Ֆրանսիացիների ներխուժումը Հոնոլուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիացիների ներխուժումը Հոնոլուլու

Թվական 1849 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 5
Վայր Հոնոլուլու, Հավայի
Պատճառ Հավայան թագավորության իշխանությունների կողմից իրականացրած ոտնձգությունները ֆրանսիացի վաճառականների և կաթոլիկ միսիոներների հանդեպ
Արդյունք Ֆրանսիայի հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն Հավայան թագավորություն
Հրամանատարներ
Լուի Տրոմելին Կամեհամեհա III
1 ֆրեգատ

1 կորվետ 140 ծովային հետևակայիններ

Ռազմական կորուստներ
չկան չկան

Ֆրանսիացիների ներխուժումը Հոնոլուլու (ֆր.՝ Invasion française d'Honolulu) կամ Հոնոլուլուի ավերածությունները, զինված հակամարտություն, որը տեղի է ունեցել 1849 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 5Ֆրանսիայի և Հավայան կղզիների թագավորության միջև[1][2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ազդեցությունը Հավայան կղզիներում սկսեց թուլանալ։ 1820-ական թվականների վերջին բողոքականության քարոզիչները կարողացան համոզել Հավայան թագուհի Ռեգենտ Կաումանային՝ հայտարարելու կաթոլիկությունը անօրինական և վտարել կաթոլիկ քահանաներին (ազգությամբ ֆրանսիացիներ) կղզիներից։ Սա դժգոհություն առաջացրեց Ֆրանսիայում, որը 1839 թվականին կապիտան Սիրիլ Լապլասի գլխավորությամբ «L’Artémise» ֆրեգատը ուղարկեց Հավայան կղզիներ։ Լապլասը ստիպեց թագավոր Կամեհամեհա III-ին ստորագրել հավատքի ազատության մասին հրամանագիրը, ինչպես նաև սահմանել արտոնյալ տուրքեր ֆրանսիական ապրանքների և ոգելից խմիչքների ներմուծման համար[1]։

1849 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսիացի ծովակալ Լուի դը Տրոմելենը ժամանեց Հոնոլուլուի նավահանգիստ։ Նրա հրամանատարության տակ էին «Gassendi» կորվետը և «La Poursuivante» ֆրեգատը։ Հավայան թագավորությունում Ֆրանսիայի հյուպատոս Պատրիս Դիլոնի հետ հանդիպման ժամանակ Լուի դը Տրոմելենն իմացել է կաթոլիկների նկատմամբ հալածանքների վերսկսման և ֆրանսիական ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին։ 1849 թվականի օգոստոսի 22-ին, վրդովված լինելով Արտաքին առաքելությունների գործերով զբաղվող ամերիկյան հանձնակատարների խորհրդի միսիոներների մտադրությունից՝ կասեցնել կաթոլիկության տարածումը Հավայան կղզիներում և իմանալով հավայան իշխանությունների գործողությունների մասին ֆրանսիացի առևտրականների նկատմամբ, Տրոմելինը Կամեհամեհա III թագավորին առաջադրեց 10 պահանջ, որոնք պետք է կատարվեին երեք օրվա ընթացքում[3]։

Պահանջների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1846 թվականի մարտի 26-ից հետևել համաձայնագրի կետերին[3]։
  2. Ֆրանսիական կոնյակի վրա մաքսատուրքը իջեցնել։
  3. Կաթոլիկ դպրոցները պետք է ենթարկվեն ֆրանսիական առաքելության ղեկավարին և հատուկ տեսուչների, այլ ոչ թե բողոքականներին, և նրանց դպրոցներում երկրպագության ծեսերը պետք է խստիվ պահպանվեն։
  4. Ֆրանսերենը պետք է օգտագործվի Ֆրանսիայի քաղաքացիների և Հավայան թագավորության կառավարության միջև բոլոր բիզնես գործարքների ժամանակ։
  5. Մաքսի հանումը, որի հետևանքով տուժել են Հավայան կղզիներից ալկոհոլ գնած ֆրանսիական կետորսային նավերը, ինչպես նաև չեղյալ համարել այն հրամանագիրը, ըստ որի ալկոհոլի վաճառքի համար նախատեսված ֆրանսիական նավերը պարտավոր էին վճարել մաքսավորներին, որոնք նավերի վրա են և վերահսկում են դրանց բեռնումն ու բեռնաթափումը։
  6. Բոլոր տուրքերը վերադարձնել, որոնց մասին օրենքի չեղյալ հայտարարումը պահանջվում էր հինգերորդ հոդվածով։
  7. Ֆրանսիական «General Teste»-ի կողմից վճարված քսանհինգ դոլար տուգանքի փոխհատուցում, ի լրումն՝ վաթսուն դոլարի փոխհատուցման նավը նավահանգստում պահելու համար։
  8. Որոշ դպրոցականներ պետք է պատժվեն, որոնց չար վարքագիծը եկեղեցում դժգոհություն է առաջացրել։
  9. Հավայան կղզիների նահանգապետ Ջորջ Լյութեր Կապեուի հեռացումը տեղի ոստիկանական աշխատակիցների կողմից կաթոլիկ քահանայի ձերբակալությունը թույլ տալու համար, ինչպես նաև փոխհատուցում նահանգապետի հաշվին այդ միսիոներիությանը հասցված վնասների համար։
  10. Փոխհատուցում հյուրանոցի ֆրանսիացի սեփականատիրոջը «HMS Amphitrite» նավի նավաստիների կողմից հյուրանոցում հասցված վնասի համար[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ վերջնագրի պահանջները չբավարարվեցին, օգոստոսի 25-ին 140 ֆրանսիացի ծովայիններ նավակներով վայրէջք կատարեցին Օահու կղզում։ Հոնոլուլուի կայազորը տարհանվել է նախքան ֆրանսիացիների վայրէջքը։ Կառավարությունը հրամայեց կղզու բնակչությանը չդիմադրել զավթիչներին։ Ծովային հետևակայինները գրավել են ամրոցը և ոչնչացրել այնտեղ եղած զենքերն ու զինամթերքը, այդ թվում՝ առափնյա հրետանին[3]։ Այնուհետև նրանք ներխուժել և կողոպտել են Հոնոլուլու քաղաքը՝ պատճառելով 100,000 դոլարի վնաս։ Առգրավվել է նաև Տահիտի ուղարկված Կամեհամեհա թագավորական զբոսանավը։ Արշավանքից հետո ֆրանսիացիները վերադարձան բերդ և սկսեցին պաշտպանվել այնտեղ։ Օգոստոսի 30-ին հավայացիները կեղծ հարձակում իրագործեցին ամրոցի վրա։ Դրանից հետո ֆրանսիացիներն ուժեղացրել են իրենց պահակախումբը և ավելացրել պարեկային հսկողությունը։ Հավայան թագավորության կառավարությունը խնդրել է ԱՄՆ-ին և Միացյալ թագավորությանը ազդել Ֆրանսիայի վրա՝ լուծելու այս հակամարտությունը։ Սեպտեմբերի 5-ին ծովայինները նստեցին իրենց նավերը և ֆրանսիացիները լքեցին Հավայան կղզիները[5]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականի սեպտեմբերի 11-ին միջադեպը հետաքննելու և լուծելու համար Կամեհամեհա III թագավորի խորհրդական Գերիտ Պարմել Ջադը մեկնեց Փարիզ։ Սկզբում ֆրանսիական կառավարությունը դատապարտեց հարձակումը Հոնոլուլուի վրա, բայց հաշվի առնելով Տրոմելինի և Դիլոնի ցուցմունքները, այն վերանայեց այս միջադեպը որպես արդարացված գործողություն և հրաժարվեց փոխհատուցել այս հարձակման ժամանակ պատճառված վնասը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Les Français acteurs et spectateurs de l'histoire de Hawaii (1837-1898)» (ֆրանսերեն). theses.enc.sorbonne.fr. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  2. «HAWAIIAN ISLANDS. REPORT OF THE COMMITTEE ON FOREIGN RELATIONS, UNITED STATES SENATE, WITH ACCOMPANYING TESTIMONY, AND EXECUTIVE DOCI.TUMENTS TRANSMITTED TO CONGRESS FRoM JANUARY 1, 1893, TO MARCH 10, 1894. SUBJ CT INDEX. IN TWO VOLUMES. VOL. II. WASHINGTON: GOVERNMENT PRINTING OFFICE. 1894». Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ulukau: The Hawaiian kingdom, vol. 1, 1778-1854, foundation and transformation». www.ulukau.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  4. Alexander, William DeWitt (1891). A Brief History of the Hawaiian People. New York: American Book Company. OCLC 187412143.
  5. «The French in Hawaii». Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.