Ֆրանկոնիա
| |||||
| Երկիր | |||||
| Մասն է | Բավարիա, Թուրինգիա, Բադեն-Վյուրթեմբերգ և Հեսսեն | ||||
| Կարգավիճակ | տարածաշրջան | ||||
| Մտնում է | Բավարիա, Բադեն-Վյուրթեմբերգ, Թուրինգիա և Հեսսեն | ||||
Ֆրանկոնիա (գերմ.՝ Franken), պատմական մարզ Գերմանիայում՝ ներկայիս Բավարիա երկրամասի Ստորին Ֆրանկոնիա (Unterfranken), Միջին Ֆրանկոնիա (Mittelfranken) և Վերին Ֆրանկոնիա (Oberfranken) վարչական օկրուգների տարածքում:
Վերին Ֆրանկոնիայի վարչական կենտրոնը Բայրոյթ քաղաքն է, Միջին Ֆրանկոնիայինը՝ Անսբախը, Ստորին Ֆրանկոնիայինը՝ Վյուրցբուրգը: Խոշոր բնակավայրերից են Նյուրնբերգը, Բամբերգը, Կոբուրգը, Ֆյուրտը, Էռլանգենը: Տարածված է գերմաներենի արևելաֆրանկյան բարբառը (բարբառախումբը), որը նկատելիորեն տարբերվում է բավարերենից: Թեև ժամանակակից Ֆրանկոնիան ընդգրկված է Բավարիայի կազմում, ֆրանկոնցիները, որպես կանոն, իրենց բավարացի չեն համարում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկոնիա նշանակում է ֆրանկների՝ գերմանական ցեղերի դաշինքի՝ միավորման երկիր[1]: Ժամանակակից գերմաներենում «Franken» բառով նշում են ինչպես հին ֆրանկներին, այնպես էլ ժամանակակից ֆրանկոնացիներին:
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Ֆրանկոնիայի տարածքում մարդիկ ապրել են դեռևս քարի դարի վերջերից:
Միջնադարում Ֆրանկոնիան գերմանական հինգ դքսություններից մեկն էր՝ Սաքսոնիայի, Լոթարինգիայի, Շվաբիայի և Բավարիայի հետ միասին։
Ֆրանկոնացիները հատկապես հպարտանում են իրենց գարեջրով։ Վերին Ֆրանկոնիայում է գտնվում Գերմանիայում գարեջրատների ամենամեծ կենտրոնացումը։ Վերին Ֆրանկոնիայում պահպանվել է Zoigl անունով գարեջուրը տանը եփելու և վաճառելու ավանդույթը։ Ֆրանկոնյան սպիտակ գինին (Frankenwein) նույնպես հարուստ ավանդույթ ունի և հիմնականում արտադրվում է խաղողի Müller-Thurgau, Sylvaner և Bacchus տեսակներից։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջության ոլորտն ընդգծում է Ֆրանկոնիայի ռոմանտիկ բնույթը[2][3][3], ներառյալ գեղատեսիլ գյուղական վայրերը և բազմաթիվ պատմական շինությունները։ Ֆրանկոնյան գինին, գարեջրի պատրաստման հարուստ ավանդույթը և տեղական խոհանոցի առանձնահատկությունները, ինչպես, օրինակ, «Լեբկյուխներեյը» կամ կոճապղպեղով հաց թխելը, նույնպես գրավիչ են[3][4]։ Զբոսաշրջային Ռոմանտիկ երթուղին կապում է Արևմտյան Ֆրանկոնիայի մի քանի զբոսաշրջային կետեր[5]։ Իսկ Ամրոցային երթուղին անցնում է Ֆրանկոնիայի տարածաշրջանի բազմաթիվ ամրոցներով և միջնադարյան այլ կառույցներով։

Ֆրանկոնիայով՝ Մայն գետի երկայնքով է անցնում Մայնրադվեգը՝ զբոսաշրջային հինգաստղանի հեծանվային երթուղին[6], որը մոտավորապես 600 կիլոմետր երկարություն ունի, սկսվում է Բայրոյթի մոտ, անցնում Բամբերգով, Վյուրցբուրգով, Աշաֆենբուրգով, Մայնի Ֆրանկֆուրտով և այլ վայրերով, եզրագծվում Մայնցի մոտ՝ Մայնի և Հռենոսի միախառնման վայրի մերձակայքում:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վյուրցբուրգ. տաճարն ու քաղաքապետարանը -
Բամբերգի տաճարը -
Կոբուրգի քաղաքապետարանը -
Քարայրներ «Ֆրանկոնյան Շվեյցարիա»-ում -
Փոքրիկ ջրվեժներ
«Ֆրանկոնյան Շվեյցարիա»-ում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Entry Franken in the Deutsches Wörterbuch. Boris Paraschkewow: Wörter und Namen gleicher Herkunft und Struktur. Lexikon etymologischer Dubletten im Deutschen. Berlin, 2004, p. 107
- ↑ www.romantisches-franken.de; retrieved 23 May 2014.
- ↑ 3,0 3,1 3,2 Franken. Allianz Reiseführer, 2011, pp. 12ff
- ↑ www.frankentourismus.de Արխիվացված 29 Օգոստոս 2016 Wayback Machine; retrieved 23 May 2014.
- ↑ www.romantischestrasse.de Արխիվացված 29 Օգոստոս 2016 Wayback Machine; retrieved 23 May 2014.
- ↑ Cytuj |autor = Szymon Nitka |tytuł = Frankonia. Romantyczna podróż przez Niemcy |czasopismo = Znajkraj |data = 2018-06-15 |data dostępu = 2018-06-25 |url = https://www.znajkraj.pl/frankonia-romantyczna-podroz-przez-niemcy |język = pl
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baedecker. Deutschland. Verlag Karl Baedeker.2002. ISBN 3-8297-1004-6
- Reinhard Pözorny(Hg)Deutsches National-Lexicon- DSZ-Verlag ISBN 3-925924-09-4
- Fritz Winzer Weltgeschichte Daten Fakten Bilder. Georg Westermann Verlag.1987. ISBN 3-07-509036-0
- Маркина Л. Г. ФРАНКОНСКИЕ ВИНА // Культура Германии: лингвострановедческий словарь / Л. Г. Маркина, Е. Н. Муравлёва, Н. В. Муравлёва; под общей редакцией Н. В. Муравлёвой. — М.: АСТ, 2006. — С. 277. — 1181 с. — 3000 экз. — ISBN 5-17-0383-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Франконские вина (Германия)». Kulina. 2010 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- Bezirk of Lower Franconia
- Government of Lower Franconia
- Bezirk of Middle Franconia
- Government of Middle Franconia
- Bezirk of Upper Franconia Արխիվացված 2020-10-28 Wayback Machine
- Government of Upper Franconia English pages available
- The Baden-Württemberg region of Heilbronn-Franken
- Dukes of Franconia
- Franconia images
- The Franconian Dictionary
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկոնիա» հոդվածին։ |
| ||||||
