Ֆրանսիայի խորհրդանիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշեր, դրանք ֆրանսացիների խորհրդապատկերներն են, որոնք ներգրավված են հանրապետական ավանդույթների մեջ:

Պատմական խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեն Դենի օրիֆլամա,
  • արքայական Ֆրանսիայի դրոշներ:

Հերալդիկ շուշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Blason France moderne.svg

Ֆլյոր դե Լիս (ֆր.՝ fleur de lis, բառացիորեն «շուշանi ծաղիկ»)` թարգմանաբար նշանակում է շուշան: Երկար ժամանակ շուշանը Ֆրանսիայի թագավորների խորհրդանիշն էր:

Հերալդիկայի լեզվով, շուշաններով զինանշանը նշանակում է Ֆրանսիա: Եվրոպական երկրներից շատերը օգտագործում են հին զինանշանները, որոնք օգտագործվել են միապետության ժամանակ, որպես ինքնիշխանության և ազգային շարունակականության նշաններ: Ֆրանսիայի Հանրապետությունը երբեք չի ցանկացել օգտագործել այդ խորհրդանիշը:

Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության ազգային խորհրդանիշերն են`

Պատկեր Անվանում Նկարագրություն Տարեթիվ
Flag of France.svg
Եռագույն դրոշ
Դրոշը բաղկացած է երեք հավասար շերտերից` կապույտ (դրոշակի ձողի մոտ), սպիտակ (կենտրոնում) և կարմիր (եզրում):

Համամասնությունը 2:3 է:

Ընդունվել է

1794 թվականի մայիսի 20-ին

Marianne French symbol of republic2.jpg
Մարիան(կերպար)
Հանրապետության այլաբանական կերպար: Ընդունվել է

1792 թվականի սեպտեմբերին


Armoiries république française.svg
Ֆրանսիայի զինանշան
Ֆրանսիայի Հանրապետությունը չունի պաշտոնական զինանշանը, քանի որ զինանշանը մշտապես կապված է եղել միապետության հետ:
2003 թվականից սկսած, բոլոր պետական մարմինները օգտագործել են Մարիան նշանաբանը՝ ֆրանսիական դրոշի ֆոնի վրա:
Շատ այլ պաշտոնական փաստաթղթեր (օրինակ՝ անձնագրի շապիկը) համարվում է Ֆրանսիայի ոչ պաշտոնական խորհրդանիշը:
Ընդունվել է

1999 թվականին

Prise de la Bastille.jpg
հուլիսի 14
Այս օրը ամբողջ Ֆրանսիան նշում է պատմական իրադարձություն՝ Բաստիլի գրավումը:

Հուլիսի 14-ը համարվում է ազգային տոն:

Տոնել են

1789 թվականի հուլիսի 14-ից

Offizierskreuz.jpg
Պատվավոր Լեգեոնի շքանշան
Ազգային շքանշան է, որը հիմնադրվել է ասպետի շքանշանի օրինակով: Համարվում է Ֆրանսիայում բարձրագույն աստիճանի և պատվո շքանշան: Շքանշանը տրվում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից՝ անգնահատելի զինվորական կամ քաղաքացիական ծառայության համար, որն ի պաշտոնե հանդիսանում է Գրոսմայստեր: Հետևաբար, Պատվավոր Լեգեոնը խաղում է ֆրանսիական պետության կարևորագույն հաստատություններից մեկի դերը: Սկզբունքորեն, որոշ բացառություններով, շքանշանը հետմահու չի ընդունվում: Գեներալ Շառլ դը Գոլի խոսքերով`«Պատվավոր լեգիոնը կենդանի էլիտայի միություն է»: Հիմնադրվել է

1802 թվականի մայիսի 19-ին

Ordre national du Mérite img 2534.jpg
«Արժանիքների» շքանշան
Այս շքանշանը երկրորդ պարգևն է Ֆրանսիայում, Պատվո լեգեոնի շքանշանից հետո, և տրվում է բացառիկ ռազմական կամ քաղաքացիական արժեքների համար: Հիմնադրվել է

1963 թվականի դեկտեմբերի 3-ին

Այլ խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Նկարագրություն Տարեթիվ
Grand sceau de la République Française image001.gif
Ֆրանսիայի մեծ կնիք
ներկայիս կնիքը ծագում է Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետության ժամանակաշրջանում:

Նրանում պատկերված էնստած կին՝ Ազատության խորհրդանիշ, որն ունի յոթ փշերով դափնե պսակ։

1848 թվական
Liberte-egalite-fraternite-tympanum-church-saint-pancrace-aups-var.jpg
Ազատություն, հավասարություն, եղբայրություն
Հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության կարգախոսը: Կարգախոս է դարձել 1848 թվականին
Musical notes.svg
Մարսելյեզ
Համարվում է Ֆրանսիայի ազգային հիմնը: Հիմն է դարձել 1795 թվականի հուլիսի 14-ին
Գալլական աքաղաղ
Համարվում է Ֆրանսիայի ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշը: Խորհրդանիշ է դարձել

1601 թվականին

PatriarchsCross.jpg
Լոթարինգիական խաչ
(ֆր.՝ Croix de Lorraine)
Համարվում է Ֆրանսիայի Դիմադրության շարժման խորհրդանիշը: Խորհրդանիշ է դարձել

1940 թվականին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]