Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա
Տեսակմիություն
ՀապավումAIMF
Հիմնադրված1979
Գլխադասային գրասենյակՓարիզ
Կարևոր անձինքԺակ Շիրակ
Ժան Պելետիե
Կայքaimf.asso.fr

Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա (ֆր.՝ Association internationale des maires francophones), ստեղծվել է 1979 թվականին 20 հիմնադիր քաղաքներում Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակի և Քվեբեկի քաղաքապետ Ժան Պելետիեի[1] նախաձեռնությամբ։ Այն քաղաքապետների միջև խորհրդատվությունների ֆորում և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված համագործակցության ցանց է, որն իրականացնում է ծրագրեր, որոնք նպաստում են բնակչության բարեկեցության բարելավմանը և քաղաքային կառավարման արդիականացմանը։

Ասոցիացիան ղեկավարում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն[2], 2009 թվականից ՖՔՄԱ մշտական քարտուղարն է Պիեռ Բայլեն։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր ասամբլեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասոցիացիան տարեկան հանդիպումներ է անցկացնում[3][4]՝

N Վայր Մայրցամաք Տարեթիվ
1 Քվեբեկ Հյուսիսային Ամերիկա 1979
2 Ռաբաթ և Կասաբլանկա Աֆրիկա 1982
3 Փարիզ Եվրոպա 1983
4 Քվեբեկ և Մոնրեալ Հյուսիսային Ամերիկա 1984
5 Կինշասա Աֆրիկա 1985
6 Կասաբլանկա Աֆրիկա 1986
7 Բրազավիլ Աֆրիկա 1987
8 Լիոն Եվրոպա 1988
9 Լիբրևիլ Աֆրիկա 1989
10 Թունիս Աֆրիկա 1990
11 Բորդո Եվրոպա 1991
12 Մոնրեալ Հյուսիսային Ամերիկա 1992
13 Պորտ Լուի Աֆրիկա 1993
14 Կասաբլանկա Աֆրիկա 1994
15 Աոստա Եվրոպա 1995
16 Բրազավիլ Աֆրիկա 1996
17 Բրյուսել Եվրոպա 1997
18 Բեյրութ Ասիա 1998
19 Քվեբեկ Հյուսիսային Ամերիկա 1999
20 Փարիզ Եվրոպա 2000
21 Կասաբլանկա Աֆրիկա 2001
22 Բեյրութ Ասիա 2002
23 Դակար Աֆրիկա 2003
24 Ուագադուգու Աֆրիկա 2004
25 Անտանանարիվու Աֆրիկա 2005
26 Բուխարեստ Եվրոպա 2006
27 Հյուե Ասիա 2007
28 Քվեբեկ Հյուսիսային Ամերիկա 2008
29 Փարիզ Եվրոպա 2009
30 Լոզան Եվրոպա 2010
31 Երևան Ասիա/Եվրոպա 2011
32 Աբիջան Աֆրիկա 2012
33 Փարիզ Եվրոպա 2013
34 Կինշասա Աֆրիկա 2014
35 Թունիս Աֆրիկա 2015
36 Բեյրութ Ասիա 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «L'Association Internationale des Maires Francophones». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Le « Vivre ensemble » au cœur de la 28e assemblée générale des maires francophones». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Conférences» (ֆրանսերեն). AIMF. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. (1979-2004)
  4. «Assemblées générales» (ֆրանսերեն). AIMF. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. (1997-2008)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]