Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղ 2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս
Չեխիա Լյուսիա Շաֆարժովա

Ավստրալիա Քեյսի Դելակուա
Ղազախստան Յարոլավա Շվեդովա
Հաշիվ   3–6, 6–4, 6–2
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ֆրանսիայի բաց առաջնություն→2016
Կանանց զուգախաղի մրցաշարի հաղթող Բեթանի Մատեկ Սանդսը
Կանանց զուգախաղի մրցաշարի հաղթող Լյուսիա Շաֆարժովան

Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղ 2015, թենիսի կանանց զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 7-ը, Փարիզի «Stade Roland Garros» («Ռոլան Գարրոս մարզադաշտ») համալիրում, Ֆրանսիա։

Մրցաշարի գործող չեմպիոններն էին Սե Շուվեյը և Պեն Շուայը[1], սակայն Պեն Շուայը չէր մասնակցում մրցաշարին և Սե Շուվեյը համագործակցում էր իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ։ Քառորդ եզրափակիչում 4-րդ դասակարգված Շուվեյ-Պենետա զույգը զիջել է 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղի մրցաշարի հաղթողներ Անդրեա Հլավաչկովա-Լյուսիա Հրադեցկա զույգին[2]։

Մրցաշարի հաղթողներ են դարձել 7-րդ դասակարգված զույգ Բեթանի Մատեկ Սանդսը և Լյուսիա Շաֆարժովան, ովքեր եզրափակիչում 3-6, 6-4, 6-2 հաշվով հաղթանակ են տարել 12-րդ դասկարգված Քեյսի Դելակուա-Յարոսլավա Շվեդովա զույգի նկատմամբ[3]։ Այդպիսով Բեթանի Մատեկ Սանդսը 2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում շահել է իր երկրորդ տիտղոսը, քանի որ երեք օր առաջ նա հաղթանակ էր տարել նաև խառը զուգախաղի մրցաշարում (Մայք Բրայանի հետ միասին)։ Այդ տիտղոսը ընդհանուր առմամբ նրա 4-րդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Լյուսիա Շաֆարժովայի համար դա երկրորդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Առաջինը նա նույնպես շահել էր Մատեկ Սանդսի հետ միասին չորս ամիս առաջ 2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, այդպիսով հաղթանակ տանելով Մեծ Սաղավարտի կանանց զուգախաղի երկու անընդմեջ մրցաշարերում։ Այդպիսով, նրանք դարձել են յոթերորդ զույգը Բաց դարաշրջանում, ում հաջողվել է մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տանել Մեծ Սաղավարտի առաջին երկու մրցաշարում[4]։ Այդ հաղթանակի շնորհիվ երկու թենիսիտուհիներն էլ տեղ զբաղեցրեցին կանանց զուգախաղի թենիսիստուհիների վարկանիշի առաջին տասնյակում՝ Շաֆարժովան 5-րդ, իսկ Մատեկ Սանդսը 6-րդ հորիզոնականներում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շվեյցարիա Մարտինա Հինգիս / Հնդկաստան Սանիա Միրզա (Քառորդ եզրափակիչ)
  2. Ռուսաստան Եկատերինա Մակարովա / Ռուսաստան Ելենա Վեսնինա (Կիսաեզրափակիչ)
  3. Հունգարիա Թիմեա Բաբոշ / Ֆրանսիա Կրիստինա Մլադենովիչ (Երկրորդ շրջան)
  4. {{{2}}} Սե Շուվեյ / Իտալիա Ֆլավիա Պենետա (Քառորդ եզրափակիչ)
  5. Իսպանիա Գարբինե Մուգուրուսա / Իսպանիա Կարլա Սուարես Նավարո (Առաջին շրջան)
  6. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռաքել Կոպս Ջոնս / Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էբիգեյլ Սփիրս (Առաջին շրջան)
  7. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս / Չեխիա Լյուսիա Շաֆարժովա (Հաղթող)
  8. Ֆրանսիա Կարոլին Գարսիա / Սլովենիա Կատարինա Սրեբոտնիկ (Երրորդ շրջան)
  9. Չեխիա Անդրեա Հլավաչկովա / Չեխիա Լյուսիա Հրադեցկա (Կիսաեզրափակիչ)
  10. Ռուսաստան Ալլա Կուդրյավցևա / Ռուսաստան Անաստասիա Պավլյուչենկովա (Երկրորդ շրջան)
  11. {{{2}}} Չժան Յունժան / Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չժեն Ցզե (Երրորդ շրջան)
  12. Ավստրալիա Քեյսի Դելակուա / Ղազախստան Յարոսլավա Շվեդովա (Եզրափակիչ)
  13. Նիդերլանդներ Միխաելա Կրայչեկ / Չեխիա Բարբորա Ստրիցովա (Քառորդ եզրափակիչ)
  14. Իտալիա Կարին Կնապ / Իտալիա Ռոբերտա Վինչի (Երրորդ շրջան)
  15. Ավստրալիա Անաստասիա Ռոդիոնովա / Ավստրալիա Արինա Ռոդիոնովա (Երրորդ շրջան)
  16. Լեհաստան Կլաուդիա Յանս Իգնաշիկ / Սլովենիա Անդրեա Կլեպաչ (Առաջին շրջան)

Հատուկ հրավիրվածներ (WC)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Շվեյցարիա Մարտինա Հինգիս
Հնդկաստան Սանիա Միրզա
7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս
Չեխիա Լյուսիա Շաֆարժովա
5-7, 2-6
4 {{{2}}} Սե Շուվեյ
Իտալիա Ֆլավիա Պենետա
9 Չեխիա Անդրեա Հլավաչկովա
Չեխիա Լյուսիա Հրադեցկա
5-7, 6-3, 5-7
12 Ավստրալիա Քեյսի Դելակուա
Ղազախստան Յարոսլավա Շվեդովա
13 Նիդերլանդներ Միխաելա Կրայչեկ
Չեխիա Բարբորա Ստրիցովա
6-3, 7-5
Իսպանիա Սիլվիա Սոլեր Էսպինոսա
Իսպանիա Մարիա Թերեզա Տորո Ֆլոր
2 Ռուսաստան Եկատերինա Մակարովա
Ռուսաստան Ելենա Վեսնինա
1-6, 6-7(5)

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս
Չեխիա Լյուսիա Շաֆարժովա
9 Չեխիա Անդրեա Հլավաչկովա
Չեխիա Լյուսիա Հրադեցկա
6-2, 5-7, 6-4
12 Ավստրալիա Քեյսի Դելակուա
Ղազախստան Յարոսլավա Շվեդովա
2 Ռուսաստան Եկատերինա Մակարովա
Ռուսաստան Ելենա Վեսնինա
6-3, 6-2

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս
Չեխիա Լյուսիա Շաֆարժովա
12 Ավստրալիա Քեյսի Դելակուա
Ղազախստան Յարոսլավա Շվեդովա
3-6, 6-4, 6-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]