Ֆրանսիայի ծաղիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի ծաղիկներ
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1891
բարձրություն72 սանտիմետր
լայնություն92 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերԻվան Մորոզով
կայք
Ծանոթագրություններ

Ֆրանսիայի ծաղիկներ (թահիթ. Te Tiare Farani, ֆր.՝ Le bouquet de fleurs), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի հավաքածուից, տահիտական ցիկլի առաջին նկարներից մեկը։

Նկարի առջևի պլանում պատկերված է սեղան, որի վրա դրված է ճոխ ծաղկեփնջով կապույտ ծաղկաման, սեղանին դրված է աշխարհագրական քարտեզ, որի վրա գուշակվում են Հարավային Ամերիկայի ուրվագծերը։ Ձախում աթոռին նստած է երիտասարդ տահիտցի տղամարդ՝ սպիտակ շապիկով և կապույտ տաբատով, գլխին ունի ծղոտե գլխարկ։ Նրա հետևում պատուհանից տղամարդու կողմն է նայում սևազգեստ աղջիկը։ Աջում որպես ֆոն է ծառայում դեղին պատը։ Ձախում նկարչի ստորագրությունն է և ամսաթիվը՝ P Gauguin 92։, սեղանածածկին կենտրոնից աջ նկարի տահիտերեն անվանումն է՝TE TIARE FARANI։

Նկարը ստեղծվել է 1891 թվականին՝ Գոգենի՝ Տահիտի ժամանելուց հետո։ Գոգենի ստեղծագործության կատալոգի հեղինակ և կազմող Ժ․ Վիլդեյնշտեյնը այն համարում է Տահիտիում նկարված նկարներից առաջիններից մեկը։ Սա Գոգենի երկրորդ նկարն է «Ծաղիկով կինը» նկարից հետո, որին նկարիչը տահիտերեն անվանում է տվել[1]։

1893 թվականին նկարը ողարկվել է Փարիզ և առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը Պոլ Դյուրան Ռուել պատկերասրահում, որտեղ այն ստացել է «Ծաղկեփունջ» անվանումը։ 1895 թվականի փետրվարի 18-ին նկարը ցուցադրվել է Գոգենի կտավների վաճառքի փարիզյան «Օտել Դյուրո» աճուրդի տանը[2], որից ստացված գումարը գնացել է Գոգենի Տահիտի նոր ճամփորդության ֆինանսավորմանը։ Այս վաճառքում այն չի գտել իր գնորդին և 340 ֆրանկով ձևականորեն գնվել է Գոգենի կողմից[3]։ Ապա այն հայտնվել է Ամբրուազ Վոլարի պատկերասրահում, որը այն 1906 թվականին ցուցադրել է Աշնանային սալոնում։ 1908 թվականին նկարը 8000 ֆրանկով ձեռք է բերել մոսկովյան արդյունաբերող և հավաքորդ Ի․ Ա․ Մորոզովը։ Վոլարը Մորոզովի՝ նկարը գնելու ժամանակ պնդում էր, որ նկարը սկզբում ենթադրում էր գնել Հյուգո վոն Չուդին Բեռլինի ազգային պատկերասրահի համար և գործարքը չի կայացել միայն Չուդիի հրաժարականի պատճառով[4]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է և 1923 թվականից կտավը գտնվել է Նոր արևմտյան մշակույթի պետական թանգարանում։ 1948 թվականին նկարը հանձնվել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան[3] (Վիլդեյնշտեյնի կատալոգում սխալմամբ նշվում է, որ նկարը գտնվում է Էրմիտաժում[2])։ Նկարը ցուցադրվում է Գոլիցինների առանձնատան նախկին կցաշենքում՝ Եվրոպայի և Ամերիկայի երկրների 19-20-րդ դարերի արվեստի պատկերասրահում, 17 սրահում[5]։

Էդուարդ Մանե «Նախաճաշ արհեստանոցում», 1868

Մ․Ա․ Բեսոնովի և Ե․ Բ․ Գեորգևսկու հավաստմամբ նկարը ուղիղ կապ ունի Էդուարդ Մանեի «Նախաճաշ արհեստանոցում» նկարի հետ, Մանեի ազդեցությունը հատկապես նկատելի է ծղոտե գլխարկով երիտասարդի կերպարից։ Նրանք նաև ուշադրություն են դարձնում այն բանին, որ ծաղկեփնջում «զգացվում է Պոլ Սեզանի դասերը»[6]։ Նշվում է նաև, որ Գոգենի նոթատետրերում հանդիպում են ծղոտե գլխարկով տահիտցի երիտասարդին շատ մոտ ուրվանկար, իսկ ավելի կոնկրետ՝ նման դեմք կա նաև նրա մեկ այլ ուրվանկարում[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бессонова М. А., Георгиевская Е. Б. Франция второй половины XIX — XX века. Собрание живописи / Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — М.: Красная площадь, 2001. — 399 с. — ISBN 5-900743-58-6
  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
  • Wildenstein G. Gauguin. I. Catalogue. — Paris, 1964. — 283 p.