Ֆրանչեսկո Ֆերնանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Ֆերնանդի
Ծնվել է1679[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 4, 1740(1740-11-04)[5]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ
 Francesco Ferdinandi Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Ֆերնանդի (1679–1740), հայտնի է նաև Իմպերիալի անվամբ, ռոկոկո ժամանակաշրջանի, բարոկկո ոճի իտալացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահատակություն Սուրբ Եվստաչիուսում, Հռոմի Սանտա-Էստաչիո եկեղեցի

Ծնվել է Միլանում, նախնական կրթություն ստացել է Կառլո Վիմերչատի մոտ։ 1705 թվականին տեղափոխվել է Հռոմ։ Այնտեղ միացել է Կառլո Մարատային և մասնակցել նկարիչների մեծ ստուդիայի նախագծերին։ Հռոմում նրան հովանավորում էր կարդինալ Ջուզեպպե Ռենատո Իմպերիալին, ումից էլ նա հետագայում ստացավ իր երկրորդ անունը։ Նրա աշխատանքների մեծ մասը պահպանվել է Օտտոբանի՝ Վենետիկի ազնվական ընտանիքի հավաքածույում։

Հռոմում նա աշխատում էր անհատական ստուդիայում, իսկ բրիտանացի նկարիչներ՝ Ուիլյամ Հոարին և Ալան Ռամսեյին վարպետելը նրան ավելի հայտնի դարձրին[6]։ Նրա իտալացի աշակերտներից հայտնի են Կամիլո Պադերնին և Պոմպեո Բատոնին։ 1723 թվականին, Ֆերնանդին և նրա ընկեր՝ Ավգուստինո Մասուչին դարձան ակադեմիայի անդամներ։ Նա ամբողջովին յուրացրել էր նկարչությունը՝ իր թեմաների և ոճերի բազմազանությամբ։ Ինչպես նշում էր նրա կենսագիր Նիկոլո Պիոն՝

կատարելությամբ, ջանասիրությամբ և առանց ակադեմիականության նա կարողանում է արարել բոլոր տեսակի կենդանիները, ինչպես նաև մրգերը, ծաղիկները, ոսկե և արծաթե սպասքը, գոբելենները, լանդշաֆտները և պատմական նկարները ....[7][8]

1720-24 թվականներին նա նկարեց Սենթ Էուստաչիո եկեղեցու մեծ խորանը։ Նա նաև նկարել է խորանի կողապատերի երկու կտավները։ Նրա վրձնին են պատկանում նաև 1730 թվականի՝ Գուբիոյի Սան Ֆրանչեսկո և Հռոմի՝ Սան Գրեգորիո ալ Սելիո եկեղեցիների խորանների նկարազարդումները։ 1735 թվականին, Ֆիլիպպո Յուվարան պատվիրեց իշխանական առաքինությունների տեսարաններով ութ մեծ կտավ, նախատեսված Իսպանիայի Լա Գրանժա թագավորական պալատի գահասենյակի համար։ Ֆերնանդին մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանչեսկո Սոլիմենայի, Ֆրանսուա Լեմոյնի, Ֆրանչեսկո Տրեվիսանի, Պլասիդո Կոստանզի, Ագոստինո Մասուչինոյի, Պիտոնիի, Դոնատո Կրետիի և Դոմինիկո Պարոդիի ստեղծագործությունների վրա։ Լեմոյնեի մահից հետո, նրան փոխարինելու եկավ Չարլզ-Անդրե վան Լոն։ Քանի որ Պարոդիի վարձավճարները չափազանց թանկ էին, շուտով նա պարգևատրվեց Ազատականությունը կամ Ալեքսանդրը վարձատրություն է տալիս իր սպաներին հանձնարարականներով[9]։ Իմպերիալին մահացել է Հռոմում, 1740 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Francesco Fernandi
  2. Francesco Fernandi
  3. Francesco FernandiOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Union List of Artist Names — 2017.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. "William Hoare of Bath". Judy Egerton. The Burlington Magazine (1991): p 47–48.
  7. "Imperiali", Anthony M. Clark. The Burlington Magazine (1964) pages 226–233.
  8. tutti li generi delle cose naturali, con ogni perfezione, ed diligenza, e senza alcuna scuola, come di tutte sorte di Animali, e Pesci nelli è stato singolare, come anche di frutti, Fiori, Christalli, vasi d'oro, è di Argento, tapezzarie, Vedute, e Paesi...Istorie, ed' ogn'altro che gli viene alle Mani...
  9. Now in the Escorial. Clark AM, page 233.