Ֆրանսիսկու Տրինկան
Ֆրանսիսկու Տրինկան պորտ․՝ Francisco António Machado Mota Castro Trincão, դեկտեմբերի 29, 1999, Վիանա-դու-Կաշտելու, Պորտուգալիա | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆրանցիսկո Անտոնիո Մաշադու Մոտա դե Կաստրո Տրինկան | ||||||||||||||
Ազգությունը | պորտուգալացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 29, 1999[1][2] (23 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Վիանա-դու-Կաշտելու, Պորտուգալիա | ||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||
Դիրք | վինգեր | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆրանսիսկու Անտոնիո Մաշադու Մոտա դե Կաստրո Տրինկան (պորտ․՝ Francisco António Machado Mota Castro Trincão, դեկտեմբերի 29, 1999, Վիանա-դու-Կաշտելու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմպտոնի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բրագա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Տրինկանը միացել է «Բրագա» ֆուտբոլային ակումբի ակադեմային։ 2016 թվականի ապրիլի 2-ին նա իր դեբյուտն է նշել «Բրագա Բ»-ի կազմում՝ մասնակցելով Սեգունդա դիվիզիոնի շրջանակներում կայացած «Ֆրեամունդե ՖԱ»-ի դեմ կայացած խաղին[3]։ Տրինկանը 81-րդ րոպեին փոխարինել է Կառլոս Ֆորտեսին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Ֆրեամունդե ՖԱ»-ի հաղթանակով։ Թիմի կազմում իր առաջին գոլը Ֆրանցիսկոն խփել է 2017 թվականի մայիսի 7-ին կայացած «Պորտու Բ»-ի դեմ կայացած խաղում, սակայն թիմը ի վերջո պարտվեց 2-3 հաշվով[4]։ 2017-18 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը դարձել է հինգ գոլի հեղինակ՝ ներառյալ հոկտեմբերի 1-ին «Նասիոնալ ՖԱ»-ի դեմ խաղում հեղինակած դուբլը[5]։ Այս ամենի արդյունքում նա թիմի հետ կքնեց հինգ տարվա պայմանագիր[6]։
«Բրագայի» հիմնական թիմի կազմում պորտուգալացի ֆուտբոլիստը իր առաջին հանդիպումը անցկացրել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ 62-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Պորտուգալիայի Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Վիկտորիա ՖԱ»-ի դեմ խաղի ընթացքում[7]։ Այդ հանդիպումը ավարտվել է 4-0 հաշվով՝ «Բրագայի» հաղթանակով։ Հինգ օր անց նա իր դեբյուտն է նշել նաև Պորտուգալիայի առաջնության շրջանակներում՝ «Մարիտիոմո»-ի դեմ կայացախ խաղում[8]։ Ֆրանցիսկոն այդ խաղում փոխարինել է Դիեգո Սոուսային։
2019 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանցիսկո Տրինկանը իր առաջին հանդիպումն է անցկացրել միջազգային մրցաշարերում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղարկության խմբային փուլի ընթացքում տեղի ունեցած «Սլովան Բրատիսլավիա»-ի դեմ խաղին[9]։ Նա այդ խաղում նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումը ավարտվել է 4-2 հաշվով՝ պորտուգալական թիմի հաղթանակով։ Հաջորդ տարվա հունվարի 4-ին խփել է իր առաջին գոլը միջազգային մրցաշարերում՝ «Բելենենսեշ ՖԱ»-ի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 7-1 հաշվով[10]։
«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հուլիսի 1-ին Ֆրանցիսկո Տրինկանը տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա ՖԱ»[11]։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, տրանսֆերն արժեցել՝ 31 միլիոն եվրո, իսկ որպես հրաժարագին սահմանվել՝ 500 միլիոն եվրո[12]։ Լա Լիգայի շրջանակներում նա իր առաջին հանդիպումը անցկացրել է սեպտեմբերի 27-ին՝ 12 րոպե խաղաժամանակ ստանալով «Վիլյառեալ ՖԱ»-ի դեմ խաղում[13] ։ Իսկ հոկտեմբերի 20-ին իր առաջին հանդիպումն է անցկացրել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում՝ փոխարինելով Անտուան Գրիզմանին «Ֆերենցվարոշ ՖԱ»-ի դեմ կայացած խաղի ժամանակ[14][15]։
Իսպանական թիմի կազմում ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է 2021 թվականի հունվարի 7-ին «Ռեալ Բետիս»-ի դեմ կայացած խաղում[16]։ Այդ հանդիպումը ավարտվել է 3-2 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով։
«Վուլվերհեմպտոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի հուլիսի 4-ին պորտուգալացի ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Վուլվերհեմպտոն»[17]։ Նա իր առաջին հանդիպումը անցկացրել է օգոստոսի 14-ին՝ մասնակցելով «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Լեսթերի» հաղթանակով[18]։ Տասը օր անց Ֆրանցիսկոն խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում(4-0)[19]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Պորտուգալիա Մ19 հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության արդյունքներով նա իր խաղընկեր Ֆիլիպե Ժուանի հետ ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու՝ խփած 5 գոլով։ Նույն թվականի տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Տրինկանը մասնակցել է հավաքականի բոլոր երեք խաղերին և դարձել է մեկ գոլի հեղինակ՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ կայացած խաղում։
2019 թվականի Մ21 հավաքականի կազմում Ֆրանցիսկոն մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի օգոստոսին Ֆրանցիսկո Տրինկանը հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում կայանալիք Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների դեմ խաղերին[20]։ Իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է սեպտեմբերի 5-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպման 78-րդ րոպեին նա փոխարինել է Բերնարդու Սիլվային, իսկ հանդիպումը ավարտվել է 4-1 հաշվով՝ պորտուգալացիների հաղթանակով[21]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բրագա Բ | 2015–16 | Լիգա Պրո | 4 | 0 | – | – | – | – | 4 | 0 | ||||
2016–17 | 5 | 1 | – | – | – | – | 5 | 1 | ||||||
2017–18 | 30 | 5 | – | – | – | – | 30 | 5 | ||||||
2018–19 | 7 | 0 | – | – | – | – | 7 | 0 | ||||||
Արդյունք | 46 | 6 | – | – | – | – | 46 | 6 | ||||||
Բրագա | 2018–19 | Պրիմեիրա Լիգա | 6 | 0 | 1 | 0 | 1 | 0 | – | – | 8 | 0 | ||
2019–20 | 27 | 8 | 2 | 0 | 3 | 0 | 7 | 1 | – | 39 | 9 | |||
Արդյունք | 33 | 8 | 3 | 0 | 4 | 0 | 7 | 1 | – | 47 | 9 | |||
Բարսելոնա | 2020–21 | Լա Լիգա | 28 | 3 | 5 | 0 | – | 7 | 0 | 2 | 0 | 42 | 3 | |
Վուլվերհեմպտոն (վարձավճար) | 2021–22 | Պրեմիեր Լիգա | 6 | 0 | 0 | 0 | 1 | 1 | – | – | 7 | 1 | ||
Կարիերայի արդյունք | 113 | 17 | 8 | 0 | 5 | 1 | 14 | 1 | 2 | 0 | 142 | 19 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Պորտուգալիա | 2020 | 6 | 0 |
2021 | 1 | 0 | |
Արդյունք | 7 | 0 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտուգալիայի Լիգայի գավաթակիր - 2019-20
- Կոպա դել Ռեյի խաղարկության չեմպիոն - 2020-21
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի առաջնության չեմպիոն (Մ19) - 2018
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու (Մ19) - 2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Ferreira Lima Fábio (27 July 2018)։ «Trincão. O Mahrez do Minho que dá nas vistas no Euro de Sub-19 mas precisou de autorização dos pais para viajar com o Braga» [Trincão. The Mahrez of the Minho who shines at the Under-19 Euros but needed parental authorisation to travel with Braga]։ Observador (պորտուգալերեն)։ Վերցված է 29 October 2019
- ↑ «Sp. Braga B-FC Porto B, 2–3: Vitória garante permanência aos dragões» [Sp. Braga B-FC Porto B, 2–3: Victory guarantees survival for the Dragons]։ Record (պորտուգալերեն)։ 7 May 2017։ Վերցված է 29 October 2019
- ↑ «Chuva de golos dá triunfo do Braga B sobre o Nacional» [Rain of goals gives Braga B triumph over Nacional] (պորտուգալերեն)։ TVI 24։ 1 October 2017։ Վերցված է 29 October 2019
- ↑ Monteiro André (6 July 2018)։ «Trincão renovou por cinco épocas» [Trincão renewed for five seasons]։ Record (պորտուգալերեն)։ Վերցված է 29 October 2019
- ↑ «Ao minuto» [Live] (պորտուգալերեն)։ Mais Futebol։ 28 December 2019։ Վերցված է 29 October 2019
- ↑ «Sp. Braga bate Marítimo e fecha ferida da Luz» [Sp. Braga beat Marítimo and close wound from the Luz]։ Público (պորտուգալերեն)։ 2 January 2019։ Վերցված է 29 October 2019
- ↑ «Minhotos vencem grupo em grande estilo» [Minhotos win group in some style] (պորտուգալերեն)։ Zap։ 12 December 2019։ Վերցված է 12 December 2019
- ↑ Silva Fernando André (5 January 2020)։ «Francisco Trincão estreia-se a marcar na I Liga» [Francisco Trincão scores for the first time in I League]։ O Minho (պորտուգալերեն)։ Վերցված է 11 January 2020
- ↑ Gonzalez Roger (31 January 2020)։ «Transfer deadline day: Latest news and updates from Premier League, La Liga, Serie A and Bundesliga»։ CBS Sports։ Վերցված է 31 January 2020
- ↑ «Barcelona to sign Francisco Trincao from Braga & Matheus Fernandes from Palmeiras»։ BBC Sport։ 31 January 2020։ Վերցված է 3 February 2020
- ↑ Carnerero Fernando (27 September 2020)։ «Ansu Fati lidera el nuevo Barcelona» [Ansu Fati leads new Barcelona]։ Marca (իսպաներեն)։ Վերցված է 27 September 2020
- ↑ «Barcelona's starting XI vs Ferencvaros: Griezmann left on the bench»։ Marca։ 20 October 2020։ Վերցված է 20 October 2020
- ↑ «Barcelona start afresh with five-goal rout of Ferencvaros»։ Radio France Internationale։ 20 October 2020։ Վերցված է 20 October 2020
- ↑ «Barcelona beat Real Betis with Messi, Trincao goals»։ ESPN։ 7 February 2021։ Վերցված է 7 February 2021
- ↑ «Wolves complete Trincao capture»։ Wolverhampton Wanderers F.C.։ 4 July 2021։ Վերցված է 4 July 2021
- ↑ Bate Adam (14 August 2021)։ «Leicester 1–0 Wolves: Jamie Vardy is the hero again as Foxes seal opening day Premier League win»։ Sky Sports։ Վերցված է 26 August 2021
- ↑ «Carabao Cup: Nottingham Forest 0–4 Wolverhampton Wanderers»։ BBC Sport։ 24 August 2021։ Վերցված է 24 August 2021
- ↑ «Rui Silva e Trincão em estreia absoluta nos convocados» [Rui Silva and Trincão called up for the very first time]։ A Bola (պորտուգալերեն)։ 24 August 2020։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2020-ին։ Վերցված է 24 August 2020
- ↑ «Portugal 4–1 Croatia: Holders ease to emphatic victory»։ UEFA։ 5 September 2020։ Վերցված է 6 September 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրությունը «Բարսելոնա ՖԱ»-ի պաշտոնական կայքում
- Վիճակագրությունը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում
|