Ֆրանչաբիջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչաբիջո
Ծնվել էհունվարի 30, 1484[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1]
Վախճանվել էհունվարի 14, 1525 (40 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներPortrait of a Man? և Bathsheba bathing?
 Franciabigio Վիքիպահեստում

Անդրեա Մանտենյա

Ֆրանչաբիջո (իտալ.՝ Franciabigio, իրական անուն` Ֆրանչեսկո դի Քրիստոֆանո Բիջի (իտալ.՝ Francesco di Cristofano Bigi)) (հունվարի 30, 1484[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] - հունվարի 14, 1525, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։

Կյանքը և ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆլորենցիայում, և սկզբում աշխատել է Մարիոտտո Ալբերտինելլիի ղեկավարության տակ մինչև 1506 թվականը։ 1505 թվականին Ֆրանչաբիջոն ծանոթացել է Անդրեա դել Սարտոյի հետ, և արդեն հաջորդ տարի նրանք երկուսով ընդհանուր խանութ են հիմնել Պիացցա դել Գրանո քաղաքում։ 1513 թվականին նրանք միասին նկարել են Սանտա Աննիցիատա դե Սերվի կոչվող ֆլորենտական եկեղեցում։ Ֆրանչաբիջոն տիրապետել է որմնանկարչությանը և Վասարին պնդում էր, որ այս ոլորտում նա գերազանցում է իր բոլոր ժամանակակիցներին։ Նրա դիմանկարներում, և ոչ թե կրոնական նկարներում և որմնանկարներում, կա նատուրալիստական ուժ։

1513 թվականին Անունզիատա բազիլիկայում նա նկարել է «Կույսի ամուսնությունը» որմնանկարը, որը կազմել է նկարների մեծ շարքի մաս[3]։ Հայտնի են նկարիչներ Ռոսո Ֆիորենտինոն, Պոնտորմոն, Ֆրանչեսկո Ինդակոն և Բանդինելին, որոնք աշխատում էին Սարտոյի ղեկավարության տակ[4]։

1514 թվականին նա Ֆլորենցիայի Կոնվենտո դելլա Կալզայի համար նկարեց Անդրեա Մանտենյայի Վերջին ընթրիք որմնանակրը[5]։ 1518-1519 թվականներին, Կոնվենտո դելլա Կալզայում, որմնանկարների մեկ այլ շարքում, որի վրա աշխատում էր նաև Անդրեան, նա նկարեց Հովհաննես Մկրտչի մեկնումն անապատ և Մկրտչի հանդիպումը Հիսուսի հետ։

1520-1521 թվականներին, Պոջո ա Կայոնոյի Մեդիչի տոհմում կար սրբապատկերների սրահ, որի պատերին նա որմնանկարեց Ցիցերոնի հաղթարշավը[6]։ Նա նկարել է նաև Սուրբ Ջոբի զոհասեղանը (1516, Ուֆֆիզի)։

1520-ականների սկզբին Ֆրանչաբիջիոն նկարել է նաև Տիրամայրը և մանուկ Հիսուսը կոմպոզիցիան, որտեղ ընդգծված է Ռաֆայել Սանտիի ազդեցությունը։ Գիտնականները նշում են, որ այս նկարը կարևոր է նատուրալիզմը պատկերազարդելու գործում[7]։

Նրան է պատկանում «Մարիամի նշանադրությունը» որմնանկարը, որը նա ինքը վնասեց մուրճի հարվածով, քանի որ վանականները ժամանակից շուտ տեսան նրա աշխատանքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Massimi M. E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2001. — Vol. 56.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #137011059 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. According to Vasari, the friars having uncovered this work before it was quite finished, Franciabigio was so incensed that, seizing a mason's hammer, he struck at the head of the Virgin, and some other heads; and the fresco, which would otherwise be his masterpiece in that method, remains thus mutilated
  4. Betrothal of Virgin at Annunziata cloister.
  5. Last Supper at Convento della Calza
  6. Triumph of Cicero at Poggio a Caiano.
  7. Birmingham Museum of Art (2010). Birmingham Museum of Art : guide to the collection. [Birmingham, Ala]: Birmingham Museum of Art. էջ 157. ISBN 978-1-904832-77-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]