Ֆրանսիական կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

41°23′03″ հս․ լ. 2°11′09″ ավ. ե. / 41.38417° հս․. լ. 2.18583° ավ. ե. / 41.38417; 2.18583Կոորդինատներ: 41°23′03″ հս․ լ. 2°11′09″ ավ. ե. / 41.38417° հս․. լ. 2.18583° ավ. ե. / 41.38417; 2.18583

«Ֆրանսիական կայարան» կայարան
Estació de França
Estació de França Barcelona Catalonia.jpg
Ֆրանսիական կայարանը 1885 թվականին
Հարթակի ժամանակակից տեսքը

Ֆրանսիական կայարան(կատ.՝ Estació de França), կարևորությամբ երկրորդ երկաթուղային կայարանն է Բարսելոնայում Բարսելոնա-Սանտս կայարանից հետո ուղևորների հեռավոր և շրջանային փոխադրման սպասարկմամբ։ Բայց այն կարող է կորցնել այդ կարգավիճակը «AVE» երկաթուղային գերարագ հաղորդակցման մոտեցումով Սանտս կայարանին և «Սագրերա» կայարանի կառուցումով, որն իր վրա կվերցնի ուղևորների հոսքի մեծ մասը։

Պատմությունը և ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային կայարանն այստեղ կառուցվել է XIX դարում որպես հիմնական կայարան գնացքների համար, որոնք գալիս են Ֆրանսիայից (որտեղից էլ առաջացել է անվանումը), ինչպես նաև Կատալոնիայի հյուսիս-արևելքն ու Կոստա Բրավայի ափը սպասարկելու համար։

Վերաշինվել և կրկին բացվել է 1929 թվականին Համաշխարհային ցուցահանդեսի առթիվ: Կայարանի կառուցվածքի մեջ մտնող մոնումենտալ երկու շենքերը նախագծվել են ճարտարապետ Պեդրո Մուգուրուզի կողմից և բացվել է Ալֆոնսո XIII-ի կողմից: Նրանք շրջապատում են երկաթուղային կայարանը «U» տառի տեսքով։ Ընդհանուր առմամբ, կայարանի բարձրությունը 29 մետր է, իսկ երկարությունը` 195 մետր։

Կայարանը համարվում է քաղաքում ամենագեղեցիկը։ Այդպիսի համարում ունի` շնորհիվ դասական և ժամանակակից ոճերի զուսպ համադրության և մարմարով, բրոնզով և բյուրեղապակիով ձևավորված առանձին հատվածների: 12 ուղի և 7 հարթակ, որոնք ծածկված են ապակեպատ մետաղե քիվերով, ներկայացնում են ձախ թեքված աղեղը։ Կայարանում կա մի հարթակ` հիմնական գմբեթից շեղված երկու ճանապարհներով, իսկ կայարանից դուրս գալիս թունելից ձախ` հիմնական գծի վրա, կա թունել գնացքների կանգառի համար։ Այս վերջին երեսուն տարիների ընթացքում կայարանը կորցրել է Բարսելոնայի հիմնական կայարան լինելու իր կարգավիճակը` տեղը զիջելով Սանտս կայարանին: Բարսելոնայի բոլոր կայարանները գոնե մասամբ գտնվում են գետնի տակ. Ֆրանսիական կայարանը բացառություն է։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մարկուս դե լա Արգենտերա պողոտայում, Սյուտատ Վելլայի (Հին քաղաք) շրջանում` Սյուտադելի զբոսայգու հարևանությամբ և Պաբլե Նաու օլիմպիական ավանից ոչ հեռու: 500 մետրից պակաս հեռավորության վրա գտնվում է մետրոյի Բարսելոնետա կայարանը:

Գնացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Իսպանիա փոխադրումները 3 տեսակի են` տեղական (կատ.՝ Rodalies,իսպ.՝ Cercanías), տարածաշրջանային {lang-ca|Mitjana Distància}}, իսպ.՝ Media Distancia) և հեռավոր (կատ.՝ Llarga, իսպ.՝ Largo

Տեղական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R2 մինչև Վիլանովա-ի-լա-Ժելտրու քաղաքի կենտրոնով - Սանտս կայարան և կայարան Պասսեջ դե Գրասիա:
  • R10 մինչև Բարսելոնական օդանավակայան քաղաքի կենտրոնով - Սանտս կայարան և Պասսեջ դե Գրասիա կայարան:

Տարածաշրջանային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ca1 մինչև Վալենսիա, Տորտոս․
  • Ca3 մինչև Ռեուս
  • Ca4a մինչև Լերիդա
  • Ca6 մինչև Սարագոս

Հեռավոր[խմբագրել | խմբագրել կոդը]