Ֆրանչեսկո Պացցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանչեսկո Պացցի
Francesco Pazzi
Pazzi conspiracy.jpg
Ծնվել էհունվարի 28, 1444(1444-01-28)
ԾննդավայրՖլորանս, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էապրիլի 26, 1478(1478-04-26) (34 տարեկանում)
Մահվան վայրՖլորանս, Ֆլորենցիայի Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Florence.svg Ֆլորենցիայի Հանրապետություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունբանկիր
Francesco de' Pazzi Վիքիպահեստում
Պացցիայի պալատը (պալացցոն) Ֆլորենցիայում

Ֆրանչեսկո Պացցի (իտալ.՝ Francesco Pazzi, հունվարի 28, 1444(1444-01-28), Ֆլորանս, Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 26, 1478(1478-04-26), Ֆլորանս, Ֆլորենցիայի Հանրապետություն), հայտնի ֆլորենտական Պացցի տոհմից ազնվական, հայտնի է դարձել Լորենցո Մեդիչի դեմ դավադրության շնորհիվ։ Նա Հակոբ Պացիի եղբորորդին է, որը նույնպես եղել է դավադիրներից մեկը։

1478 թվականին Ֆլորենցիայում մի խումբ հարուստ ֆլորենտական քաղաքացիներ, Ֆրանչեսկո Պացիի, հոր բարեկամների և Պիզայի արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Սալվիատիի գլխավորությամբ, կատարել են Մեդիչների տան իշխանությունը տապալելու փորձ։ Ապրիլի 26-ին Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում՝ ծեսի ժամանակ, դավադիրները դաշույներով հարձակվել են Ջուլիանո և Լորենցո Մեդիչի եղբայրների վրա։

Թեթև վիրավորված Լորենցոյին հաջողվել է փախչել, իսկ Ջուլիանոն ընկավ առաջին իսկ հարվածից։ Կատարվեց ապստամբության բաձրացման փորձ՝ քաղաքացիական ազատության կարգախոսի ներքո, սակայն այն չհաջողվեց։ Դավադիրներին կախել են Պալացցո Վեկկիոյի պատուհաններին (Ֆրանչեսկոյին կախեցին նույն օրը՝ ապրիլի 26-ին):

Նրանցից մեկը՝ Բեռնարդո Բարոնչելլին, որը Ջուլիանո Մեդիչիին սպանողը, փախել է և երկար թափառելուց հետո մեկնել Կոստանդնուպոլիս։ Սակայն սուլթանը մատնում է նրան։ 1479 թվականի դեկտեմբերի 20-ին նրան շղթայված բերել են Ֆլորենցիա և կախել նույն՝ Պալացո Վեկկիոյի պատուհանից։

Գեղարվեստական ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Պացցի պատմությունը ներկայացվել է Թոմաս Հարիսի «Հանիբալ» վեպում, Բրայան Ֆուլերի «Հանիբալ» սերիալում և Ռիդլի Սքոթի համանուն ֆիլմում։ Ֆիլմի մեջ դերակատար է հանդիսացել իր հեռավոր ժառանգորդ Ռինալդո Պացցին։

Իսկ «Assassin’s Creed II» խաղում, որը թողարկվել է 2009 թվականի նոյեմբերին, Ֆրանչեսկո Պացցին գլխավոր հերոսի՝ Էցիո Աուդիտորե դա Ֆիրենցե ասսասինի թշնամիներից մեկն է, նա սերում է ազնվական տոհմից, ում ընտանիքը տուժվել է Պացցիի դավադրության պատճառով։ Բոլոր մասնակիցների մահը, ինչպես նաև Լորենցո Մեդիչիի փրկարարական աշխատանքը խաղի ստեղծողները վերագրում են ասսասիններին[1]։ Ինչպես նաև Ֆրանչեսկո Պացցին և դավադրության մյուս մասնակիցները հանդես են գալիս «Դա Վինչիի դևերը» հեռուստասերիալում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Клулас И. Лоренцо Великолепный. — М.: Молодая гвардия, 2007. — 260 [12] с .: илл. (Жизнь замечательных людей)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրանչեսկո Պացցին ru.assassinscreed.wikia.com -ում