Jump to content

Ֆրանսիսկո Գառիգոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո Գառիգոս
Ծնվել էդեկտեմբերի 9, 1994(1994-12-09)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՄոստոլես, Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունUniversidad Alfonso X el Sabio?
Մասնագիտությունձյուդոիստ և մարզիչ
ԱնդամությունԻսպանիայի ռազմաօդային ուժեր
🌐

Ֆրանսիսկո Գառիգոս (իսպ.՝ Francisco Garrigós Rosa, դեկտեմբերի 9, 1994(1994-12-09)[1], Մոստոլես, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ձյուդոիստ, 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2023 թվականի աշխարհի չեմպիոն, երեք անգամ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1994 թվականին Մոստոլեսում։ 2016 թվականին մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի օիմպիական խաղերին, սակայն առաջին իսկ մենամարտում պարտվել է և իր քաշային կարգում զբաղեցրել է միայն 17-րդ տեղը։ 2017 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2019 թվականին նվաճել է Եվրոպական խաղերի արծաթե մեդալը։

2020 թվականին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում, նոյեմբերին, Ֆրանսիսկոն կարողացավ նվաճել բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակչում նա զիջեց Եվրոպայի ապագա փոխչեմպիոն, ռուս Յագո Աբուլաձեին։

2021 թվականի ապրիլին, Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում, եզրափակիչում լրացուցիչ ժամանակում իսպանացի մարզիկը հաղթեց ֆրանսիացի Լուկա Մխեիձեին և իր կարիերայում առաջին անգամ դարձավ մայրցամաքի չեմպիոն։ 2021 թվականի հունիսին, Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում, իսպանացի մարզիկը 60 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով ֆրանսիացի Վալիդ Խյարին։[2].

2023 թվականի մայիսին Կատարի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունում իսպանացի ձյուդոյիստը 60 կգ քաշային կարգում դարձավ չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ուզբեկ մարզիկ Դիլշոդբեկ Բարատովին։[3].

2024 թվականին Փարիզում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Ֆրանսիսկոն նվաճեց բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար մենամարտում հաղթելով վրացի մարզիկ Գեորգի Սարդալաշվիլին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.olympedia.org/athletes/133680
  2. Елена Чистова. «Яго Абуладзе принёс России первое золото чемпионата мира по дзюдо за 10 лет». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  3. «Громкая сенсация случилась на ЧМ по дзюдо с участием Казахстана». Vesti.kz (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.