Ֆրանկ Զոլտովսկի
Ֆրանկ Զոլտովսկի անգլ.՝ Frank B. Zoltowski | |
---|---|
Ծնվել է | 1957 Վումերա, Հարավային Ավստրալիա, Ավստրալիա |
Բնակության վայր(եր) | Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Վումերա |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ֆրանկ Զոլտովսկի (անգլ.՝ Frank B. Zoltowski, 1957, Վումերա, Հարավային Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալիացի սիրող աստղագետ և աստերոիդների հայտնաբերող, աշխատում է իր տանը, ավստրալիական Վումերա քաղաքում, և կիրառում է ԼԿՍ խցիկ։ 1997 թվականից 2003 թվականները հայտնաբերել է 226 աստերոիդ[1]։
1998 թվականին պարգևատրվել է NEO Grant մրցանակով Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտությունների համար[2]։ Զոլոտովսկին ստեղծել է համակարգչային CCDTRACK ծրագիրը, որը ապահովում է երկնային մարմինների ավտոմատացված հսկումը և ղեկավարում է աստղադիտակի տեղաշարժումը։ Նա հայտնաբերել է, որ (137108) 1999 AN10 աստերոիդը կարող է 2027 թվականին անցնել Երկրին շատ մոտ, ընդամենը 37 000 — 800 000 կմ հեռավորության վրա[3]։
Նրա պատվին անվանվել է (18292) Զոլտովսկի աստերոիդը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «The 1998 Gene Shoemaker NEO Grant Recipients». The Planetary Society. 1998. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «World's end». New Scientist(անգլ.). 1999 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
- ↑ IAU. «18292 Զոլտովսկի աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.