Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողով, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով (ֆր.՝ Аssemblée parlementaire de la francophonie, APF), ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունների խորհրդատվական մարմին (ֆր.՝ Organisation internationale de la Francophonie, OIF):

Գլխամասային գրասենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի գլխամասային գրասենյակը, որը նախկինում կոչվում էր «Ֆրանկոֆոն խորհրդարանականների միջազգային խորհրդարանական վեհաժողով», գտնվում է Փարիզում:

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի մայիսին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Ֆրանսախոս երկրների խորհրդարանականների հիմնադիր ժողովը: Այդ ժամանակ այն միավորում էր Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի և Օվկիանիայի երկրների 23 խորհրդարանների պատվիրակների:

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողովը ֆրանսախոս երկրների միակ միջխորհրդարանական կազմակերպությունն է, որը ճանաչվել է Ֆրանկոֆոն երկրների խարտիայով:

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է քննարկումների ֆորում, առաջարկներ ներկայացնելու և տեղեկատվության փոխանակում իր անդամների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ: Այն մասնակցում է ֆրանսախոս երկրների ինստիտուցիոնալ կյանքին, եզրակացություններ և առաջարկություններ է կազմում ֆրանսախոս երկրների նախարարների և ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունների, ֆրանսերեն լեզուն օգտագործող պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով: Ֆրանսախոս երկրների հանդիպումների ժամանակ հանդես է գալիս պետությունների ղեկավարների դիմաց, նախաձեռնում և միջոցներ է իրականացնում միջխորհրդարանական համագործակցության և ժողովրդավարության զարգացման բնագավառներում:

Ֆրանսախոս երկրների խորհրդարանական վեհաժողովը կարևոր վերլուծական աշխատանքներ է իրականացնում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են քաղաքական իրավունքները և ազատությունները, խորհրդարանները և հաղորդակցությունը, ֆրանսախոս երկրների տնտեսական տարածքը և ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև կրթությունը, ֆրանսերեն լեզուներով խոսող երկրների գիտելիքների տարածման խոչընդոտները, ֆրանսերենի դերը միջազգային համագործակցության մեջ: Վեհաժողովն իր հանձնարարականները ձևակերպում է իր հանձնաժողովների կողմից պատրաստված զեկույցների հիման վրա:

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

84 parlements ou organisations sont actuellement représentés à l'APF :

53 անդմաներ (որոնցից 1 կասեցված է)

14 հարակից անդամներ

17 դիտորդներ[3]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Xavier Deniau, La Francophonie, PUF, Que sais-je no 2111, 2003.
  • Véronique Le Marchand, La Francophonie, Les essentiels, Milan, 1999.
  • Pierre-François Chatton et Joanna Mazuryk Bapst, Le Défi francophone, Bruylant, 1991.
  • Revue « Parlements et francophonie », 115 numéros parus.
  • Revue « Parlements et francophonie », nouvelle édition. 15 numéros parus (janvier 2009).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]