Ֆրանսիական պատշգամբ

Ֆրանսիական պատշգամբ (ֆր.՝ balconnet, նաև հաճախ հիշատակվում է որպես անգլ.՝ Juliet balconies[1]), պատշգամբի տեսակ, որը չունի սեփական հարթակ․ պատվարը տեղադրվում է անմիջապես ելքի մոտ՝ հենց դռան դիմաց։ Հնարավոր է նաև հարթակ ունեցող տարբերակ, բայց շատ նեղ, որը բավարար է միայն ոտքը հանելու համար («դուրս գալ պատշգամբ»)։
Ամենից հաճախ պատշգամբի այս տեսակը կարելի է հանդիպել Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Juliet balconies»։ Balconette։ Վերցված է մարտի 23, 2012
- ↑ «Balconet»։ www.encyclopedia.com։ Վերցված է մարտի 23, 2012
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дубынин Н. В. Балкон или лоджия? //Жилищное строительство. — 2007 г. — № 7. — С. 25 — 28, ил.