Ֆրանսիական պաշտպանություն
![]() | |
ECO | C00–C19 |
Մասն է | Կիսաբաց սկզբնախաղ |
Stack Exchange | chess.stackexchange.com/tags/french-defense |
Ֆրանսիական պաշտպանություն շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է հետևյալ քայլերով՝ 1․e4 e6, և գրեթե միշտ ունենում 2.d4 d5 շարունակությունը[1]։ Սկզբնախաղի գաղափարը f7 դաշտի վաղ պաշտպանությունն է, c7-c5 կամ f7֊f6 քայլով սպիտակների կենտրոնի հակագրոհը, թագուհու թևում նախաձեռնություն ստեղծումը և c գծի օգտագործումը։ Սպիտակներն ավելի հաճախ իրենց գործողությունները վարում են արքայական թևում։ Սևերի կողմից շատ ճիշտ պաշտպանություն է պահանջվում։ Նրանց c8-ի փիղը հաճախ դառնում է «վատ փիղ», քանի որ փակվում է իր զինվորների հետևում[2]: Եթե սևերը սխալ են խաղում, սպիտակները կարող են զարգացնել հզոր հարձակում։
Սկզբնախաղն ունի բազմազան տակտիկական հնարավորություններ, իր տեսակով համարվում է կիսաբաց սկզբնախաղ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական պաշտպանությունն իր անունը ստացել է նամակագրությամբ խաղացած Լոնդոն֊Փարիզ պարտիայից (1834֊1836)։ Այդ խաղում 1.e4 e6 քայլերը դարձել են Ֆրանսիական պաշտպանության հիմքը, և այն արագորեն դարձել է ամուր և ռազմավարական սկզբնախաղ։ Շախմատային տեսության մեջ սկզբնախաղը շարունակել է զարգանալ 19-րդ դարի վերջում ու 20-րդ դարում՝ շնորհիվ հայտնի շախմատիստների, որոնք օգտագործել են այն։
Ֆրանսիական պաշտպանության առաջին լուրջ ուսումնասիրությունները պատկանում են ռուս շախմատիստ Կառլ Յանիշին, որոնք հրատարակվել են 1842 թվականին։ Հետագայում այդ պաշտպանությունն ուսումնասիրել են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները։
Ֆրանսիական պաշտպանությունը աշխարհի չեմպիոններ Միխայիլ Բոտվիննիկի և Տիգրան Պետրոսյանի ձեռքում ամենասիրված պաշտպանական զենքերից է եղել։ Այն հաստատապես ընդգրկվել է Զիգբերտ Տառաշի, Արոն Նիմցովիչի, Ակիբա Ռուբինշտեյնի, Իսահակ Բոլեսլավսկու, Դավիդ Բրոնշտեյնի, Լայոշ Պորտիշի, Վիլյամ Ուլմանի, Վիկտոր Կորչնոյի և շատ ուրիշների սկզբնախաղերում։
Ժամանակակից գրոսմայստերներից Վյաչեսլավ Էյնգորնը, Միխայիլ Գուրևիչը, Ալեքսանդր Մորոզևիչը, Եվգենի Բարեևը, Գատա Կամսկին, Էմիլ Սուտովսկին, Նիկիտա Վիտյուգովը և Ռաֆայել Վահանյանը հաջողությամբ օգտագործել են սկզբնախաղը կարևորագույն մրցումներում։
Այսօր այն շարունակում է մնալ ամենահայտնի պաշտպանական տարբերակներից մեկը, որը կիրառվում է ինչպես սկսնակների, այնպես էլ բարձրակարգ գրոսմայստերների կողմից:
Ֆրանսիական պաշտպանության տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնախաղի հիմնական գործողությեւնները զարգանում են երկրորդ քայլից հետո՝ 2․d2֊d4, d7֊d5։
Հիմնական տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 3. ed — փոխանակման տարբերակ
- 3. Ձс3 — Պաուլսենի տարբերակ
- 3. … Ձc6
- 3. … de — Ռուբինշտեյնի տարբերակ
- 4. Ձ:e4 Ձbd7 5. Ձf3 Ձf6 6. Ձ:f6+ Ձ:f6 7. Ձe5 —Կապաբլանկայի տարբերակ
- 3. … Փb4֊Վինավերի տարբերակ
- 4. Ձge2 de 5. а3 Փ:c3 — Վինավերի տարբերակ, Ալյոխինի գամբիտ
- 4. e5 — Վինավերի տարբերակ, փակ տարբերակ
- 3. … c5 — Մարշալի տարբերակ
- 3. … Ձf6
- 4. Փd3 —Շվեյցարական տարբերակ
- 4. e5 — Ստեյնիցի տարբերակ
- 4. Փg5 de —Բյորնի տարբերակ
- 4. Փg5 Փe7 —դասական տարբերակ
- 5. Փ:f6 — Անդերսոնի տարբերակ
- 5. e5 Ձe4 — Տարտակովերի տարբերակ
- 5. e5 Ձfd7 6. h4 Շտար֊ Ալյոխին գրոհ
- 5. e5 Ձfd7 6. С:e7 Ф:e7 —դասական տարբերակ
- 4. Փg5 Փb4 — Մակ֊Քեթչոնի հակագրոհ
- 5. e5 — Մակ֊Քեթչոնի հակագրոհ, փակ տարբերակ
- 5. ed Фd5 6. Փ:f6 gf 7. Фd2 Фa5 — Մակ֊Քեթչոնի հակագրոհ, Բոգոլյուբովի տարբերակ
- 3. Ձd2 — Տարաշի տարբերակ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Керес П. П. Французская защита. М., ФиС, 1958
- Суэтин А. С. Французская защита. — М.: Физкультура и спорт, 1983. — 208 с. — (Теория дебютов). — 100 000 экз.
- Стецко О. В. Французская защита. Классическая система. М., 2004. ISBN 5-17-026848-3
- Свешников В. Э. Выигрывайте против французской защиты (1.e4 e6 2.d4 d5 3.e5). Russian Chess House, 2005. ISBN 5-94693-035-4
- Витюгов Н. В. Французская защита. Репертуар за черных. СПб., 2010
- Корчной В. Л., Калинин А. Прогулки с французской защитой. Том 1. М., 2010
- Калинин А. Французская защита. Russian Chess House, 2003
- Berg, Emanuel (2013). Grandmaster Repertoire The French Defence Volume One. Quality Chess. ISBN 978-1907982408.
- Berg, Emanuel (2014). Grandmaster Repertoire The French Defence Volume Two. Quality Chess. ISBN 978-1907982422.
- Berg, Emanuel (2015). Grandmaster Repertoire The French Defence Volume Three. Quality Chess. ISBN 978-1907982859.
- Eingorn, Viacheslav (2008). Chess Explained: The French. Gambit Publications. ISBN 978-1-904600-95-4.
- Moskalenko, Viktor (2008). The Flexible French. New In Chess. ISBN 978-90-5691-245-1.
- Moskalenko, Viktor (2010). The Wonderful Winawer. New In Chess. ISBN 978-90-5691-327-4.
- Moskalenko, Viktor (2015). The Even More Flexible French: Strategic Ideas and Powerful Weapons. New In Chess. ISBN 978-9056915742.
- Taulbut, Shaun (1991). How to Play the French Defence 2nd ed. B.T. Batsford Ltd. ISBN 0713469536.
- Tzermiadianos, Andreas (2008). How to Beat the French Defence: The Essential Guide to the Tarrasch. Everyman Chess. ISBN 9781857445671.
- Vitiugov, Nikita (2010). The French Defence. Chess Stars. ISBN 978-954-8782-76-0.
- Watson, John (2007). Dangerous Weapons: The French. Gloucester Publishers plc (formerly Everyman Publishers plc). ISBN 9781 85744 435 3.
- Watson, John (2012). Play the French 4th ed. Everyman Chess. ISBN 978-1857446807.
- Williams, Simon (2011). Attacking Chess The French: A Dynamic Repertoire for Black. Everyman Chess. ISBN 978-1857446807.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Petrov, Marian. «French Defense - A Complete Guide for Beginners». chessklub.com.
- ↑ Vitiugov, Nikita (2010). The French Defence: A Complete Black Repertoire. Chess Stars. էջեր 7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Anatomy of the French Advance Արխիվացված 2011-03-03 Wayback Machine
- “6 h4 in the French Defence” by Edward Winter
|