Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիգա 2
Ligue 2
Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոն
Երկիր Ֆրանսիա
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ
Հիմնվել է 1933
Ակումբների քանակ 20
Մակարդակ 2
Դուրս են մնում Ազգային առաջնություն
Մտնում են Լիգա 1
Ազգային առաջնություններ Ֆրանսիայի գավաթ
Միջազգային առաջնություններ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա (գավաթներով)
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Ստրասբուրգ (3-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Հավր, Նանսի (5-ական տիտղոս)
Հեռուստատեսություն Eurosport
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք

Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոն, կամ Լիգա 2, ֆրանսիական ֆուտբոլային առաջնություն։ Համարվում է Ֆրանսիայի երկրորդ բարձագույն դիվիզիոնը՝ Լիգա 1-ից հետո։ Երկրորդ դիվիզիոնում հանդես է գալիս 20 ֆուտբոլային ակումբ, որոնցից լավագույնները հնարավորություն են ստանում հանդես գալու Լիգա 1-ում, իսկ վերջին 3 տեղերը զբաղեցրած ակումբները դուրս են մնում Ազգային առաջնություն։ Մրցաշրջանը տևում է օգոստոսից մայիսը և թիմերը անցկացնում են 38-ական հանդիպում։ Խաղերը հիմնականում անցկացվում են ուրբաթ և երկուշաբթի օրերին։ Դեկտեմբերին թիմերը ստանում են 2 շաբաթվա հանգիստ՝ վերադառնալով հունվարի 2-րդ շաբաթին։

Լիգա 2-ը ստեղծվել է 1933 թվականին՝ բարձրագույն դիվիզիոնի ստեղծումից 1 տարի անց Division 2 անվանմամբ և դրանից հետո համարվում է Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնը։ Այս անվանումը մնացել է մինչև 2002 թվականը, երբ այն փոխվել է ներկայիս անվանման։ Լիգա 2 բարձրացող ակումբները ստանում են պրոֆեսիոնալ կարգավիճակ, սակայն Ազգային առաջնություն դուրս մնալուց հետո այդ կարգավիճակը կարող է վերցվել մինչև երկրորդ դիվիզիոն վերադառնալը։

Լիգա 2-ի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-18 մրցաշրջանի դրությամբ

Ակումբ Քաղաք Մարզադաշտ Տարողունակություն
Այաչո Այաչո Ստադ Ֆրանսուա Կոտի 10,660
Օսեր Օսեր Ստադ Աբե Դեշամ 21,379
Բուրկ ան Բրես Բուրկ ան Բրես Ստադ Մարսել Վերշեր 11,400
Բրեստ Բրեստ Ստադ Ֆրանսին լե Բլե 15,097
Շատորու Շատորու Ստադ Գաստոն Պետիտ 17,173
Կլերմոն Կլերմոն Ֆերան Ստադ Գաբրիել Մոնպյե 11,980
Գազելեկ Այաչո Ստադ Անժե Կազանովա 6,000
Հավր Հավր Ստադ Օկեանե 25,000
Լանս Լանս Ստադ Բոլար Դելելիս 38,223
Լորյան Լորյան Ստադ դյու Մուստուար 18,890
Նանսի Տոմբլեն Ստադ Մարսել Պիկո 20,087
Նյոր Նյոր Ստադ Ռենե Գայար 10,886
Նիմ Օլիմպիկ Նիմ Ստադ դես Կոստյերես 18,482
Օրլեան Օրլեան Ստադ դե լա Սուրս 7,000
Փարիզ Փարիզ Ստադ Շառլետի 20,000
Կևիյի Լե Պետի Կևիյի Ստադ Ռոբերտ Դյոշոն 12,018
Ռեյմս Ռեյմս Ստադ Օգյուստ Դելոն 21,684
Սոշո Մոնբելյար Ստադ Օգյուստ Բոնալ 20,000
Տուր Տուր Ստադ դե լա Վալի դու Շեր 16,247
Վալենսյեն Վալենսյեն Ստադ դյու Էնո 25,172

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]