Ֆրանկ Փերդյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկ Փերդյու
Ծնվել էմայիսի 9, 1920(1920-05-09)[1]
ԾննդավայրՍոլսբերի (Մերիլենդ), Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էմարտի 31, 2005(2005-03-31)[1] (84 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունվաճառական, ագարակապան և գործարար
Ծնողներհայր՝ Arthur Perdue?[2], մայր՝ Pearl?[2]
ԵրեխաներJim Perdue?

Ֆրանկլին Փարսոնս ՛՛Ֆրանկ՛՛ Փերդյու (անգլ.՝ Frank Perdue, մայիսի 9, 1920(1920-05-09)[1], Սոլսբերի (Մերիլենդ), Մերիլենդ, ԱՄՆ - մարտի 31, 2005(2005-03-31)[1]) ծնվել է Մերիլենդ նահանգի Սոլսբերի քաղաքում, երկար տարիներ եղել է«Փերդյու» ֆիրմայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, այժմ այդ ֆիրման համարվում է Միացյալ Նահանգների ամենամեծ թռչնարդյունաբերկան ընկերություններից մեկը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Արթուր Փերդյուն[3] իր կնոջ՝ Փըրլ Փերդյուի հետ, որը պահելիս է եղել հավերի մի փոքր խմբաքանակ[4] հիմնադրել է «Փերդյու» ֆիրման ։ Նրանց որդին՝ Ֆրանկը միացել է ընկերությանը 1939 թվականին, երբ նա 19 տարեկան է եղել, ով դուրս էր մնացել Սալիսբուրի համալսարանի քոլեջից[5]։

Որպես հեռանկարային բիզնես ճանաչված[3], բարձրակարգ գովազդի շնորհիվ «Փերդյու» ապրանքանիշը դարձել է թռչնամսի առաջին հայտնի ապրանքանիշը Միացյալ Նահանգներում[6], և 1991 թվականին «Փերդյու» ֆիրմայի ղեկավարման իրավունքը փոխանցվել է իր որդի՝ Ջիմ Փերդյուին։

«Փերդյու» ֆիրման իր գործունեությունը զարգացրել է թռչունների մասնագիտացված կերի մեջ, ինչն էլ իր մեջ պարունակել է վաղինակի ծաղիկներ,որը ոսկեգույն երանգ է հաղորդել հավերի կաշվին[6]։

1980-ական թվականներին Փերդյուն երկու անգամ օգնություն է խնդրել մաֆիայի պարագլուխ Փոլ Կաստելանոյից կասեցնել արհեստակցական միությանը ներկայացվող ընկերության աշխատողներին, համաձայն դաշնային հանձնաժողովի աշխատանքային կոռուպցիայի[7]։

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին «Փերդյու» ֆիրման սկսել է իր առաջին գովազդային արշավը և պայմանագիր կնքել «Սկալի»,«ՄաքՔեյբ», «Սլոուվզ» ֆիրմաների հետ[3]։ Ֆիրման հասել է հաջողության, որովհետև Փերդյուն հեռւստատեսությամբ ապրանքանիշի տողում տեղադրել է այս գաղափարը՝«Պահանջվում է կոպիտ մարդ, նուրբ թռչուն ստանալու համար»[3]։ Այն միանգամայն վճռական է եղել, քանի որ այդ ժամանակ գլխավոր գործադիր տնօրենները սովորաբար որպես խոսնակ չէին հրապարակում իրենց ֆիրմաները[3]։ Առաջին գովազդային փորձը, որը եղել է Սոլսբերիի քաղաքային այգում[8], «Ադվերթիսինգ Էյջ» գործակաության կողմից համարվել է որպես տարվա լավագույն գովազդային արշավներից մեկը[3]։ Այն այնքան հաջողված է եղել, որ շարունակել է հայտնվել «Փերդյու» ֆերմաների շուրջ 200 հեռուստատեսային գովազդներում, թեև հայտնիի լինելով իր ամաչկոտությամբ։ Բազմաթիվ գովազդների միջոցով Փերդյուն քաջալերել է մարդկանց բարձրաձայնել «Փերդյու» արտադրանքի հետ կապված ցանկացած բողոքի և դժգոհության մասին,և սովորաբար գովազդի վերջում հայտարարել է՝ «Ինչևիցե, ասա այն ինչ մտածում ես, ես կարող եմ ընդունել այն»[9]։

Այս գովազդի միջոցով Փերդյուին հնարավորություն է ընձեռվել ստեղծելու թռչնաբուծության առաջին ապրանքանիշը[3]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Փերդյուի ընկերության պաշտոնյաների, Փերդյուն մահացել է 2005 թվականի մարտի 31-ին կարճատև հիվանդությունից՝ 84 տարեկանում[10]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Փերդյուն ստացել է «Ամերիքան Աքադեմի օֆ Աչիվմենթ» կազմակերպության «Գոլդեն Փլեյթ» մրցանակը[11]։

1986 թվականին հիմնադրվել է Ֆրանկլին Փ.Փերդյու Բիզնեսի դպրոցը Սոլսբերիի համալսարանում և կոչվել է Ֆրանկ Փերդյուի անվամբ[12]։

1991 թվականին Ֆրանկ Փերդյուն արժանացել է «Էդիսոն Աչիվմենթ» մրցանակին նորարարության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Schmetterer, Bob (2003). Leap: A Revolution in Creative Business Strategy. Hoboken, New Jersey: John Wiley & Sons. էջեր 72–76. ISBN 978-0-471-22917-9.
  4. «Business Timeline: 1920s». Perdue Farm. 2008. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Business Timeline: 1930s». Perdue Farms. 2008. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 Nocera, Joseph (2005 թ․ դեկտեմբերի 25). «Chicken Hawker». The New York Times. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. Ronald J. Ostrow (1986 թ․ հունվարի 26). «More Businesses Dealing With Mob, Panel Says». Los Angeles Times.
  8. «Business Timeline: 1970s». Perdue Farms. 2008. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «Frank Perdue dead at 84». CNN/Money. 2005 թ․ ապրիլի 1. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 25-ին.
  10. «Poultry Magnate Frank Perdue Dies at 84» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
  12. Salisbury University Արխիվացված 2016-12-27 Wayback Machine Franklin P. Perdue School of Business

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]