Jump to content

Ֆրանկո Ռևիլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկո Ռևիլիո
իտալ.՝ Franco Reviglio
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1935(1935-02-03)
ԾննդավայրԹուրին, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել էհոկտեմբերի 23, 2025(2025-10-23) (90 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գործարար և տնտեսագետ
ԱշխատատուԹուրինի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի սենատոր, Minister of Budget?, minister without portfolio responsible for extraordinary measures in the South of the Italy?, Italian Finance Minister?, Italian Finance Minister?, Italian Finance Minister?, Italian Finance Minister? և նախագահ
ԿուսակցությունԻտալիայի սոցիալիստական կուսակցություն
ԱնդամությունՎենետիկի գիտությունների, գրականության և արվեստի համալսարան
 Franco Reviglio Վիքիպահեստում

Ֆրանկո Ռևիլիո (իտալ.՝ Franco Reviglio, փետրվարի 3, 1935(1935-02-03), Թուրին, Իտալիայի թագավորություն[1] - հոկտեմբերի 23, 2025(2025-10-23), Թուրին, Իտալիա), իտալացի տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Իտալիայի ֆինանսների նախարար (1979-1981, 1993) և սենատոր (1992-1994)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկո Ռևիլիո ծնվել է 1935 թվականի փետրվարի 3-ին Թուրինում[2][3]։ Կրթություն է ստացել իր ծննդավայրում։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել պետական ընկերությունների արդյունավետության բարձրացմանը։

Ռևիլյոն եղել է տնտեսագիտության պրոֆեսոր Թուրինի համալսարանում[4]։ Նա անդամակցել է Սոցիալիստական կուսակցության և վարչապետ Ֆրանչեսկո Կոսիգայի կառավարությունում 1979 թվականի օգոստոսի 4-ից մինչև 1981 թվականի հունիսի 28-ը զբաղեցրել է Իտալիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Երկու տարի շարունակ աշխատելով համալսարանում՝ 1983 թվականին նա հրաժարական է տվել և դարձել իտալական «Ente Nazionale Idrocarburi» (ENI) էներգետիկ ընկերության նախագահ[5]։ Նրան այդ պաշտոնում նշանակել են ընկերության վերակազմակերպման և բարելավման նպատակով[6]։

1992 թվականին նա նշանակվել է բյուջեի նախարար վարչապետ Ջուլիանո Ամատոյի կառավարության կազմում[7][8]։ Նրա պաշտոնավարման ժամկետը տևեց մինչև 1993 թվականի փետրվարը, երբ նրան փոխարինել է Բենյամինո Անդրեատտան։ 1993 թվականի փետրվարի 21-ին կառավարության վերակազմավորումից հետո Ռևիլյոն նշանակվել է ֆինանսների նախարար՝ փոխարինելով Ջովաննա Գորիային։ Սակայն արդեն մարտի 30-ին հրաժարական է տվել՝ կաշառակերության սկանդալին ենթադրյալ առնչության պատճառով[9][10]։

Հետո Ռևիլյոն հեռացել է քաղաքականությունից և վերադարձել է իր դասախոսական աշխատանքին Թուրինի համալսարանում, որտեղ հետագայում դարձել է պատվավոր պրոֆեսոր[11][12]։

Ֆրանկո Ռևիլիոն մահացել է 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Թուրինում՝ 91 տարեկան հասակում[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #142291978 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. ↑ Elenco dei senatori della ... legislatura. Il Senato. 1993. Արխիվացված է օրիգինալից 2024-02-21-ին. Վերցված է 2025-10-25-ին.
  3. ↑ «Scheda di attività di Franco Reviglio - XI Legislatura». www.senato.it.
  4. ↑ Richard I. Kirkland Jr. (1987 թ․ օգոստոսի 3). «Biggest bosses. 20». Fortune Magazine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  5. ↑ William D. Montalbano (1993 թ․ մարտի 31). «5th Cabinet Member Quits in Italy». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  6. ↑ Business, the state and economic policy. London: Routledge. 2004. էջ 47. ISBN 978-0-415-04722-7.
  7. ↑ «Wasserstein Names Adviser». The New York Times. 1990 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  8. ↑ «Wasserstein Perella: The Rise And Fall And Rise?». Bloomberg. 1991 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  9. ↑ William D. Montalbano (1993 թ․ փետրվարի 22). «Italian Leader Patches Holes in Cabinet». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  10. ↑ Mary Beth Sheridan (1998 թ․ հունիսի 28). «Amato patches together Italy's 51st postwar government». Associated Press News. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  11. ↑ «Groups» (PDF). UN. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-01-06-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  12. ↑ Martin Arnold (2007 թ․ հունիսի 4). «Former French finance chief joins Lehman advisory board». Financial Times. London. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  13. ↑ «Morto l'ex ministro Franco Reviglio, padre dello scontrino fiscale: aveva 90 anni». www.adnkronos.com (իտալերեն). 2025 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Ռևիլիո» հոդվածին։