Ֆրանկլին Քլարենս Մարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկլին Քլարենս Մարս
Franklin Clarence Mars
Ծնվել է1883 թվականի սեպտեմբերի 24[1]
ԾննդավայրՆյուպորտ, Միննեսոտա նահանգ (ԱՄՆ)
Մահացել է1934 թվականի ապրիլի 8 (50 տարեկան)
Մահվան վայրՉեսթեր Սփրինգ, Պենսիլվանիյա նահանգ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունգործարար և ձեռնարկատեր
ԳործունեությունԲիզնեսմեն, Mars Incorporated ընկերության հիմնադիր
ԱմուսինԷթել Գ. Կիսսեկ, Էթել Վ. Հիլի
ԵրեխաներՖորեսթ Մարս

Ֆրանկլին Քլարենս Մարս (անգլ.՝ Franklin Clarence Mars), (1883 թվականի սեպտեմբերի 24[1] Նյուպորտ, Մինեսոտա նահանգ - 1934 թվականի ապրիլի 8, Չեստեր Սփրինգ, Փենսիլվանիա նահանգ), ամերիկացի ձեռնարկատեր, բիզնես-մագնատ, հրուշակագործ, Mars Incorporated շոկոլադե կոնֆետներ արտադրող ընկերության հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկլինը ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 24-ին Նյուպորտում, Մինեսոտա նահանգում, ոչ հարուստ ընտանիքում: Մանուկ հասակում Ֆրանկլինի մոտ հայտնաբերեցին պոլիոմելիտ, ինչի պատճառով տղան չեր կարողանում քայլել առանց հենակների և չեր հաճախում դպրոց: Հիվանդության ժամանակ Ֆրանկլինն օգնում էր խոհանոցում մայրիկին, ով քաղցրավենիքներ էր պատրաստում, իսկ հետո վաճառում: Ֆրանկլինը որոշեց, որ հրուշակագործությունն իր ամբողջ կյանքի զբաղմունքը կլինի, և 1902 թվականին, երբ նա 19 տարեկան էր, նա սկսեց աշխատել քաղցրավենիքների առևտրի բնագավառում:

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք անգամ Ֆրանկլինը սնանկացավ: Նա ապրում էր ոչ հարուստ կյանքով, բայց ուներ սեփական տուն և ամուսնացած էր Էթել անունով մի աղջկա հետ, ով դարձավ նրա գլխավոր բիզնես-գործընկերը:

28 տարեկանում Ֆրենկը թողեց աշխատանքը և որոշեց սկսել իր սեփական գործը: Կնոջ հետ միասին նրանք սկսում են վաճառել քաղցրավենիքներ՝ բացելով հրուշակային խանութ հենց իրենց տանը: Ամբողջ առևտուրն անցնում էր Մարս ընտանիքի տան պատուհանից: Վաճառքը սկսեց արագ մեծանալ և ամուսինները 1911 թվականին հիմնադրեցին ընկերություն Mar-O-Bar անունով:

Ժամանակի ընթացքում փոքր արատադրանքը վերածվեց առաջին գործարանի, որը գտնվում էր Չիկագոյի մոտիկ արվարձանային շրջանում: Աշխատակազմն ընդգրկում էր 125 մարդ: 1920 թվականին Ֆրենկ Մարսը որոշեց անցնել Միննեապոլիս, որտեղ հորինեց իր առաջին հիթը՝ Milky Way շոկոլադե բատոնը: Ամերիկայում խոշոր տնտեսական դեպրեսիայի ժամանակ, երբ շատ գործարաններ և ֆաբրիկաներ փակվեցին, իսկ արտադրանքը կանգնեցված էր, Ֆրանկլինը վաճառում էր իր շոկոլադե բատոնը 5 ցենտով: 1925 թվականին նոր բատոնը շոկոլադների շուկայում առաջինը ճանաչվեց: Վաճառքն անշեղորեն աճում էր, և ընկերությունը նոր շուկաներ էր բացում իր արտադրանքը վաճառելու համար:

Աստիճանաբար Մարսի արտադրանքի շարքը լրացվում էր նոր մթերքներով, որոնց մեջ էին Mars Almond-ը (նուշով բատոն), Musketeers-ը և լեգենդար Snickers-ը: Նոր վայրում բիզնեսը ծաղկում էր, և 1924 թվականին Mar-O-Bar ընկերության վաճառքը հասավ 700 000 դոլարի: 1926 թվականին Ֆրենկ Մարսն անվանափոխեց ընկերության անունը Mars Candies-ի (հետագայում՝ Mars Incorporated-ի), իսկ 1928 թվականին շինեց նոր ֆաբրիկա Չիկագոյի արվարձանում:

Հայր և որդի[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին Ֆրանկլին Մարսը և նրա կին՝ Էթելը ունեցան Ֆորեսթ անունով որդի: Հենց Ֆրենկի որդու մտահղացումն էր ստեղծել այժմ գոյություն ունեցող շոկոլադե բարերը: Մի անգամ նա որդու հետ ուղևորվեց խանութ: Ֆորեսթը խնդրեց հայրիկին իր համար գնել շոկոլադ: Այս ժամանակ շոկոլադը վաճառվում էր միայն կգ-ով: Մարդկանց համար դա անհարմարավետություն էր ստեղծում, հատկապես ամառային տաք օրերին, նույնիսկ եթե զգուշությամբ ուտել արևից արագ հալչող շոկոլադը, կարելի էր նրանով շատ հեշտ կեղտոտվել:

Հենց այդ պահին Ֆրենկը մտածեց, իսկ ինչի՞ չսկսել վաճառել շոկոլադե փոքր պատառիկներ՝ փաթաթված նրբաթիթեղի մեջ: Միտքը նրան հեռանկարային թվաց: Կնոջ հետ խոսակցությունից հետո նա եկավ այն հետևությանը, որ կարելի է փորձել: Արդյունքում առաջացավ շոկոլադե բար՝ Milky Way անունով, որը հաշված օրերում դարձավ երիտասարդ ձեռնարկության արտադրանքի հիթը:

Ֆրենկը ամուսնալուծվեց Էթելից, երբ Ֆորեսթը 6 տարեկան էր:

1928 թվականին ավարտելով Յելի համալսարանը ավարտելուց հետո, Ֆորեսթը լքեց Ամերիկան, որպեսզի զբաղվի իր սեփական գործով Մեծ Բրիտանիայում: Հետո 1932 թվականին Ֆորեսթը Սլոու քազաքում գնեց շենք՝ գործարան ստեղծելու համար: Ավելի ուշ նա ընդունում է մի քանի աշխատակից և արտադրությունը սկսվում է: Այդ գործարանում հայտնվեց ևս մի լեգենդար շոկոլադե բատոն՝ Mars-ը: 1930 թվականին Ֆորրեսթ Մարսը Ուիլիամ Մարրիի հետ համատեղ ստեղծեց M&M ընկերությունը և սկսեց վաճառքի հանել համաշխարհային ճանաչում ունեցող M&M’s կոնֆետները:

Ֆորեսթը շարունակեց արտադրանքի շարքի ընդլայնումը՝ գնելով Uncle Ben’s ընկերությունը: Այդ օրերին Uncle Ben’s-ը առաջնային տեղ էր զբաղեցնում արագ պարտրաստվող բրինձ արտադրողների մեջ: Ընկերությունը սկսեց արտադրել կենդանիների համար կերակուր Pedigree և Whiskas վաճառքային անուններով:

Ֆրենկը մահացավ 1934 թվականին սուր սրտի և երիկամների անբավարարության պատճառով: Այդ ժամանակ նրա բիզնեսը վերածվեց խոշոր ընկերության մոտ $30 միլլիոնով:

1964 թվականին երկու ընկերություններ միավորվոցին իրար հետ: Նոր ընկերությունը ստացավ M&M/Mars անվանումը:

2016 թվականին Mars Inc.-ը դարձավ ամենախոշոր մասնավոր ընկերությունն աշխարհում, որը պատկանում էր մի ընտանիքի անդամներին: Ֆորեսթի որոշմամբ ընկերությունը պետք է լիներ ընտանեկան սեփականություն, և այդ կարծիքին աջակցում էին Մարս ընտանիքի հաջորդ սերունդները: Mars Inc. գլուխ է կանգնել երրորդ սերունդը, Ֆրենկ Մարսի թոռները՝ Ժակլին, Ֆորրեսթ-կրտսեր և Ջոն:

Արշավաձիերի նկատմամբ հետքրքրվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջում Ֆրենկ Մարսը, բացի «շոկոլադե բիզնեսից» տարված էր նաև արշավաձիերիերով: 1920-ական թվականների վերջին Պյուլասկի քաղաքում, Թեննեսի նահանգում, նա գնեց տեղի ֆերմաները և նրանց տեղը կառուցեց մեծ կալվածք, որը անվանեց Milky Way Farms: 2,300 մ² տարածքի վրա կառուցվեց 30 ախոռ ձիերի համար, մրցավազքի համար մրցուղի, կենդանիների համար ցուցահանդեսային տարածք: Ֆրենկը չհասավ այն օրին, երբ իր արշավաձիերը սկսեցին մրցանակներ հաղթել Ամերիկայի ամենահեղինակային մրցավազքերում: 1940 թվականին նրա տնտեսությունից Gallahadion անունով ձին հաղթեց ԱՄՆ ամենագլխավոր մրցավազքերից մեկում՝ «Kentucky Derby»-ում:

Milky Way Farms կալվածքը վաճառվեց: Նոր սեփականատերը վերանորոգում է տարածքը, բերելով նրա վիճակը նախնական տեսքին: Դրանից բացի կալվածքի տարածքում զետեղվեցին նաև գոլֆի համար դաշտեր, պոլո խաղեր և այլ հարմարություններ:

Մարսն իր կյանքի վերջին տարիներին հաճախ ապրում էր Milky Way Farms-ի տարածքում և այնտեղ էլ թաղվեց մահից հետո 1934 թվականին: Մի քանի տարի հետո երկրորդ կինը՝ Ֆրնակլինա Մարսա Էթել Խիլին տեղափոխեց ամուսնու դին Լեյկվուդյան գերեզմանոց, Մինեապոլիսից ոչ հեռու: Այնտեղ կառուցեցին մասնավոր դամբարան, որտեղ հանգչում է Ֆրենկ Մարսի մարմինը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Franklin Clarence Mars»։ www.robinsonlibrary.com։ Վերցված է 2017-01-14