Ֆրանսիսկու Կուոկու
![]() | |
| Ծնվել է | նոյեմբերի 29, 1933[1] |
| Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
| Մահացել է | հունիսի 19, 2025[2] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա[2] |
| Գերեզման | Կոնսոլասան[3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
Ֆրանսիսկու Կուոկու (պորտ.՝ Francisco Cuoco, նոյեմբերի 29, 1933[1], Սան Պաուլո, Բրազիլիա - հունիսի 19, 2025[2], Սան Պաուլո, Բրազիլիա[2]), բրազիլացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիսկու Կուոկուն ծնվել է իտալացի շուկայական առևտրականի աղքատիկ ընտանիքում։ Սկսելով ուսումնասիրել իրավաբանությունը, նա շուտով ուղևորվում է Ալֆրեդո Մեսկիտի դրամատիկական դպրոց պրոֆեսիոնալ դերասան դառնալու նպատակով, այս մասնագիտության մեջ Ֆրանսիսկուն գտել է իր իսկական ճանաչումը[4]։ Սկսելով 1963 թվականին իր կարիերան հեռուստասերիալներում դերակատարում ունենալով բրազիլական ամենաերկար հեռուստասերիալի մեջ («Քավում», 596 սերիա՝ 2 տարի եթերում[5]), նա դառնում է բրազիլական ամենագլխավոր «հեռուստատեսության կավալերներից» մեկը[6]։
1970 թվականին, տեղափոխվելով հեռուստաալիք «Գլոբո», Ֆրանսիսկուն դառնում է այդ հեռուստաալիքով ընթացող հեռուստանովելներից մեկի գլխավոր սցենարիստուհիներից մեկի՝ Ժանետի Կլերի սիրելին. նրա վիճակվում է գլխավոր դերեր Ժանետիի համարյա բոլոր սերիլաներում մինչև սցենարիստուհու մահը (1983 թվական)։ Հենց Ժանետի Կլերի սերիլաներում է Ֆրանսիսկուն կատարում իր գլխավոր դերերը, շնորհիվ որոնց Բրազիլիան ճանաչում և հիշում է նրան։ Քարե անտառը սերիալին, որում Ֆրանսիսկուն ունեցել է իր դերակատարումը, վերագրվում է բրազիլական հեռուստատեսական հայտնության ռեկորդը. սերիալի վերջին սերիան դիտել են բրազիլացի հեռուստադիտողների համարյա 100 %-ը։
Չնայած իր մի քանի ֆիլմերում ունեցած մասնակցության, Ֆրանսիսկուն նախընտրում է աշխատել հեռուստատեսությունում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի քան 20 տարի դերասանը ամունացած է եղել Ժինե Ռոդրիգեսի հետ։ Նրանք այդ տարիների ընթացքում ունեցել են երեք երեխա՝ Տատյանա Ռոդրիգես, Ռոդրիգու Ռոդրիգես և Դիոգու Ռոդրիգես։ Տատյանան ապրում է Լոնդոնում։ Ֆրանսիսկուն ապահարզանից հետո պահպանում է ընկերական հարաբերություններ իր նախկին կնոջ հետ։ Իր կոլեգաներից շատերը դերասանի բնավորությանը անրադառնալիս բացառապես արտահայտվել են դրական կողմերով[6]։ 2008 թվականի նոյեմբերին ամուսնանում է դերասանի մեծ որդին՝ Ռոդրիգուն[7], իսկ 2009 թվականի մարտին կրտսեր որդի Դիոգուն։ Դիոգու Կուոկուի և իր հարսնացու Ժուլիանի Ֆերայոլոյի ամուսնության պաշտոնական տոնակատարությունը տեղի է ունեցել մարտի 28-ին Ռիո դե Ժաներյոյի Ազգային պատմական թանգարանում[8][9]։
Մրցանակներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կանդագո» բրազիլական կինափառատոնի շրջանակներում «Մատնություն» ֆիլմում կատարած իր դերի համար արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասան մրցանակին (1980 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 SNAC — 2010.
- 1 2 3 4 Francisco Cuoco (1933 - 2025) - Morre Francisco Cuoco, um dos maiores galãs da história da TV brasileira, aos 91 anos(բրազիլական պորտուգալերեն) — 2025.
- ↑ https://www.findagrave.com/memorial/284099391/francisco-cuoco
- ↑ «Dramaturgia Brasileira — Francisco Cuoco». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- 1 2 «: Pró-TV — Associação dos Pioneiros, Profissionais e Incentivadores da TV Brasileira :». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «EGO — Fotos — GALERIA DE FOTOS — Veja fotos do Casamento de Rodrigo, filho de Francisco Cuoco, em São Paulo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «O CASAMENTO DO CAÇULA EXTASIA FRANCISCO CUOCO — Edição 804 — (Ano 16 — Número 14) — Portal CARAS». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «EGO — NOTÍCIAS — Francisco Cuoco chega ao casamento do filho, no Rio». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիսկու Կուոկու (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ֆրանսիսկու Կուոկուի էջը «Memoria Globo» կայքում Արխիվացված 2009-01-20 Wayback Machine
- Բրազիլիադա Արխիվացված 2017-07-02 Wayback Machine
- Ֆրանսիսկու Կուոկուի էջը «Dramaturgia Brasileira» կայքում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Ֆրանսիսկու Կուոկու մասին գրված լրագրողական հոդվածների ցանկը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկու Կուոկու» հոդվածին։ |
| ||||||
