Ֆրանսին Հաուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսին Հաուբեն
Francine houben-1442061706.jpg
Ծնվել էհուլիսի 2, 1955(1955-07-02) (66 տարեկան)
ԾննդավայրՍիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ
ԿրթությունԴելֆտի տեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներԲիրմինգհեմի գրադարան, La Llotja de Lleida? և Մոնտեվիդեո (Ռոտերդամ)
Պարգևներ
Commons-logo.svg Francine Houben Վիքիպահեստում

Ֆրանսին Մարի Ժաննե Հաուբեն (հոլ.՝ Francine Marie Jeanne Houben, հուլիսի 2, 1955(1955-07-02), Սիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ), հոլանդացի ճարտարապետ։ Գերազանցությամբ ավարտել է Դելֆտի տեխնիկական համալսարանը։ Նա հոլանդական ճարտարապետական Mecanoo բյուրոյի հիմնադիրներից և ստեղծարար տնօրենն է, որը ղեկավարում է անձամբ այն բանից հետո, երբ սկզբնական գործընկերները լքել են ընկերությունը։ Զբաղվում է լայնապատկեր ճարտարապետական կառույցներով, հայտնի է մի ամբողջ շարք հանրային գրադարանների նախագծմամբ։ Մամուլում նրան հաճախ են անվանում Նիդերլանդների կարևորությամբ երկրորդ կինը թագուհուց հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկուց հետաքրքրվել է ճարտարապետությամբ և լիովին գիտակցել է իր կոչումը, երբ Դելֆտի տեխնիկական համալսարանում տեսել է ճարտարապետական մոդելներ, որն էլ 1984 թվականին ավարտել է գերազանցությամբ[1][2]։ 1984 թվականին համակուրսեցիներ Էրիկ վան Էգերատի[3], Հենկ Դյոլլի, Ռուլֆ Ստինհյուսի և Քրիս դեե Վեյերի հետ հիմնադրել է ճարտարապետական Mecanoo բյուրոն, որը գտնվում էր Դելֆտում[4][5]։ Ներկայումս անձամբ է ղեկավարում Mecanoo ընկերությունը, քանի որ հիմնադիր գործընկերները լքել են այն։ Հաուբենի ճարտարապետական արվեստի ընկալումը չափազանց լայն է և բազմազան։ Այն իր մեջ ընդգրկում է տարբեր նախագծեր, ինչպես՝ համալսարաններ, գրադարաններ, թատրոններ, բնակելի թաղամասեր և հյուրանոցներ։ Հաուբենը հաջողությամբ համադրում է ճարտարապետության, քաղաքաշինության և լանդշաֆտային ճարտարապետության տարբեր ճյուղեր։ Իր աշխատանքում նա հենվում է «ինտուիցիայի համադրմամբ ճշգրիտ վերլուծության վրա, որն ստեղծվել է երեք տասնամյակի ընթացքում սոցիալական, տեխնիկական, տարածական որոշումների հեգնական և մարդկային տեսանկյունների հատմամբ՝ յուրաքանչյուր ճարտարապետական մրցահրավերի համար ստեղծելու յուրահատուկ որոշումներ»[4]։

Հաուբենի գլխավորած ճարտարապետական ընկերության գործունեության մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում գրադարանների կառուցման և վերակառուցման նախագծերը։ Առաջին այդպիսի խոշոր օբյեկտը եղել է Դելֆտի տեխնիկական համալսարանի գրադարանը 1997 թվականին։ 2013 թվականին ավարտվել է Բեիրմիգհեմի համալսարանի գրադարանի վերակառուցումը, որը դարձել է ամենախոշոր հանրային գրադարանը Մեծ Բրիտանիայում և ամենամեծ շրջանային գրադարաններից մեկը Եվրոպայում[6]։ Այդ նախագիծը միջազգային ճանաչում է ստացել և 2014 թվականին առաջադրվել Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի Ստեռլինգի մրցանակին[7], իսկ մասնագիտացած Architects' Journal-ը Հաուբենին ճանաչել է տարվա ճարտարապետ։ Այդ առիթով նա նշել է, որ իր և գործընկերների համար մեծ պատիվ է եղել զբաղվել Բիրմինգհեմի գրադարանի նախագծմամբ. «Ճարտարապետությունը թիմային աշխատանք է, դա միաժամանակ աջակցել և երազել է։ Հատկապես կանայք դրանից լավ են գլուխ հանում»[8]։

Ֆրանսին Հաուբենը պրոֆեսորի կոչում է ստացել Նիդերլանդներում և արտասահմանում, հանդես է եկել հանրային դասախոսություններով, դասավանդել է եվրոպական հայտնի համալսարաններում, իսկ 2007 թվականին եղել է Հարվարդի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր[9][5]։ Ունի Բերգենի համալսարանի և Ուտրեխտի համալսարանի պատվավոր կոչումներ։ 2001 թվականին հրապարակել է իր ճարտարապետական «Կոմպոզիցիա, Հակադրություն, Դժվարություն» հրովարտակը։ 2003 թվականին Ռոտերդամում որպես առաջին Միջազգային ճարտարապետական բիենալեի հսկիչ՝ առաջ է քաշել ճարտարապետական շարժունության գեղագիտության թեման։ 2010 թվականին Հաուբենը ցմահ ստացել է Բեռլինի արվեստի ակադեմիայի անդամություն[1]։ 2015 թվականի նոյեմբերին Նիդերլանդների թագուհի Մաքսիման Հաուբենին պարգևատրել է արքայազն Բերնհարդի մշակութային ֆոնդի մրցանակով[10]։ Ճարտարապետին մամուլում հաճախ են անվանում Նիդերլանդների ճանաչվածությամբ երկրորդ կինը թագուհուց հետո[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսնությունը համակուրսեցու հետ անհաջող է եղել. ամուսինը լքել է նրան և երեք երեխաներին, ինչից հետո Ֆրանսինը երկու տարի եղել է դեպրեսիայի մեջ։ Երկրորդ ամուսնու՝ Հանս Անդերսենի հետ ծանոթացել է աշխատանքի ընթացքում։ Ամուսինը ևս աշխատում է կազմակերպությունում, գլխավորում է մի քանի կոմիտեներ։ Հաուբենը ապրում է երեխաների և ամուսնու հետ Ռոտերդամի մոտ սեփական նախագծած ընտանեկան վիլլայում[2]։

Ընտրյալ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դելֆտի տեխնիկական համալսարանի գրադարան (1997)
  • Սուրբ Մարիամի մատուռ (Ռոտերդամ, 2001)
  • «Մոնտեվիդեո» բնակելի երկնաքեր (Ռոտերդամ, 2006)
  • «FiftyTwoDegrees» բարձրահարկ շինություն (Նեյմեյխեն, 2007)
  • Նելսոն Մանդելայի այգին Բիյլմերմեերիում (Ամստերդամ-Զյուդոստ, 2010)
  • «La Llotja» թատրոն և Կոնգրես կենտրոն (Լյեյդա, 2010)
  • Kaap Skil, Maritime and Beachcombers Museum (Աուդեսհիլդ , Տեքսել, 2012)
  • Բիրմինգհեմի գրադարան (Բիրմինգհեմ, 2013)
  • «Westelijke Mijnstreek» խորհրդատվական կենտրոն Rabobank-ի համար(Սիթարդ, 2014)
  • Երկաթուղային կայարան և քաղաքային գրասենյակներ (Դելֆտ, 2015)
  • Ժամանակակից արվեստի «HOME» կենտրոն (Մանչեստր, 2015)
  • Տեղական ինքավարական «Bruce C. Bolling» կենտրոն (Բոստոն, Մասաչուսեթս, 2015)
  • Մարտին Լյութեր Քինգի հիշատակի գրադարանի վերականգնում (Վաշինգտոն)
  • Արվեստի ազգային կենտրոն (Գաոսյուն)
  • Երեք մշակութային կենտրոն և գրախանութ (Շենժեն)

Ընտրյալ մրցանակներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001՝ Պատվավոր անդամություն, Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ,
  • 2007՝ Պատվավոր անդամություն, Կանադայի թագավորական ճարտարապետական ինստիտուտ,
  • 2007՝ Պատվավոր անդամություն, Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտ,
  • 2008՝ Տարվա գործարար կին, Վդովա Կլիկո ընկերություն,
  • 2014՝ Տարվա ճարտարապետ, Architects'Journal,
  • 2015՝ Արքայազն Բերնհարդի մշակութային ֆոնդի մրցանակ,
  • 2016՝ Ուտրեխտի համալսարանի պատվավոր դոկտոր։

Անդամություն կազմակերպությունների[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից այժմ՝ Նիդերլանդների գիտությունների և արվեստի թագավորական ակադեմիայի արվեստի միավորման կառավարման անդամ, 2015 թվականից այժմ՝ Նյու Յորքի Վան Ալենի ինստիտուտի անդամ, 2010 թվականից այժմ՝ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ, 2008 թվականից այժմ՝ Քարնեգի ֆոնդի կառավարման անդամ, 2005 թվականից այժմ՝ Կրյոլլեր-Մյուլլերի թանգարանի հետազոտական խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Houben» (գերմաներեն)։ www.adk.de։ Վերցված է 2020-04-05 
  2. 2,0 2,1 2,2 Коробьина, Ирина։ «Портрет: архитектор Франсина Хаубен»։ AD Magazine։ Վերցված է 2020-04-05 
  3. 1995 թվականին Էրիկ վան Էգերատը 17 գործընկերների հետ լքել է Mecanoo-ն և հիմնել սեփական Erick van Egeraat associated architects (EEA) ընկերությունը։
  4. 4,0 4,1 «Francine Houben»։ www.mecanoo.nl։ Վերցված է 2020-04-05 
  5. 5,0 5,1 «Biography of the architect: Francine Houben Mecanoo»։ Floornature.com (անգլերեն)։ Վերցված է 2020-04-05 
  6. Прокулевич, Лидия Флагманский проект реконструкции города. Новая публичная библиотека в Бирмингеме // Библиотечное Дело. — 2015. — № 14 (248). — С. 2—5. — ISSN 1727–4893.
  7. «2014 Stirling Prize Stories with The Times+» (անգլերեն)։ web.archive.org։ 2016-08-17։ Վերցված է 2020-04-05 
  8. Mark, Laura։ «Mecanoo's Francine Houben crowned Woman Architect of the Year 2014» (անգլերեն)։ Architects Journal։ Վերցված է 2020-04-05 
  9. «7 современных женщин-архитекторов, от работ которых перехватывает дыхание»։ 24 Канал։ Վերցված է 2020-04-05 
  10. «Francine Houben of Mecanoo Receives Prestigious Dutch Award»։ Dafne (անգլերեն)։ web.archive.org։ 2016-04-25։ Վերցված է 2020-04-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]