասիլիա VS. Կոստա Ռիկա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—06—22 
  34. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  35. «Calvo, Francisco»։ National Football Teams։ Վերցված է հունիսի 19, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]