Ֆրանկո-ֆլամանդական հակամարտությունը Բելգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիական հեղափոխությունը 1830 թվականին։
Անհանդուրժողականություն Ֆուրենում։ Սա վանդալիզմի տիպիկ օրինակ է լեզվային կոնֆլիկտի ժամանակ․ ջնջված են բնակավայրերի հոլանդերեն տարբերակները։
Ֆրանսիական նախատիպը առավելապես գերմանալեզու Սինկտ Վիտում։

Ֆրանկո-ֆլամանդական կոնֆլիկտը Բելգիայում (հոլ.՝ Taalstrijd in België, ֆր.՝ Problèmes communautaires en Belgique), կոնֆլիկտ վալոնների և ֆլամանդացիների միջև, որն առաջացել է 19-րդ դարում՝ լեզվական հենքի վրա։ Կոնֆլիկտը ունի վաղեմի պատմություն, որը գնում է դեպի անտիկ ժամանակներ։

3–րդ դարի կեսերին Հռոմեական կայսրության հյուսիսային սահմանները հասնում էին Հռենոս գետի ափերը, չնայած գետի հովիտը, հատկապես հյուսիսային հատվածներում, ավելի քիչ է իր վրա կրել հռոմեական ազդեցությունը։

3–րդ դարի վերջից այս շրջանները սկսել են բնակեցվել գերմանական ցեղերի կողմից, ովքեր էլ արդյունքում դարձել են Արևմտյան Հռոմեական կայսրության տերերը։ Ամեն դեպքում Սուանյան անտառը կանխեց տարածաշրջանի լրիվ բնակեցումը գերմանական ցեղերի կողմից և հնարավորություն տվեց տեղանքի հռոմեացի բնակիչներին պահպանելու իրենց լեզուն և մշակույթը, նույնիսկ ֆրանկական տիրապետության օրոք։ Ժամանակակից Բելգիայում ֆրանկո-ֆլամանդական կոնֆլիկտ ասելով հասկանում են քաղաքական, տնտեսական, լեզվական և էթնիկ բնույթի տարաձայնությունների ամբողջություն, որոնք ուժեղացնում են երկու համայնքների միջև առկա բևեռացումը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ռոմանական բնակչության հետնորդները հանդիսանում են ֆրանսախոս վալոնները, ովքեր կազմում են Բելգիայի բնակչության 32%-ը։ Երկրի հյուսիսը՝ Ֆլանդրիան համարվում է գերմանախոս ֆլամանդացիների բնակության հիմնական տարածաշրջանը։ Վերջիններս կազմում են Բելգիայի բնակչության ընդհանուր թվի 56%-ը։ Պաշտոնական հարթակներում ֆլամանդացիները կիրառում են հոլանդերենը։

Բրյուսելցիները, հիմնականում, խոսում են ֆրանսերեն (մոտ 90%), չնայած որ Բրյուսելը համարվում է ֆլամանդական պատմական տարածք։ Մայրաքաղաքի ֆրանսիականացումը տեղի է ունեցել 19-20-րդ դարերում։ Այդուհանդերձ բրյուսելցիները իրենց վալոն չեն համարում (բացառությամբ Վալոնիայից գաղթած ներգաղթյալների)։ Բրյուսելի գալիզացիան դարձել է լեզվական, այնուհետև արդեն տարածքային կոնֆլիկտի ստեղծման առարկա Բելգիայում։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

X դարի վերջին գերմանացիները աստիճանաբար դառնում են Հյուսիսային Գալիայի գերակշռող էթնոսը։ 13-րդ դարում Ֆլանդրիայում ֆրանսիական ազդեցությունը ուժեղացավ, ինչը ոչ հաճախ է միանգամից ընդունվել տեղացի բնակիչների կողմից, որի վառ վկայությունը հանդիսանում է 1304 թվականին տեղի ունեցած Կարտրի ճակատամարտը։ Չնայած չպետք է դիտարկել այս կոնֆլիկտը միայն լեզվական կամ մշակութային տեսանկյունից։ Սրա վառ օրինակ հանդիսանում է Բրաբանտի դքսությունը, որը սատարեց ֆրանսիական արքային, իսկ Նամյուրի կոմսությունը, որը սատարեց ֆլամանդացիներին։

Ավելին, 14-րդ դարում ֆրանսիացիների պարտությունը չկարողացավ կանգնեցնել ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի աճող ազդեցությունը՝ տարանջատված ֆլամանդական և վալոննական շրջաններում։ Բարեփոխումների ժամանակաշրջանում ֆլամանդացիները, ի տարբերություն հոլանդացիների, շարունակել են պահպանել կաթոլիկությունը, այդ իսկ պատճառով շարունակեցին մնալ Իսպանական Նիդեռլանդների կազմում։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզը ցույց է տալիս Բելգիայի համայնքները, տարածաշրջանները և նահանգները:
     Նիդեռլանդալեզու      Ֆրանսալեզու
     Գերմանալեզու      Երկլեզու (նիդ./ֆր.)
Համայնք Տարածաշրջան
Ֆլամանդական Ֆլամանդական
Մայրաքաղաք (Բրյուսել)
Ֆրանսախոս
Վալոնիա
Գերմանա- -լեզու
Նահանգները նշված են սև գծերով:

Ֆրանկո-ֆլամանդական կոնֆլիկտի առաջին տասնամյակը միացյալ Բելգիայում ընթացել է լեզվական հարթության վրա։ Բելգիական հեղափոխությունից հետո երկրի պետական լեզուն դարձել է ֆրանսերենը, չնայած, որ ֆլամանդացիները իրենց թվաքանակով գերազանցում էին վալոններին։ Լեզվական այս խնդրի արդյունքն եղավ այն, որ արդեն 1847 թվականին առաջ եկավ ֆլամանդական մշակութային շարժումը, որը կարևորում էր ֆլամանդերենի և ֆրանսերենի իրավահավասարության կարևորությունը։

Ֆրանսերենը կիրառվում էր ամբողջ երկրում, դառնալով կարևոր գործիք կարիերային աճի համար, այն դեպքում, երբ ֆլամանդերենը մարգինալացվել էր, չնայած այն հանգամանքին, որ այն համարվում էր մայրենի՝ բնակչության 60%-ի համար։ Ժամանակի ընթացքում լեզվական հարցին գումարվեցին տնտեսական, քաղաքական և էթնիկ հիմնահարցերը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Վալոնիան՝ իր ածխի հանքերով, դարձավ արդյունաբերականացման տարածաշրջանային կենտրոն։ Սակայն Վալոնիան մշտապես զիջել է Ֆլանդրիային, թե իր տնտեսական , և թե քաղաքական նշանակությամբ։ Հիմնական պատճառն այն է, որ մուտք չունի դեպի բաց ծով։ Վալոնիայում զարգացած է գյուղատնտեսությունը, իսկ Ֆլանդրիան առաջատար է թեթև արդյունաբերության և բարձր տեխնոլոգիական առաջընթացքով։

Բելգիական հեղափոխությունից հետո Լիեժը և Շառլեռուան դարձան տնտեսական զարգացման կենտրոններ՝ շնորհիվ ծանր մեքենաշինության, պողպատի և ածխի արդյունահանման զարգացման, սակայն XX դարի առաջին կեսին այդ ոլորտներում նկատվեց անկում և տնտեսական ակտիվությունը Վալոնիայից տեղափոխվեց Ֆլանդրիա։

Բացի այդ, Ֆլանդրիան մշտապես հանդիսացել է Հյուսիսային Վերածննդի օրրանը։ Ֆլամանդական քաղաքները համարվում են եվրոպական քաղաքաշինական ճարտարապետության գոհարներ։ Այստեղ ամեն տարի այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ։

Տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամանդական տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրյուսել-Հալլե-Վիլվորդեի երկլեզվյան ընտրական շրջան, որը ձգտում են վերացնել ֆլամանդացիները, քանի որ վերջինս շարունակում է ֆրանսիականացվել,
  • Լեզվական արտոնություններ ֆրանկոֆոնների համար, ինչը ֆլամանդական կառավարությունը ցանկանում է չեղարկել,
  • Բրյուսելի պերիֆերիա, հատկապես 6 կոմունաները, որտեղ ի շնորհիվ լեզվական արտոնությունների, ֆրանսախոսների թիվը 30%-ից աճել է 80 %-ի,
  • Բրյուսելի շարունակական աճի կանգնեցման փորձ, որը կլանում է Ֆլանդրիայի նորանոր տարածքներ,
  • Ի տարբերություն Ֆլանդրիայի (5- 6 %), բարձր գործազրկություն Վալոնիայում և Բրյուսելում (15% և ավելի)։ Բնակչությունը պարտավորվում է սուբսիդավորել Վալոնիայի սոցիալական հատվածը։ Կենսամակարդակը, արդյունաբերականությունը, ինչու չէ նաև եկամուտները, մեկ անձի հաշվով 25 %-ով ցածր է, ոչ միայն ի համեմատություն Ֆլանդրիայի, այլ նաև ԵՄ ընդհանուր ցուցանիշի,
  • Ֆրանսախոսների ցանկության ավանդական բացակայություն սովորելու հոլանդերեն, առավել ևս ֆլամանդական բարբառները,
  • Ժամանակակից վալոնական հասարակությունում առկա սոցիալիստական նախասիրությունները,
  • Առավել ջերմ վերաբերմունքը էմիգրանտներին, որոնց մեծ մասը ֆրանսախոս երկրների ներկայացուցիչներ են,
  • Մի շարք սահմանային կոմունաների ազգային պատկանելիության խնդրի լուծում։

Վալոնական տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսախոսների ճնշում և ֆրանսերենի կիրառման արգելք Ֆլանդրիայի կրթական համակարգում[1],
  • Մարդահամարների ժամանակ լեզվի հարցի չեղարկում,
  • Մի շարք սահմանային կոմունաների և Վուրեն էքսկլավի տարածքային պատկանելիության խնդրի լուծում,
  • Պատկան կոմունաներում լեզվական արտոնությունների մշտական պահպանում,
  • Բրյուսելի կողմից տարածքային և լեզվական շրջափակման հանում։

Ժակ Նեյրինքի «Բրյուսելի պաշարումը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիացի և շվեյցարացի գրող Ժակ Նեյրինքը 1996 թվականին հրատարակել է քաղաքական ֆանտաստիկա՝ «Բրյուսելի պաշարումը» վերնագրով։ Գրքի սյուժեն պատմում է այն մասին, որ Բրյուսելը բաժանվել է երկու մասի՝ ֆլամանդական և վալոնական։

Բրյուսելի հետ տեղի է ունեցել դրամատիկ իրավիճակ։ Բելգիայի նախկին մայրաքաղաքը և միևնույն ժամանակ նաև Ֆլանդրիայի մայրաքաղաքը գտնվում է ֆլամանդական հողում, սակայն այնտեղ հիմնականում խոսում են ֆրանսերեն։ Երկրի կործանման արդյունքում վերացել է Բելգիան, որպես առանձին դաշնություն։ Բրյուսելում հայտնվել են ֆլամանդական «սև հարյուրակները», ինչի արդյունքում ֆրանսերենի կիրառումը արգելվել է։ Վալոնները սկսել են վտարվել քաղաքից։ Այդ պատճառով, քաղաքը կրկնում է բոսնիական մայրաքաղաք Սարաևոյի ճակատագիրը։

Գիրքը երկրում մեծ քննադատության է արժանացել։ Ֆլամանդական մամուլը մեղադրեց հեղինակին՝ ֆլամանդացիների վրա հարձակման համար։ Նեյրինքը հերքեց այդ մեղադրանքները վստահեցնելով, որ նա միայն գրական ճանապարհով քննարկում է այն իրողությունները, որոնք բնորոշ են ժամանակակից Բելգիային։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Approche multiscalaire de la nuptialité franco-belge». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.