Ֆրանսիայի բնակչություն
Ֆրանսիայի բնակչությունը 2017 թվականի հունվարի մեկի դրությամբ մայր երկրում կազմել է 64 859 773 մարդ և 66 991 000 մարդ օտարերկրյա տարածքների հետ[1]։ Բնակչության թվով 2014 թվականին Ֆրանսիան զբաղեցրել է 21֊րդ հորիզոնականն աշխարհում[2]։
Ֆրանսիայի բնակչության խտությունը կազմում է 103 մարդ 1 կմ քառակուսի տարածքի վրա [3]։
2011 թվականին Ֆրանսիայում հաշվվում էր 5․5 միլիոն իմիգրանտ, այսինքն INSEE֊ի սահմանմամբ՝ Ֆրանսիայի տարածքում ապրող օտարերկրացիների թիվը, ովքեր ծնվել են Ֆրանսիայի տարածքից դուրս[4][5]։
2004 թվականի հարցման արդյունքով պետության բնակչության 64,3 %֊ը համարում է իրեն կաթոլիկ, իսկ 27 %֊ը ոչ մի կրոնի հետևորդ չի համարում, 4,3 % համարում է մուսուլման, 1,9 %՝ բողոքական, 1%՝ հայկական առաքելական եկեղեցի, 0,6 %՝ հուդդայական[6]։ Ֆրանսիայի ԱԳՆ֊ի համաձայն, երկրում ապրում է մոտ 5 միլիոն մուսուլման[7]։
Ֆրանսիայում ծնելիության մակարդակը Եվրոպայոււմ ամենաբարձրներից մեկն է՝ 2,01 երեխա մեկ կնոջ համար[8]։ Ֆրանսիայում ծնելիության 13 %֊ը ծագում է այն ընտանիքներից, որտեղ երկու ծնողներն էլ ներգաղթյալներ են, և 15 %, որտեղ ծնողներից մեկը ներգաղթյալ է[9].
Բնակչության սեռատարիքային կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 0 - 14 տարեկան - 18,6 % (արական՝ 6 125 629 մարդ, իգական՝ 5 838 925 (մարդ),
- 15 - 64 տարեկան - 65% (արական՝ 20 963 124 մարդ, իգական՝ 20 929 280 մարդ),
- 65 տարեկան և բարձր՝ 16,4 % (արական՝ 4 403 248 մարդ, իգական՝ 6 155 767 մարդ) (2009 թիվ)
Բնակչության շարժընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծնելիություն - 12,3 ծնված/1000 մարդ (2013), ինչն ավելի բարձր է միջին եվրոպականից՝ 10 ծնված/1000 մարդ[10],
- Մահածություն - 8,48 մահածություն/1000 մարդ (2008 թիվ),
- Բնական աճ - 0,674 %, 346 հազար մարդ (2010 թիվ)
Քաղաքային և գյուղական բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք է համարվում այն բնակավայրը, որտեղ ապրում է ավելի քան 1000 մարդ՝
- Գյուղական բնակչություն՝ 23 %,
- Քաղաքային բնակչություն՝ 77 %։
Խոշոր քաղաքների բնակչության թիվը՝
- Քաղաքներ 1-ից 3 միլիոն բնակիչ՝
Կյանքի տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի կանխատեսված տևողությունը[11] | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ծնվելու պահին | 20 տարեկանում | 40 տարեկանում | 60 տարեկանում | ||||
Ա | Ի | Ա | Ի | Ա | Ի | Ա | Ի |
79,0 | 85,1 | 59,6 | 65,6 | 40,4 | 45,9 | 22,9 | 27,4 |
Կրոնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնական խմբերի հետևորդների հարաբերակցությունը։
- կաթոլիկներ - 83 %-88 %,
- մուսուլմաններ - 6 %-8 %,
- բողոքականներ - 2 %,
- հուդդայականներ - 1 %.
Financial Times-ի տվյալներով Ֆրանսիայում հարցվածների 32 % կոչել են իրենց աթեիստներ կամ ագնոստիկներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population». Institut national de la statistique et des études économiques (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ INSEE «Population, superficie et densité des principaux pays du Monde en 2014»
- ↑ INSEE, 2015, էջ 75
- ↑ INSEE «Définition immigré»
- ↑ INSEE, «Évolution de la part des populations étrangères et immigrées jusqu’en 2011»
- ↑ International Religious Freedom Report 2005 Bureau of Democracy, Human Rights, and Labor
- ↑ «France to train imams in 'French Islam'», The Guardian
- ↑ INSEE, «Fécondité totale, fécondité selon le groupe d'âges de la mère et âge moyen des mères à l’accouchement»
- ↑ INSEE, «Naissances selon le pays de naissance des parents»
- ↑ INSEE, 2015, էջ 138
- ↑ «Espérance de vie en 2015». Institut national de la statistique et des études économiques (ֆրանսերեն). 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jacques Dupâquier Histoire de la population française. — Presses Universitaires de France, 1989. — ISBN 9782130420705
- La France et ses territoires / Coordination : Luc Brière, Suvani Vugdalic. — Institut national de la statistique et des études économiques, 2015. — 172 p.
- Д. Ю. Морозов Североафриканская иммиграция во Франции. — Институт этнологии и антропологии РАН, 2009. — Т. 210. — 40 с.