Ֆրանսիայի տոներ և հիշատակի օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսիայում կա 11 պաշտոնական տոների և հիշատակի օր[1]։ Էլզաս շրջանը և Մոզել դեպարտամենտը ունեն երկու հավելյալ օրեր[2]։ Ի տարբերություն երկրների մեծ մասի, այս օրերը չեն փոխվում, երբ համընկնում են ոչ աշխատանքային օրերի հետ[3], ինչը նշանակում է, որ աշխատանքային օրերի հետ համընկնող տոների կամ հիշատակի օրերի տարեկան միջին թիվը 8.7 է և տատանվում է 7-10 թվերի միջև[4]։ Հյուսիսային Ամերիկայի բոլոր երկրները և Ասիայի երկրների մեծ մասը աշխատանքային օրերին միջինում ունենում է 2-10 ավելի պետական տոնի կամ հիշատակի օր[5]։

Տոնակատարությունները ֆիքսված ամսաթվով
Ամիս/ամսաթիվ Անվանում Տեղանուն Նշումներ
հունվար 1 Ամանոր Jour de l’An
հունվար 6 Սուրբ ծնունդ Fête des Rois -
փետրվար 2 Քրիստոսի հայտնությունը La Chandeleur -
մարտ 8 Կանանց միջազգային օր Journée internationale des droits de la femme -
մայիս 1 Աշխատավորների օր Fête du Travail Աշխատավորների օր
մայիս 8 Հաղթանակի օր Victoire 1945
հունիս 21 Ֆրանսիայի երաժշտության օր Fête de la Musique Ամբողջ երկրում տեղի են ունենում շքերթներ և համերգներ, որտեղ հնչում են տարբեր ժանրի երաժշտություններ, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակով.
հուլիս 14 Բաստիլի գրավման օր Fête nationale Հրավառություն ամենուրեք, զինվորական շքերթ Փարիզում
օգոստոս 15 Մարիամ Աստվածածնի վերափոխումը Assomption
նոյեմբեր 1 Բոլոր Սրբերի օր Toussaint Այս օրը սովորաբար այցելում են մահացած ազգականների շիրիմներին
նոյեմբեր 11 Առաջին համաշխարհային պատերազմ Armistice 1918 Ավանդորեն երկու րոպե լռությամբ հարգում են զոհվածների հիշատակը
դեկտեմբեր 25 Սուրբ ծնունդ Noël Ի տարբերություն Ռուսաստանի, Ֆրանսիայում Սուրբ ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին
դեկտեմբեր 26 Ստեփանոս Նախավկայի օր Saint Étienne
Զատկի հետ առնչվող գլխավոր արարողություններ
Ամսաթիվ Անվանումը Տեղանուն Նշումներ
Մեծ Պահքի վերջին օր Ավագ Երեքշաբթի (Ճարպոտ Երեքշաբթի) Mardi gras Մասլենիցա
Զատիկի նախորդ ուրբաթը Ավագ Ուրբաթ Vendredi Saint Հանգստյան օր միայն Գերմանիայի սահմանակից շրջաններում (Haut-Rhin, Bas-Rhin и Moselle).
Զատիկի հաջորդ Երկուշաբթի Զատիկ Lundi de Pâques Զատիկին հաջորդող եկող Երկուշաբթի
Զատիկից հետո 40 օր անց Տիրոջ Համբարձումը Ascension Հինգշաբթի, Զատիկից հետո
Յոթերորդ երկուշաբթին Զատիկից հետո Հոգեգալուստ Lundi de Pentecôte Երկուշաբթի, Զատիկից 50 օր անց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. French labor law, L3133-3
  2. French labor law, IDCC 1686(չաշխատող հղում)
  3. French labor law, IDCC 1686
  4. French wikipédia
  5. Employee holiday entitlement around the world, Mercer