Ֆրանսիսկո Խիմենես դե Սիսներոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսիսկո Խիմենես դե Սիսներոս
իսպ.՝ Gonzalo Jiménez de Cisneros
Matías Moreno (c. 1878) El cardenal Francisco Jiménez de Cisneros (Museo del Prado).jpg
Ծնվել է1436[1]
ԾննդավայրՏոռելագունա, Մադրիդ, Իսպանիա[2][3]
Մահացել էնոյեմբերի 8, 1517[1]
Մահվան վայրՌոա, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4][2]
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՍալամանկայի համալսարան
ԵրկերComplutensian Polyglot Bible? և Ալկալի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, թարգմանիչ և կաթոլիկ քահանա
Զբաղեցրած պաշտոններGrand Inquisitor of Castile?[5], archbishop of Toledo?, կարդինալ, Primacy of the Diocese of Toledo?, գահի խնամակալ, կաթոլիկ եպիսկոպոս և կաթոլիկ արքեպիսկոպոս
Francisco Jiménez de Cisneros Վիքիպահեստում

Ֆրանսիսկո Խիմենես դե Սիսներոս (իսպ.՝ Francisco Jiménez de Cisneros, 1436[1], Տոռելագունա, Մադրիդ, Իսպանիա[2][3] - նոյեմբերի 8, 1517[1], Ռոա, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4][2]), իսպանական եկեղեցու առաջնորդ` պրիմաս, մեծ ինկվիզիտոր, Ֆերդինանդ II-ի վստահելի խորհրդատու[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհիկ կյանքում Գոնսալո Խիմենեսը եղել է աղքատ գյուղացի, սիսներոսցի Ալոնսո Խիմենեսի որդին[7]: Եղել է իրավաբան` կրթություն ստանալով Եվրոպայի իրավաբանական լավագույն հաստատություններից մեկում` Սալամանկայի համալսարանում, երկար ժամանակ ապրել է Հռոմում: Վերադառնալով հայրենիք` նա ընդունել է հոգևորականի աստիճան և ընդունվել ֆրանցիսկյանների եկեղեցական օրդենի մեջ[8]:

Կրթվածությունն ու հոգևորականի նկրտումները նրան հասցրին մինչև Իզաբելլա թագուհու խոստովանահոր պաշտոնին: Հետագայում ստանձնել է նախ Տոլեդոյի արքեպիսկոպոսության առաջնորդի, այնուհետև Կաստիլիայի թագավորության գրագրի պաշտոնին: 1507 թվականից ստացել է կարդինալի աստիճան[9]: Եղել է ոչ միայն թագուհու խոստովանահայրը, այլև նրա քաղաքական խորհրդատուն և համախոհը:

Հասկանալով, որ անհրաժեշտ է ամրապնդել եկեղեցու հեղինակությունը` նա անցկացրել է հոգևորականության վարքուբարքի հետազոտություն` անխնա ձևով հեռացնելով նրանց, ովքեր խախտել են պատվիրանները, չեն պահպանել ուխտը և չեն եղել «սրբազան կյանքի օրինակներ»:

Ղեկավարվելով ներքին դավանանքին ուշադրություն հատկացնելու մտայնությամբ` Սիսներոսը պահանջել է ոչ ձևական, այլ սրտաբուխ ծառայել Աստծուն և եկեղեցուն: Վայրիվերումների դարաշրջանում նա տրվել է Աստվածաշնչի գիտական ուսումնասիրությանը, իսկ 1514-1517 թվականներին ավարտել է «Կոմպլյուտենի պոլիգլոտի» տեքստի` իր կազմակերպած ուսումնասիրությունը, հին հունարենով, եբրայերենով ու լատիներենով սուրբ գրքերի ուսումնասիրությունները, որի շուրջ աշխատել էին լավագույն գիտակները, 10-րդ դարի հումանիստներ Խ. դե Վերգարան, Անտոնիո դե Նեբրիխը, Պ. Կորոնելը, Է. Նունիեսը, ինչը թույլատրել է աստվածաշնչյան տեքստերն ուսումնասիրել` առանց դրանք խեղաթյուրելու:

1499 թվականին կարդինալ Սիսներոսը Ալկալա դե Էնարես քաղաքում Հռոմեական կայսրության տարիներին հիմնադրել է համալսարան (լատ.՝ Praeclarissima Complutensi Universitate), որ ստացել է Կոմպլուտում անունը (լատ.՝ Complutum): Համալսարանը 1836 թվականին տեղափոխվել է Մադրիդ, իսկ 1970 թվականին նրան տրվել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան (իսպ.՝ Universidad Complutense de Madrid) անվանումը: Համալսարանը հիմնադրողի պատվին համալսարանի տարբերանշանին պատկերվել է կարապ:

1500-1502 թվականներին հրատարակել է հին մոսարաբական ծիսակարգի լատիներեն թարգմանված աստվածաբանական գրքեր և հասել նրան, որ դրանք պահվել են Տոլեդոյում, Սալամանկայում և Վալյադոլիդում:

1507 թվականից նա զբաղեցրել է Կաստիլիայի մեծ ինկվիզիտորի պաշտոնը. այդ ժամանակ նրա գործունեության ամենադաժան շրջանն արդեն հետևում էր մնացել: Սիսներոսը բարեփոխել է ինկվիզիցիայի ատյանները` դրանցից յուրաքանչյուրին հատկացնելով աշխարհիկ պաշտոնյա[10]: 1509 թվականին մասնակցել է Ֆերդինանդ արքայի նվաճողական արշավանքներին, որի ընթացքում ազատ են արձակվել քրիստոնյա գերիներ, իսկ ազատագրված տարածքներում մզկիթները վերափոխվել են քրիստոնեական եկեղեցիների: Կազմակերպել է միսիոներական մի քանի խոշոր արշավներ իսպանական Վեսթ Հնդկաստանի հնդկացիների մոտ:

Ապահովել է Ֆերդինանդ արքայի քաղաքականությունը Իտալական պատերազմների ժամանակ, սատարել Հռոմի պապ Հուլիոս II-ին` հանդես գալով վերջինիս քաղաքական հակառակորդների դեմ:

Արդեն ծեր և հիվանդ կարդինալը Ֆերդինանդ թագավորի մահից հետո (1516) մինչև 1517 թվականին նրա թոռ Կառլոս V կայսեր գահակալումը դարձել է Կաստիլիայի և Արագոնի թագավորությունների ռեգենտը: Նա մահացել է Կառլոս V-ի գալուստից անմիջապես առաջ, ում իրավունքներն ու իշխանությունը պաշտպանել է ազնվականության առաջ, որը ծրագրել էր գահը հանձնել Կառլոսի կտսեր եղբայր Ֆերդինանդ I-ին:

Սիսներոսի գործունեությունն իզուր չի անցել: Իսպանական հզոր եկեղեցին, որն ուժեղացել էր ինկիզիցիայով, երկար ժամանակ կարողանում է դառնալ Իսպանիայում ձևավորվող բացարձակ միապետության և Եվրոպայում կաթոլիկության հենարանը: Իսպանացի աստվածաբանները կարևոր դեր են խաղացել Տրիդենտի ժողովի (1545) գաղափարախոսության մեջ:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1501 թվականին թագուհի Իզաբելլայի նախաձեռնությամբ թագավորության հպատակները պարտադիր կարգով ազգանուններ են ընդունել: Մինչ այդ շատ իսպանացիներ ազգանուն չունեին. մարդիկ նույնացվում էին ուղղակի իրենց ծագմամբ, մականուններով, որոնք արտացոլում էին ծննդավայրը, ծագումը, պաշտոնը, մասնագիտությունը կամ արտաքին առանձնահատկությունները: Խիմենեսի նախաձեռնությամբ հոր մականունը ժառանգելը պարտադիր դարձավ որդիների համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.nndb.com/people/675/000094393/
  3. 3,0 3,1 3,2 http://www.britannica.com/EBchecked/topic/303923/Francisco-Cardinal-Jimenez-de-Cisneros
  4. 4,0 4,1 4,2 Хименес де Сиснерос Франсиско // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. http://libro.uca.edu/lea1/append2.htm
  6. Cardinal Cisneros is known by many name variations. His birth name was Gonzalo, which he dropped in favour of Francisco when he converted to a Franciscan friar, and kept the rest of his life. It is sometimes spelled Gonzales or González (a surname meaning "son of Gonzalo") which is an error. Jiménez is the modern Spanish spelling variation of the original Ximénes. Often the "é" is dropped in favor of "e" for English readers, see for example the title of Erika Rummel's 1999 book. The name "Cardinal Cisneros" is often used.
  7. Salvador Miranda։ «The Cardinals of the Holy Roman Church - Biographical Dictionary - Consistory of May 1507»։ www2.fiu.edu։ Վերցված է 2017-04-28 
  8. «CATHOLIC ENCYCLOPEDIA: Francisco Ximenez de Cisneros (Cardinal Ximenez)»։ www.newadvent.org։ Վերցված է 2017-04-28 
  9. David M. Cheney։ «Archbishop Francisco Jiménez de Cisneros [Catholic-Hierarchy]»։ www.catholic-hierarchy.org։ Վերցված է 2017-04-28 
  10. Kamen, Henry The Spanish Inquisition: An Historical Revision. — Phoenix Press, 2000.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]