Ֆրանչեսկո Բարիլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Բարիլլի
իտալ.՝ Francesco Barilli
Ծնվել էփետրվարի 4, 1943(1943-02-04)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրՊարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Ֆրանչեսկո Բարիլլի, (իտալ.՝ Francesco Barilli, փետրվարի 4, 1943(1943-02-04)[1][2], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ-սյուռեալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Բարիլլին ծնվել է նկարիչների ընտանիքում (նկարիչ՝ Cecrope Barilli-ի 1839—1911 թոռը)։ Երիտասարդության տարիններին հաճախ էր ճանապարհորդում, ապրել է Լոնդոնում, Թուրքիայի քաղաքներում։ Կարիերան սկսում էր որպես դերասան։ Քսան տարեկանում, 1963 թվականին, Ֆրանչեսկո Բարիլլին խաղաց մի փոքր դեր ռեժիսոր՝ Antonio Pietrangeli-ի «La Parmigiana» ֆիլմում։ Հաջորդ տարի Բերնարդո Բերտոլուչին ընտրեց նրան որպես` «Հեղափոխությունից առաջ» իր առաջին ֆիլմի գլխավոր դերակատար։ Երիտասարդ հերոսը, իր ընկերոջ ազդեցության տակ, ով հավատացնում էր հեղափոխության կարիքը, բաժանվում է իր հարսից և իր կյանքը կապում է բունտարական տրամադրվածությամբ մոր քրոջ հետ։ Աստիճանաբար նա հասկանում է իր խելարամիտ արարքը և որոշում է կայացնում վերադառնալ իր սիրած աղջկա մոտ։ Որպեսզի Բարիլլին ավելի լավ մտնի իր դերի մեջ, Բերտոլուչին ստիպում էր նրան կարդալ Պիեռ Պաոլո Պազոլինիի բանաստեղծությունները[3]։ 1966 թվականին ռեժիսոր Camillo Bazzoni-ի «L’urlo» կարճամետրաժ ֆիլմում, խաղաց գլխավոր դերը։ 1922 թվականին Ֆրանչեսկո Բարիլլին «Sabato italiano» ֆիլմում խաղաց գլխավոր դերը, իսկ 1993 թվականին Մաուրո Բոլոնինիի «La famiglia Ricordi» ֆիլմում։ 2012 թվականին խաղաց գլխավոր դեր ռեժիսոր Francesco Campanini-ի «La casa nel vento dei morti» քրեական ֆիլմում։ 2013 թվականին Houston Independent Film Festival-ին ֆիլմը ստացավ Gold Remi մրցանակ։

1974 թվականին Ֆրանչեսկո Բարիլլին նկարահանեց «Սև հագնված կնոջ բուրմունքը» («Il profumo della signora in nero»[4]) լիամետրաժ ֆիլմը giallo ժանրում Միմզի Ֆարմերի հետ գլխավոր դերում[5]։ 1977 թվականին Ֆրանչեսկո Բարիլլին նկարահանեց «Пансионат страха» («Pensione paura») giallo ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Բրաչիանո լճի մոտ գտնվող շքեղ լանդշաֆտերում։

1991 թվականին նկարահանեց «Il Casanova del Marecchio» ֆիլմը, որի գլխավոր դերում էր՝ Սերջիո Բինին։ Շարունակել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր նաև հաջորդ տարիներին (նա նկարահանել էր ավելի քան 10 կարճամետրաժ ֆիլմ)։ 1994-1996 թվականներին Ֆրանչեսկո Բարիլլին Geo & Geo ստուդիայի և Raitre հաղորդման համար ղեկավարում էր վավերագրական ֆիլմերի նկարահանումները։ 2014 թվականին նրա վավերագրական ֆիլմը ներկայացվել էր Վենետիկի կինոփառատոնին[6]։

«Կարմիր բազկաթոռները - պատմություն Ֆրանչեսկո Բարիլլի անցյալի մասին։ Նա ուղևորվում է դղյակ, որտեղ նկարահանում էին «Հեղափոխությունից առաջ» ֆիլմը և պատմում է «Սև հագնված կնոջ բուրմունք» վրա իր կատարած աշխատանքի մասին։ Նրա խոսքերի մեջ կա մի քիչ տխուր հպատակություն իր չկայացած կարիերայի հետ, նա ասում է, որ ամենաշատը սիրում է վավերագրական ֆիլմեր նկարահանել․․․ Բարիլլին միշտ փորձում է ավարտել ֆիլմը լավատեսական նոտայով»[7]։

Ստեղծագործական գործունեության առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորի լավագույն ֆիմերը կլասիկ giallo չեն[8]։ Ֆիլմերը նման են սարսափելի երազների, որոնք հիացնում են իրենց խավարոտ գեղեցկությամբ։

Ֆիլմերին հարազատ են նաև նրա նկարները։

Ստեղծագործական գործունեությունը որպես նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cinematografo, 1994
  • Animalia, 1995
  • Acqua, 1996
  • Antologica (Պարմա, 2004)
  • Պարմա, «la Galleria Sant’Andrea»[9], 2010

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիլլին հիասթափված է ժամանակակից իտալական կինոյից։ Ռեժիսորի ուշադրության միակ արժանի Իտալիայի ժամանակակից ռեժիսորը՝ Պաոլո Սորրենտինոն է։

Ընտրյալ ֆիլմագրություն որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Դերասան
1968 Nardino sul Po (Իտալիա, կարճամետրաժ) Կաղապար:Այո
1974 Սև հագնված կնոջ բուրմունքը[10] (իտալ.՝ Il profumo della signora in nero, Իտալիա, 101 րոպե) Կաղապար:Այո Կաղապար:Այո
1977 Վախի պանսիոնատ[11] (իտալ.՝ Pensione paura, Իտալիա, Իսպանիա, 92 րոպե) Կաղապար:Այո Կաղապար:Այո
1991 Էպիզոդներ Il Casanova del Marecchio և Le chiese di legno Հատկապես կիրակիներին ֆիլմում[12] (իտալ.՝ La domenica specialmente, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, 4 և 14 րոպե) Կաղապար:Այո
2014 Poltrone Rosse — Parma e il Cinema[13] (Իտալիա, վավերագրական, 90 րոպե) Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Jacopo Orlo. Ciak, si dipinge. Francesco Barilli: «Il cinema non è uno scherzo». Centro per le Attività e le Professioni delle Arti e dello Spettacolo.
  4. Il profumo della signora in nero на mymovies.it
  5. GIORGIO BERLUSCONI. Uno dei migliori spaghetti thriller degli anni '70. mymovies.it.
  6. Francesco Barilli на Mangiacinema festival.
  7. Нелепо, Борис. Венецианский фестиваль: орехи для безумных белок. Радио Свобода.
  8. Пансион страха. Cinema Oscuro.
  9. «Francesco * Barilli — Tutta una Vita. ParmaToday». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  10. Il profumo della signora in nero(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  11. Pensione paura(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. La domenica specialmente(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  13. Poltrone Rosse — Parma e il Cinema(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բարիլլի» հոդվածին։